Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

CHERRY

Quote from: Masnaget on March 17, 2008, 11:54:14 AM

Ուշադրություն.
Թեյարանի Տնօրենությունը, Բաժնետերերի Ընդհանուր Խորհուրդը, Շահառուները և Կառավարիչների Խորհուրդը միաձայն հայտարարում են.

Ավագ Շաբաթ օրը` ս/թ. մարտի 22-ին,  բոլորին հրավիրում ենք   ներկա գտնվելու նախատոնական ընթրիքին` թեյարանում: Կմատուցվեն ավանդական փլավը, կարմիր հավկիթը. լավագույն  զատկական սեղանը կարժանանա հատուկ մրցանակի: Կտրվեն նաև մրցանակներ  այն  այցելուներին, ովքեր հանպատրաստից մեկ քառատող  կգրեն թեյարանում: Իսկ ամենագեղեցիկ և թեմային համապատասխանող ավատարի տերը կստանա հատուկ մրցանակ:

Հաշվի առնելով մեր հաճախորդների` Եկեղեցիներ այցելությունները և արարողություններին մասնակցելը` Թեյարանը սույն հյուրասիրությունը կկազմակերպի նախ ցերեկային ժամերին` 11.00-17.00,  ապա` գիշերային` 20.00-22.00, իսկ այնուհետև` կեսգիշերային` 24.00-06.00` մասնակիցների առավելագույն թիվն ապահովելու և նրանց չխանգարելու համար:

Մեկ սեղանի շուրջ կարող են տեղավորվել երեք հոգի:
Ունենք 10 հատ համարակալված  սեղաններ:
Տեղերը պատվիրեք նախօրոք:

Սիրով սպասում ենք Ձեր Օնլայն վիճակին:

Ողջույն 12:)
Կարո՞ղ եմ 9րդ սեղանի մոտ տեղ պատվիրել:

Masnaget

Quote from: CHERRY on March 23, 2008, 01:31:13 AM

Այո, համեցեք, պատվիրեք և օգտվեք:
Հավանո՞ւմ եք  մեր տոնական սեղանները:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#142
Quote from: Hasik on March 22, 2008, 09:48:02 PM
Իսկ ու՞ր է մեր հարգելի Մասնագետը: Լավ, քանի որ ես եմ առաջինը այս ընթրիքին, ուրեմն առաջինը թույլ տվեք ես տամ ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Ներեցեք ուշանալուս համար: Ախր ես ցերեկային ժամերին էի եկել, սեղանները պատրաստել ու գնացել ընդմիջման: Հետո գնացի Եկեղեցի, որ ավետիսը ստանամ:
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Abegha on March 22, 2008, 10:09:36 PM
Ես մեծ սիրով կմիանամ, բայց սեղանի ընտրությունը թողնում եմ ձեզ։
Համեցեք , հենց առաջին սեղանի մոտ էլ նստեք, որ  խոսք ասեք:
Խնդրում եմ, մեր հավաքվածներին մի խոսք հղեք` որպես հոգևորական:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Abegha

Quote from: Masnaget on March 23, 2008, 02:32:15 AM

Սիրով։

Դե օրվա խորհրդին, տոնական ուրախությանը համահունչ ցանկանում եմ բոլորին կենաց արևշող օրեր մաղթել։ Ինչպես նշեցի այսօր հեռուստատեսությանը տված իմ հարցազրույցում, Հարության այս Սուրբ տոնը մեզ համար էական նշանակություն ունի, այն տոների տոնն է, որովհետև գալիս է վերստին փաստելու մեզ, որ մարդը ժամանակով չի սահմանափակվում։ Դարեր շարունակ բժիշկները փորձում են երկարակեցության դեղահաբեր ստեղծել, սակայն արդեն շատ վաղուց Աստված Իր կենդանի օրինակով մեզ ցույց է տվել ոչ թե զուտ երկարակեցության, այլ ավելին՝ հավիտենականության դեղահաբը, որ մեր Տերն է՝ թաքնված Հաղորդության/Հարության Սուրբ խորհրդի մեջ։
Կյանքի տոնն է այսօր, Լույսի տոնն է այսօր։ Եվ թող որ Հարության այս Լույսը անժամանակ գործերով արգասավորի բոլորիդ կյանքը։
Շնորհավոր Սբ Զատիկ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Masnaget

Quote from: Abegha on March 23, 2008, 01:57:57 PM

#146
Լավ, եկեք հաշվենք  թեյարանի տոնական հյուրասիրությանը մասնակցողների թիվը և նրանց հանձնենք խոստացված համապատասխան մրցանակները:
Այսպես, մրցանակներ են տրվում ամենալավ խոսքի, սեղանի ամենագեղեցիկ ձևավորման, ամենաակտիվ մասնակցության  համար: Նաև սահմանվել էին մրցանակներ` ամենալավ սպասարկման և  ամենալավ ֆիրմային թեյի համար:

Ամենաակտիվ մասնակիցը Հասիկն էր. նրան հանձնվում է 10 միավոր, իսկ ավելի ուշ նրան կուղարկեմ ընտրանի` <<Հայելի վարուց>>  ժողովածուից /էլեկտրոնային տարբերակը/:
Ամենալավ խոսքը Աբեղայինն էր. նրան հանձնվում է 10 միավոր, իսկ ավելի ուշ նրան կուղարկեմ <<Ձեռաց Մաշտոց>> ծիսական գրքի էլեկտրոնային տարբերակը:
Ամենագեղեցիկ սեղանը Չերրիինն էր. նրան հանձնվում է 50 միավոր, իսկ ավելի ուշ նրան կուղարկեմ <<Էջմիածին>> ամսագրի մի համար /էլեկտրոնային տարբերակը/:
Ամենագեղեցիկ ավատարը Մասնագետինն էր. նրան եմ հանձնում  /ինքս ինձ/ 5000 դրամ:
Ամենալավ սպասարկումը և ամենալավ ֆիրմային թեյը նույնպես Մասնագետինն էին. դարձյալ` 5000-ական դրամ` յուրաքանչյուրի համար: Ընդհանուր` 15000 դրամ` հանձնվում է Մասնագետին:

Շնորհակալություն մասնակցության համար:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Abegha

Quote from: Masnaget on March 26, 2008, 09:27:24 AM
Ամենագեղեցիկ ավատարը Մասնագետինն էր. նրան եմ հանձնում  /ինքս ինձ/ 5000 դրամ:
Ամենալավ սպասարկումը և ամենալավ ֆիրմային թեյը նույնպես Մասնագետինն էին. դարձյալ` 5000-ական դրամ` յուրաքանչյուրի համար: Ընդհանուր` 15000 դրամ` հանձնվում է Մասնագետին:

38:) 38:) 38:)

Hasik

Շնորհակալություն հյուրասիրությանու մրցանակաբաշխության համար, անհամբեր կսպասեմ այդ ընտրանուն, դա ինձ հետքրքրեց, բայց իրոք օբյեկտիվորեն մտածում ես, որ ամենաակտիվ մասնակիցը ես եմ, ես էլ կարծու էի, որ դու ես:

Masnaget

Quote from: Hasik on March 26, 2008, 10:03:12 PM
Շնորհակալություն հյուրասիրությանու մրցանակաբաշխության համար, անհամբեր կսպասեմ այդ ընտրանուն, դա ինձ հետքրքրեց, բայց իրոք օբյեկտիվորեն մտածում ես, որ ամենաակտիվ մասնակիցը ես եմ, ես էլ կարծու էի, որ դու ես:
Դա միայն իմ կարծիքը չէ, այլ Ընդհանուր ժողովի ժամանակ միաձայն ընդունված  որոշում: