Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Masnaget

Պատասխանեք հետևյալ հարցերին հնարավորինս կարճ և վաստակեք համապատասխան միավորը.

1.   Որո՞նք են Հայ Եկեղեցու Ավագ տոները  (20 միավոր):
2.   Ի՞նչ է Հետևակ շարականը Երբ է այն երգվում (20 միավոր):
3.   Ո՞ր  թվականին է տեղի ունեցել Նիկիո Առաջին Տիեզերաժողովը (4 միավոր):
4.   Ս. Պատարագը քանի՞ մասից է բաղկացած (2 միավոր):
5.   Որո՞նք են Տաղավար տոները և ինչո՞ւ են այդպես կոչվում (10 միավոր)
6.   Որո՞նք են Տերունի տոները և ինչո՞ւ են այդպես կոչվում(10 միավոր):
7.   Թվել եկեղեցական և  ծիսական գրքերը(5 միավոր):
8.   Ո՞վ է <<Առավոտ լուսո>> երգի հեղինակը (5 միավոր):
9.   Ո՞ր  թվականին է հիմնադրվել Գևորգյան Հոգևոր  Ճեմարանը (3 միավոր):
10.   Ո՞ր  թվականին է հիմնադրվել Սևանի Վազգենյան դպրանոցը (3 միավոր):

[/quote]
[/quote]
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Mard on March 01, 2008, 11:26:47 PM
Quote from: Abegha on February 28, 2008, 12:13:03 AM
Ես էդպես էլ չհասկացա, թե կանաչ թեյը որն է 14:)
Իսկ ուրցի կամ դաղձի մասին ի՞նչ կասեք։
Սիրելի Աբեղա
Ներկայացնեմ Թեյի մշակման ձևերը:
Նախ նշեմ, որ բոլոր  մեզ հայտնի և անհայտ թեյերը` սպիտակ, կանաչ,  կարմիր, սև, մրգային  և այլն ստանում են միևնույն հումքից: Այս գույները, կարելի է ասել պայմանական են, որով հասկանում ենք թեյի մշակվածությունը: Այսինքն` միևնույն թեյի տերևները  ծառիթ վրայից հավաքելուց հետո, տարբեր բարդության մշակում են ստանում, որով առաջանում են վերը նշված "տեսակները":
Հաջորդաբար ներկայացնեմ առավել հայտնի թեյեր , ըստ իրենց մշակման  հաջորդականությամբ:
Սպիտակ թեյ
1.Առաջին քայլը բոլորի համար պարտադիր է` հավաքելուց հետո զտում ավելորդ մասերից(պոչերից) և  մաքրում:2.Գոլորշու վրա պահելը
3.Չորացումը
Կանաչ թեյ
1.Նույնը ինչ որ սպիտակինն էր
2. Թոշնեցում
3.Գոլորշու կամ կրակի վրա պահելը
4.Տերևների ոլորում
5.Չորացում
Կարմիր`Ուլուն կամ Օլոնգ
1.-"-"-
2.Թոշնեցում
3. Զաբյուղներում, պարբերաբար տերևների շուռ տալը` շաղախելը
4.Մասնակի խմորում` ֆերմենտացում
5.Տերևների թեթևակի չորացում և ոլորում
6.Վերջնական չորացում
Սև
1.-"-"-
2.Ձեռքով կամ մեքենայով ոլորում
3.Լիակատար խմորում`ֆերմենտացում
4.Չորացում

Այս  բոլորը,  բացի սպիտակից կարող է նաև անուշացված` արոմատիզացված լինել օր.` մեզ հայտնի հասմիկով թեյը, բերգամոտով կամ մրգայինները:Բայց սրա մասին մեկ ուրիշ անգամ...
13:)

Դուք վաստակում եք ևս 20 միավոր:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Masnaget on March 01, 2008, 07:57:21 PM
Մարդ-70 միավոր /10 միավորը ծախսելուց հետո/

Չերրի-0 միավոր /Աբեղային հյուրասիրելուց հետո այլևս չէիք կարող օգտագործել մնացած 7.5 միավորը. այն զրոյացվեց/

Մարդ-90 միավոր

Չերրի-0 միավոր /Աբեղային հյուրասիրելուց հետո այլևս չէիք կարող օգտագործել մնացած 7.5 միավորը. այն զրոյացվեց/
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Quote from: Masnaget on March 02, 2008, 12:52:53 AM
Պատասխանեք հետևյալ հարցերին հնարավորինս կարճ և վաստակեք համապատասխան միավորը.
[/quote]
[/quote]

2.Ի՞նչ է Հետևակ շարականը Երբ է այն երգվում (20 միավոր):
Հետևակը երգվում է Օրհնության շարականից առաջ: Հետևակը նշանակված է ատյան մտնելու արարողության ժամանակ և Հետևակի նպատակն է երգել այն միջոցին, երբ եկեղեցական պաշտոնյաները դասից դուրս են գալիս ատյան գնալու, ուր Օրհնությունը պիտի երգվի: Որեմն Հետևակը  քայլելու ընթացքում երգելու համար սահմանված շարական է:
3.Ո՞ր  թվականին է տեղի ունեցել Նիկիո Առաջին Տիեզերաժողովը (4 միավոր):
325
4.Ս. Պատարագը քանի՞ մասից է բաղկացած (2 միավոր):
Չորս.
Պատրաստություն, Ճաշու պաշտոն, Կանոն Ս. Պատարագի, Արձակում  
5.Որո՞նք են Տաղավար տոները և ինչո՞ւ են այդպես կոչվում (10 միավոր)
Տերունական տոներից 5-ը կոչվում են Տաղավար տոներ, որպես ամենից կարևոր տոներ. Աստվածահայտնություն, Խաչվերաց, Հարություն, Վարդավառ, Վերափոխում:
Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը մեռելոց է:

6.Որո՞նք են Տերունի տոները և ինչո՞ւ են այդպես կոչվում(10 միավոր):
Տերունի են կոչվում այն տոները, որոնք նվիրված են Քրիստոսի կյանքի զանազան դեպքերին, ս. Աստվածածնին, ս. Խաչին և Եկեղեցուն:
7.Թվել եկեղեցական և ծիսական գրքերը(5 միավոր):
Աստվածաշունչ, Ժամագիրք, Շարակնոց, Մաշտոց, Տաղարան, Գանձարան, Ավետարաններ, Պատարագամատույց
8.Ո՞վ է <<Առավոտ լուսո>> երգի հեղինակը (5 միավոր):
Ներսես Շնորհալի
9.Ո՞ր  թվականին է հիմնադրվել Գևորգյան Հոգևոր  Ճեմարանը (3 միավոր):
1874
10.Ո՞ր  թվականին է հիմնադրվել Սևանի Վազգենյան դպրանոցը (3 միավոր):
1991

Masnaget

Quote from: CHERRY on March 03, 2008, 03:14:32 AM

Ապրես, Չերրի, վաստակում ես  62 միավոր: Ընտրիր թեյը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մարդ-90 միավոր

Չերրի-62 միավոր

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Abegha

Quote from: Masnaget on March 03, 2008, 04:12:58 PM
Մարդ-90 միավոր

Չերրի-62 միավոր

Ձեզ հետ արժի ընկերություն անել  11:)

Masnaget

Quote from: Abegha on March 03, 2008, 06:05:24 PM
Quote from: Masnaget on March 03, 2008, 04:12:58 PM
Մարդ-90 միավոր

Չերրի-62 միավոր

Ձեզ հետ արժի ընկերություն անել  11:)

Այո, բայց եթե հարմար նկատեք` միայն վիրտուալ իրականության մեջ` ինչքան ուզում եք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#78
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԶԵՂՉԵՐԸ  ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 10-Ը 
ԲՈԼՈՐՈՎՒՆ ՆՈՐ Գնացուցակ
1. կանաչ թեյի մեկ գավաթն արժե 2 միավոր
2. սև թեյի մեկ գավաթն արժե  2 միավոր
3. խոտաբույսերով թեյի մեկ գավաթն արժե 2 միավոր
4. բուժիչ թեյն անվճար է
5. հանգստացնող թեյի մեկ գավաթն արժե 2 միավոր
6. կարմիր թեյի մեկ գավաթն արժե 2 միավոր
7. մրգային թեյի մեկ գավաթն արժե 10 միավոր
8. հասմիկով թեյն արժե   10  միավոր

ՀԻՆԳ ԳԱՎԱԹ ԹԵՅ ԳՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՒՄ Է ԵՎՍ 5-Ը` ԱՆՎՃԱՐ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Abegha

Ես չեմ հասկանում, Ձեր մենյուի մեջ միայն թե՞յ է 14:) 
Թեյի հետ որևէ բան չի տրվո՞ւմ։