Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Masnaget

#40
Ուշադրություն
Բարձրացել են թեյի գները /կապված մեծածախ գների բարձրացման հետ/

ՆՈՐ Գնացուցակ
1. կանաչ թեյի մեկ գավաթն արժե 5 միավոր
2. սև թեյի մեկ գավաթն արժե  2.5 միավոր
3. խոտաբույսերով թեյի մեկ գավաթն արժե 10 միավոր
4. բուժիչ թեյն անվճար է
5. հանգստացնող թեյի մեկ գավաթն արժե 5 միավոր
6. կարմիր թեյի մեկ գավաթն արժե 5 միավոր
7. մրգային թեյի մեկ գավաթն արժե 20 միավոր

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: CHERRY on February 26, 2008, 01:20:46 AM
Quote from: Masnaget on February 25, 2008, 09:57:02 AM
Quote from: Abegha on February 22, 2008, 10:37:41 PM
Սա, փաստորեն, մեր Թեյասրահի հատուկ սպասարկման «Տունտունիկ» բաժինն է, ինչպես հասկացա 38:)
Իսկ եթե ես ցանկանամ Չերիի հետ թեյ խմել 11:)  բայց միավորներ չունեմ, կարելի՞ է 9:) 

Այո, Չերին Ձեզ կհյուրասիրի /իր հաշվին, իհարկե/

Հարգելի Աբեղա, խնդրեմ, համեցեք թեյելու, 8 միավորի սահմանում ընտրեք թեյ:

Ուշադիր. գները բարձրացել են
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Դուք այդպես էլ իմ առաջարկած թեյը չընդգրկեցիք Ձեր ցուցակում, երեվի թե Դուք դա չեք սիրում չէ՞

CHERRY

Quote from: Masnaget on February 27, 2008, 03:42:52 PM
Quote from: CHERRY on February 26, 2008, 01:20:46 AM
Quote from: Masnaget on February 25, 2008, 09:57:02 AM
Quote from: Abegha on February 22, 2008, 10:37:41 PM
Սա, փաստորեն, մեր Թեյասրահի հատուկ սպասարկման «Տունտունիկ» բաժինն է, ինչպես հասկացա 38:)
Իսկ եթե ես ցանկանամ Չերիի հետ թեյ խմել 11:)  բայց միավորներ չունեմ, կարելի՞ է 9:) 

Այո, Չերին Ձեզ կհյուրասիրի /իր հաշվին, իհարկե/

Հարգելի Աբեղա, խնդրեմ, համեցեք թեյելու, 8 միավորի սահմանում ընտրեք թեյ:

Ուշադիր. գները բարձրացել են

Մասնագետ ջան, Ձեր թանկությունները իմ արդեն կատարած պատվերի վրա չեն կարող անդրադառնալ, քանի որ ես պատվիրել եմ իմ հանգստացնող թեյը և առաջարկել հյուրասիրությունը նախքան գների բարձրացումը և դուք համաձայնվել եք: Այսպես արդար չէ, Դուք պետք է նախօրոք զգուշացնեիք և ծանոթացնեիք փոփքխված գներին, կարող է ես ոչինչ էլ չէի պատվիրում 14:):
   


Mard

#44
Ես ժգոհում եմ: 14:)
Հենց որոշեցի Իմ վաստակած 10 միավորով հյուրասիրել նրանց, ովքեր դեռ միավոր չունեն`գները բրձրացրեցիք: 15:)
Հիմի  արդյոք կբավարարի 10 միավորը... կարելի է բուժիչ թեյ հյուրասիրել 11:) 10:)
Ես առաջարկ ունեմ:  12:)Հիշում էք, Մասնագետ ջան, ասում էիք գովազդել~...կարելի է 1 անգամ անվճար թեյի համտեսում կազմակերպել 32:)` գովազդելով մյուս բաժիններում: Կհամտեսեն, դուրները կգա, հաճախ կայցելեն:
Quote from: Abegha on February 24, 2008, 11:13:25 PM
Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն։
Չմոռանաք վերջում իմ հարցերին էլ անդրադառնալ։
Սիրելի Աբեղա և մյուսներ 13:)
ինչպես հիշում եմ, հարցը թեյի վնասակրության մասին էր:
Ուզում եմ ներկայացնել սննդի (ընհանրապես) և թեյի վերաբերող կանոններ:
1.Ոսկե կանոն. Սնունդը դեղ է, դեղը` սնունդ:
2.Հեղուկները ցանկալի են խմել ուտելուց 20-30 րոպե առաջ , կամ ուտելուց , ամենաքիչը 30-40 րոպե հետո:
Ուտելու ընդացքում, կամ հետո խմելը նոսրացնում է ստամոքսահյութը, որը և դանդաղեցնում, դժվարացնում է մարսողությունը:
Թեյի կանոններ
1. թեյի թուրմը պատրաստել կարճատև եռացած ջրով(կրկնակի եռացնելը վնասակար է), բայց պետք է խմել մի քիչ սառելուց հետո:Ոչ մի դեպքում չի կարելի եռման խմել. դա վնասում է  լորձաթաղանթը, այրում որկորը:
2. խորհուրդ չի տրվում նաև շատ սառը թեյը, նպաստում է հեղուկի կուտակմանը:
3. խիստ Թունդ թեյը կարող է առաջացնել գլխացավ, իսկ գիշերը անքնություն:
4.  մեկ անգամ պատրաստած թուրմի վրա նոր եռացրած ջուր լցնելը իմաստ չունի, որովհետև օգտակարությունը կրկնակի      
   պակասում է:
5. թեյով դեղ խմելը մերժելի է, քանի որ թեյի դաբաղանյութը փոխազդելով դեղին առաջացնում է նստվածք, դժվարացնում է դեղի յուրացումը:
6. թուրմը պատրասըել , ամենաշատը մեկ օրվա համար :
7. կարելի է ամսվա մեջ նշանակել մեկ-երկու, զուտ թեյի օր: այդ օրերին 2-4 անգամ թեյ խմել, դրան հաջորդող օրերին միրգ ու բանջարեղեն ուտել:Բայց սովորական օրերին, թեյ խմելուց հետո չարժէ երկար սոված մնալ:


ԿԱՐևՈՐ Է ԱՅՍ ԱՄԵՆԸ ՃՇՏԵԼ ԲԺՇԿԻ ՀԵՏ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՑՆԵԼ ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Իմ կողմից.
Խմեք կանաչ թեյ , այն առավել օգտակար է ( համեղ 37:) 37:)համենայն դեպս ինձ համար), իսկ թե ինչու, ժամանակի սղության պատճառով կգրեմ մյուս անգամ:


Հ.գ. Սիրելի Մասնագետ, իսկ այս ինֆորմացիայի համար միավոր կստանա՞ մ   26:) 10:)
:)

Abegha

Ժողովուրդ, անհանգստանալու կարիք չկա, բնականոն հետընտրական գործընթաց է 11:)

Abegha

Ես էդպես էլ չհասկացա, թե կանաչ թեյը որն է 14:)
Իսկ ուրցի կամ դաղձի մասին ի՞նչ կասեք։

Տ. Տաթև քհն.

Quote from: Abegha on February 28, 2008, 12:07:51 AM
Ժողովուրդ, անհանգստանալու կարիք չկա, բնականոն հետընտրական գործընթաց է 11:)
իսկ հետընտրական գործընթաց չի թելադրում իշխանափոխ անել մասնագետին? ինչ կասի այս մասին մեր Մասնագետը

Տ. Տաթև քհն.

Quote from: Masnaget on February 27, 2008, 01:13:29 PM
Հա, մոռացա ասել, որ եթե չեք ցանկանում թեյել, ապա կարող եք կաթել:
Դեպի ուր կարողենք կաթել կամ ինչպես, գուցե խորհուրդ տաք, այս թեմայում կաթեցնող դուք եք

Masnaget

Quote from: Hasik on February 27, 2008, 10:07:57 PM
Դուք այդպես էլ իմ առաջարկած թեյը չընդգրկեցիք Ձեր ցուցակում, երեվի թե Դուք դա չեք սիրում չէ՞

Չէ, սիրում եմ, պարզապես չէի կարողանում այդ տեսակից հարմար գնով գնել: Դիմել եմ  մի քանի  մատակարարի, որ բերեն, բայց ուշացնում են:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: