Հարազատ կորցնելու ցավը

Started by Hasik, January 17, 2008, 10:07:12 PM

Previous topic - Next topic

Hasik

Խնդրում եմ օգնեք ինձ, ինձ մոտ արդեն երկու տարի, որ նեվրոզային վիճակ է, դա սկսվեց նրանից, որ մահացավ ինձ հարազատ մեկը, ով շատ երիտասարդ էր, նրա մահն անսպասելի էր ու անարդար ինձ համար, դրանից ես ընկա մեծ ստրեսային վիճակի մեջ, ընդհուպ վախենում էի, որ նոր տարին չեմ դիմավորի, քանի որ այդ դեպքը դեկտեմբերի վերջում էր, եվ մինչ օրս մի պօքր լարված լինելուց, թե աշխատանում, թե անձնական կյանքում, թե շրջապատում, իմ ձախ թեվը ցավում է ու մի տեսակ վառվւմ, էլ սրտիս մասին բան չեմ ասում: կարծում եմ, որ դրանում մեծ ազդեցություն ունի նաեվ իմ հավատքը ու այս աշխարհի անարդարությունները, ես հոգեբանի կարիք ունեմ, ում կարող եմ լիարժեք վստահել, որպիսի անձնավորության, կարծում եմ, ես կգտնեմ այստեղ,SSSSSSSSSSOOOOOOOOOOOOOSSSSSSSSSSS

Abegha

#1
Հասիկ, ես երկար մտածում էի քո գրածի շուրջ և, ճիշտն ասած, չգիտեի ինչպես արձագանքել։ Այնուամենայնիվ մի քանի նկատառումներ կատարեմ։
Էստեղ մի քանի գործոններ կան, կարծում եմ։ Նախ՝ հոգևորը։ Պետք է լավ հասկանալ, ավելի շուտ՝ գիտակցել, թե ի՞նչ է նշանակում մեկին կորցնել։ Կորուստը անշուշտ ցավ է, կորստի հանդեպ անտարբերությունը՝ հիվանդություն, սակայն ինչպե՞ս ընկալել կորուստը։ Արդյո՞ք կորուստը կարող է մխիթարություն դառնալ կամ լինել և այլն։
Մի պահ ուզում եմ կտրվել հոգևոր ընկալումների և ապրումների գնահատումից, որովհետև այստեղ տեսնում ենք, թե ինչպես է այդ ամենը անդրադառնում մարդու ֆիզիկականի վրա և հիվանդացնում մարդուն ֆիզիկապես։
Ակնհայտ է, որ կորստի ցնցումը հոգևորից անցել է հոգեկանի և ֆիզիկականի։ Ուստի կարծում եմ պետք է մտահոգվել բոլոր ուղղություններով։ Բժշկությունից ես թույլ եմ, բայց եթե ցավը ֆիզիկապես արտահայտվել է, գուցե դիմեք նեվրոպատոլոգի։ Չգիտեմ, Մարգոն ավելի լավ կիմանա, թե որ տեսակի բժիշկը ավելի լավ կարող է օգնել։

Abegha

Կարծում եմ էստեղ կան շատ հարցեր, որ չարժե սեղանին դնել, բայց որոշ ընդհանուր երևույթների արժե անդրադառնալ։
Պետք է հասկանալ ընդհանրապես, թե մարդը ի՞նչ կենցաղավարություն ունի, ո՞ր երևույթներն են գրգռում նրան։
Ընդհանրապես ցավն ընդունակ է հարբածության վերածվելու և կարող է մարդուն մղել անկանխատեսելի քայլերի։

Տ. Տաթև քհն.

Ողջույն Հասիկ, ես էլ կուզենամ քեզ մի բանով օգտակար լինել, թեև բժիշկ չեմ, սակայյն վերջերս ճիշտ է մտեերիմի կորուստ չեմ ունեցել, սակայն իմ մոտ  էլ է նկաատվում այդպիսի դրսևորումմներ, նախ պետք է կարգավորես քո հոգեկան ներաշխարհը, աղոթքըը պետք է քո օրվա անբաժանելի մասը դառնա, իսկ հետո անպպայման պետտք է բժշկի դիմել, որևէ նյարդաբանի...մի բան էլ ասեմ  անձձնական փորձից, երբ ես ձբաղված եմ որևևէ օգտակար աշխատտանքով, իինչն ինձ հոգեկկան բավարարվածություն է տալիս ես մոռանում եմ այդ ցավերի մասին, օրինակ մաննկատներ այցցելելիս ու երեխաների հեետ շփվելիս, կամմ ընկերների ու մտերիների շրջապատում գտնվելիս, երբեք ինքնամփոփ չմնասս, դա շատ խիստ նպաստում է քո նկարագրածին, քեզ առաջակում եմ փոխել առօրյադ, միացիր մեր քավորներին, և ամենակարևորը` երբեք չհուսահատվես, միշտ հավատա որ Քրիստոս  քո  կողքին է

Hasik

Ողջույն, Աբեղա ջան, Դուք ճիշտ նկատեցիք, որ առաջինը այստեղ հոգեվորին պետք է ուշադրություն դարձնել: Ես հենց այդ պահին մտածում էի, թե ինչու մահացավ այդ մարդը, դա շատ անարդար էր իմ աչքերում, քանի որ այդ կինը երիտասարդ էր ու ուներ 2 փոքրիկ երեխաներ, որոնք մնացին որբ, էլ չեմ ասում նրա ծնողների մասին, որ երկրաշարժին կորցրել էին իրենց երկու երեխաներին , իսկ հիմա էլ երրորդին, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, կարկուտը կրկին ծեծված տեղն է խփում,բայց հետո հասկացա, որ Աստծո ճանապարհները անքննելի են, ու եթե այդպես եղավ, ուրեմն դրա համար կային պատճառներ, որը մեզ անհայտ է, Ուղղակի   այդ հանկարծակի մահերը եվ ընդհանրապես մահը, այսինքն ինչ-որ օր անպայման մահանալու գիտակցումը մե զպետք է մղի այն մտքին, որ մեր կյանքի ամեն մի օրը ապրենք որպես վերջին օրը՝ այսինքն սիրով, նվիրվածությամբ ու միայն բարին գործենք :

Հ.Գ. Ձեզ գրելուց հետո, անկեղծ եմ ասում, ինչ-որ թեթեվություն եմ զգում

Marie

#5
Հասիկ, բարև:  Բոլորս համոզված ենք, թե կյանքը անպայման Աստուծո ձեռքին է, թե Նա է տնորինում մեր կյանքը, որ անմահական է, չի սահմանափակվում տեսանելի կյանքով: Ֆիզիքական մահվան առջև անզոր ենք: Բայց կարող ենք անել այնպես, որ նա հետևանք դառնա մեր աջակցության, մեր մարդասիրության ավելի լայն դրսևորման: Համախմբվելիս դժբախտ ծնողների, ամուսինի ու որբ երեխաների շուրջ, կարող ենք շատ դժվարություններ հարթել: Ու այնպես անել, որ դժբախտ երեխաների համար իրենց անփոխարինելի մոր կորուստը բացասական ծանր հետևանքներ չունենա: Սիրով հնարավոր է հաղթահարել շատ մը դժվարություններ:  21:)    Սերը հզոր է մահվան չափ, ասում է Աստվածաշունչը. մահվանից տկար չէ:

Dhani

Վախ դեպի մահը դա նոռմալ է: Լինես դու հավատացյալ, թե ոչ: Անհավատին թերևս հեշտ է: Ապրում է այն մտածողությամնբ, որ հող  է դառնալու: Իսկ հավատացյալը միանշանակ չգիտի ինչի կարժանանա մահվանից հետո: Ինչ կլինի....ինչքան էլ հավատքդ ուժեղ չլինի, ենթագիտակցաբար դա սարսափելի է: Եւ դրա համար մարդու ուղեղը ունի պահպանողական մեխանիզմներ, որի հետևանքով մարդիկ հազվադեպ են հիշում, որ նանք էլ մի օր....

Nane

Quote from: Margota on January 26, 2008, 11:37:47 PM
Անհավատին թերևս հեշտ է:  Իսկ հավատացյալը միանշանակ չգիտի ինչի կարժանանա մահվանից հետո:
Իսկ ես կարծում եմ, որ անհավատները մի տեսակ <թաքնված վախ ունեն>, որը մռայլ անորոշությունն է, հավատացյալը  <լուսավոր երկյուղ ունի>, որը հավատքի և հույսի արտահայտումն է: Եվ միշտ նկատել եմ, որ հավատք ունեցողները ավելի քիչ են վախենում մահից և ավելի հեշտությամբ են մխիթարվում, քան անհավատները:

Hasik

Գիտեք, ես հասկացել եմ թե մարդ ինչու է վախենում մահից, քանի որ իր մեղավոր լինելու, մեղքերի  պատճառով պատրաստ չէ կանգնել Աստծո առջեվ, որովհետեվ այդ դեպքում այլեվսհնարավորություն չկա արժանանալու հավիտենական կյանքին, այլ միակ ուղությունը դեպի գեհենն է:Այդ առումով ես էլ մահից վախենում, բայց մի քանի ամիս առաջ երբ կարդացի Ալբերտ Նալչաջյանի մահվան հոգեբանությունը,դա ինձ բավականին օգնեց այլ կերպ վերաբերվել մահվանը, խորհորդ կտամ կարդաք:

CHERRY

Ռուսաստանի գյուղերում կան տարեց մարդիկ, ովքեր տնակներում իրենց դագաղներն են պահում: Գերեզմանները եկեղեցիների կողքն են, որպիսի մարդիկ անընդհատ տեսնեն և մտածեմ մահվան մասին: Ճիշտն ասած առաջ սարսափում էի և զարմանում, թե ինչպես կարելի է տանը դագաղ պահել, կամ քաղաքի մեջ, կենտրոնական մասում գերեզմանոց սարքել և մարդկանց տրամադրությունը գցել: Բայց հիմա հասկանում եմ դրա իմաստը և կարևորությունը: