Արդյո՞ք որևէ իր կարող է կոչվել սուրբ։

Started by akunq, October 14, 2008, 09:18:03 PM

Previous topic - Next topic

akunq

Արդյո՞ք որևէ իր կարող է կոչվել սուրբ։

Ղուկաս Վահան

Այո, Աստվածաշունչ մատյանը իր է, սակայն նաև Սուրբ Գիրք է քրիստոնյաներիս համար։ Քրիստոս Ինքն է այն սուրբ կոչում. «Յիսուս նրանց ասաց՝ Սուրբ Գրքերում երբևիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է ...»։
Let's open the window of our soul and let the light enter our souls

akunq

hamadzaynem,gir@,vorpes xosk,karoxe linel surb,bayc xosk@ materya che,im harc@ veraberum e pashtanmunki ararka darzaz qarerin,inch vor vayrerin,kam nkarnerin .  yev ayln

Ղուկաս Վահան

Ակունք, նախ պետք է հստակեցնես, թե դու «սուրբ» ասելով ինչ ես հասկանում։ Ծնողի համար զավակը սուրբ է, կամ հակառակը՝ զավակի համար ծնողն է սուրբ։ Հայրենիքը կարող է սուրբ լինել։ Հին Կտակարանում Տասնաբանյա պատվիրանների տախտակը սրբություն էր։ Աստվածաշնչի Ելք գրքում Աստված ասում է Մովսեսին՝ «Մի՛ մօտեցիր այստեղ: Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»։

Հիմա, այս ամենի մեջ քեզ ո՞րն է հետաքրքրում կամ հուզում, կոնկրետ կարո՞ղ ես օրինակ բերել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

akunq

hargeli ADMIN shnorhakal em ardzagankelu hamar,knerek taratesakis hamar,patasxanem dzer harcin,surb aselov yes haskanum em mexkeric srbvac mard,mer irakanutyunum surb barn shateri mot asocacvum e vorpes mi gerbnakan  u xorhrdavor ban,karces surber@ petk e linen miayn nnjecyal kargavichakum,bayc che vor cankacac mard,yerb galis e apashxarutyan,xostovanvum e u mkrtvum e,hamarvum e surb,ardyok aydpes che?

Ղուկաս Վահան

Այո, նաև ըստ Պողոս առաքյալի, քրիստոնյա (մկրտված) լինել արդեն իսկ նշանակում է սուրբ լինել «անհաւատ մարդը իր կնոջո՛վ սուրբ է. սուրբ է և անհաւատ կինը իր մարդո՛վ. ապա թէ ոչ՝ ձեր որդիները պիղծ կը լինեն. մինչդեռ հիմա սուրբ են» (Ա Կորնթ., 7.14), բայց նաև հիշեցնում է՝ «որովհետև Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով և ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն» (Ա Թեսաղոնիկ., 4.3-5)։ Այսինքն՝ թեև մկրտությամբ որպես քրիստոնյաներ սուրբ ենք, սակայն պետք է չծուլանանք մեզ մեղքից սուրբ պահելու ...

Սուրբ բառը տարբեր իմաստներով է օգտագործված նաև Սուրբ Գրքում։ Հիմնական իմաստը գալիս է սրբել, մաքրել բայից, ինչպես օր.՝ սեղանը սրբել։ Հիմնական իմաստն է՝ մաքուր, սրբված լինել, սուրբ լինել։
Let's open the window of our soul and let the light enter our souls