որ պատվիրանով առաջնորդվել այս դեպքում?

Started by Ruzanna, December 14, 2007, 01:40:37 PM

Previous topic - Next topic

Ruzanna

Թող հորդ ու մորդ ու գնա կնոջդ  հետևից թե հնազանդ լինել  ծնողին, երբ կանգնած ես ընտրության առաջ և չգիտես որն ընտրել, երբ պետք է ընտրություն կատարել երկու սիրելի մարդկանց միջև , ինչպես վարվել 19:) 34:)

MONK

Մի դեպում պատվիրանը հետևյալն է. «Պատվիր քո հորն ու մորը»: Մյուս դեպքում ասվում է. «Տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի կնոջը»: Այս երկուսն իրար չեն հակասում, քանի որ կնոջը հետևող տղամարդուն չի պատգամվում հորն ու մորը պատվելուց դադարել:
Ինչ վերաբերում է ընտրություն կատարել-չկատարելուն, ապա եթե կոնկրետ դեպք կա, այն պետք է համակողմանի քննության ենթարկվի:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Ruzanna

ավելի հստակ ներկայացնեմ, մայրը չի ընդունում որդու ընտրությունը և պայման է դրվում կամ ես կամ նա:

MONK

Իսկ որդին ամուսնացել է, թե դեռևս պարզապես ընտրություն է կատարել?
Եվս մեկ հարց. մայրն ինչ պատճառաբանությամբ է մերժում որդու ընտրությունը?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Մեկ բան է պատվիր ծնողիդ պատվիրանը, մեկ ուրիշ բան` ծնողիդ կուռք սարքիր ոչ Աստծո պատվիրանը:

Մոնք, մայրը ինչ պատճառ էլ ունենա, իրավունք չունի շանտաժ անելու: Իսկ դա անուղակիորեն շանտաժ է: Դրա իրավունքը չկա:
Բացառությամբ, եթե այդ աղջիկը չի սկսել ամպատվել այդ տղայի ծնողներին:




MONK

Դհանի ջան, դեռևս որևէ կարծիք կամ տեսակետ չեմ արտահայտել:  25:) Ընդամենը փորձում ենք դեռ առավել հստակ պատկերացնել իրավիճակը:  1:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Էհ, Մոնք: Շատ եմ ցավոք տեսել շրջապատումս "մայրական խանդ" կոչվածին: Նման պրոբլեմների մոտ 90% դա հենց այդ խանդից է:

MONK

Սպասենք, մինչև Ռուզաննան մեզ համար պարզ կդարձնի  21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Ահա մեր Ռուզաննայի այս թեման ինձ թվում է նման է իմ մտքերին: Ամեն դեպքում իհարկե խոսքը Ռուզաննայինն է:   

http://lusamut.net/forums/index.php?topic=1118.msg5040#new

Ruzanna

Մայրիկի դեմ լինելու պատճառը երևի թե ավելի շատ ուղղակի համակրանքին չարժնանանալն էր, այդտեղից  էլ շարունակությունը, իսկ անպատվելու կամ կոնֆլիկտի խնդիր չի եղել :
Մայրական խանդը ինչու է կուրացնում? 28:) ինչ եք կարծում դա սիրո նշան է? 25:)ըստ իս  ոչ, զուտ Էգոիզմ է:Բոլոր մայրերն էլ կարծում են որ իրենց զավակները ամենագեղեցիկին , բարձրահասակին, ամենա....... են արժանի, բայց չէ որ  մարդը միայն նրա համար որ  սրտովդ չէ, չես հավանել չի նշանակում որ վատն է :