որ պատվիրանով առաջնորդվել այս դեպքում?

Started by Ruzanna, December 14, 2007, 01:40:37 PM

Previous topic - Next topic

Dhani

Մոնք, տեսեք` ես ճիշտ էի: 9:)

Ոչ, մայրական այդ "խանդը" միմիայն էգոիզմի նշան է: Մեկ էլ նշան է, որ նման մարդկանց պետք է ուղարկել Ֆրեյդ պապիկների մոտ: Ինձ թվում է շատ հաճախ, կանայք սկսում են շփոթել իրենց տղաներին ամուսինների հետ: Իհարկե այդ ամենը ենթագիտակցական է: 13:)

MONK

Quote from: Ruzanna on December 15, 2007, 12:40:54 PM
Մայրիկի դեմ լինելու պատճառը երևի թե ավելի շատ ուղղակի համակրանքին չարժնանանալն էր, այդտեղից  էլ շարունակությունը, իսկ անպատվելու կամ կոնֆլիկտի խնդիր չի եղել :
Մայրական խանդը ինչու է կուրացնում? 28:) ինչ եք կարծում դա սիրո նշան է? 25:)ըստ իս  ոչ, զուտ Էգոիզմ է:Բոլոր մայրերն էլ կարծում են որ իրենց զավակները ամենագեղեցիկին , բարձրահասակին, ամենա....... են արժանի, բայց չէ որ  մարդը միայն նրա համար որ  սրտովդ չէ, չես հավանել չի նշանակում որ վատն է :
Ռուզաննա, իսկ այդ համակրանքին չարժանանալը միայն արտաքինի հետ կապված խնդիրներից է ծագել?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Margota on December 15, 2007, 01:49:38 PM
Մոնք, տեսեք` ես ճիշտ էի: 9:)

Ոչ, մայրական այդ "խանդը" միմիայն էգոիզմի նշան է: Մեկ էլ նշան է, որ նման մարդկանց պետք է ուղարկել Ֆրեյդ պապիկների մոտ: Ինձ թվում է շատ հաճախ, կանայք սկսում են շփոթել իրենց տղաներին ամուսինների հետ: Իհարկե այդ ամենը ենթագիտակցական է: 13:)
Կներեք, Մարգոտա ջան, բայց նման բացարձակեցումը`կանայք սկսում են շփոթել իրենց տղաներին ամուսինների հետ, իմ կարծիքով գռեհիկ է: Թերևս նման երևույթներ կան, բայց չի կարելի դա բացարձակեցնել և տարածել բոլորի վրա: 41:) Իսկ այդ Ֆրեյդ պապիկը ինքը նման ենթագիտակցական և գիտակցական խնդիրներից բուժվելու կարիք ուներ:  23:)
Իսկ կոնկրետ այս թեմայի հարցում չգիտես ինչու շտապում եք համոզվել, որ Դուք ճիշտ եք: Որևէ եզրահանգման համար համակողմանի քննություն է պետք:  21:) 21:) 21:) 37:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Ցավոք և Ֆռեյդը և ես ճիշտ ենք իմ կարծիքով: Այսպես կոչղված "մայրական խանդը" հայտվում է հենց այդ պատճառով: Նման մարդկանց համար երբեք իրենց տղաների համար "լավ" կին նրանք չեն տեսնի: Եւ բոլորն էլ վատը կլինեն: Այս գաղափարներին եզրահանգել եմ անձնական աշխատանքային փորձից: 10:)

MONK

Quote from: Margota on December 20, 2007, 09:43:40 PM
Ցավոք և Ֆռեյդը և ես ճիշտ ենք իմ կարծիքով: Այսպես կոչղված "մայրական խանդը" հայտվում է հենց այդ պատճառով: Նման մարդկանց համար երբեք իրենց տղաների համար "լավ" կին նրանք չեն տեսնի: Եւ բոլորն էլ վատը կլինեն: Այս գաղափարներին եզրահանգել եմ անձնական աշխատանքային փորձից: 10:)
Իսկ ես գիտեմ բազում դեպքեր, երբ կան այլ պատճառներ. օրինակ` մայրական սնապարծությունը: 31:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Ներողություն, իսկ սնապարտությունը որն է?

MONK

Ձեզ սնապարծություն բառի ստուգաբանությունն է հետաքրքրում, թե տվյալ դեպքում կիրառման բովանդակությունը?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Տ. Տաթև քհն.

Ես համամիտ եմ Մոնքի հետ, որ Ֆրեյդն էլ երբեմն հոգեբանի կամ հոգեբույժի կարիք է ունեցել 11:), իսկ եթե ավելի լուրջ, կարծում եմ, որ ինչ-որ մեկը մինչև մայր չլինի, չի կարող զգալ մայրական  հոգու ալեբախությունները  և դրանց այդպիսի խիստ որակումներ տալ 8:)

MONK

Արսեն ջան, ես երբեմն բառի փոխարեն կարծում եմ ավելի հարմար կլիներ հաճախ բառը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)