Լուսամուտի հրատարակության Ա. օրը

Started by Ղուկաս Վահան, November 29, 2007, 11:58:39 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

2003 թ. նոյեմբերի 29–ին Լուսամուտը առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրատարակվեց։
Շնորհավորում եմ բոլոր լուսամուտցիներին այսօրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում, որ մեզ հետ եք  21:) 21:) 21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls


MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

CHERRY


Sofia

 24:) Լուսամուտ, թող ճանապարհդ միշտ կանաչ լինի: 21:)

Satenik

Շնորհավորում եմ համացանցի ողջ հայությանը: 39:) Շատ մեծ բան էր Լուսամուտի բացումը: Առաջներում, երբ մեր հոգևորականներից ոչ ոք չկար  համացանցի հայաշատ կայքերում, այդ ժամանակ  մեր երիտասարդության վրա աղանդավորները ուղղակի մի խայտառակ գրոհ էին սկսել, օգտագործելով իրենց հատուկ ամենաստոր միջոցները: Հնար չկար այդ վարակի դեմն առնելու,  մինչև եկավ  մեր սիրելի հայր Ղևոնդը: 21:) 21:) 21:)
Շնորհակալություն Մարոյին, մեր հոգևորականներին և բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին Լուսամուտը:  21:) 21:) 21:)

Hasik

Շնորհավորում եմ բոլոր լուսամուտցիներին և առանձնահատուկ շնորհավորանքներ մեր սիրելի Ադմինին Լուսամուտի հրատարակման հինգերորդ տարեդարձի առիթով։

24:)
Ճիշտ է, այն իմ կյանքում մոտ մեկ տարի է, ինչ գրավել է իր ուրույն տեղը, սակայն դարձել է իմ կյանքի անբաժանելի մի մասնիկը՝ անշուշտ միմիայն թողնելով իր դրական ազդեցությունը։

Կարծում եմ, որ բոլորն էլ ինչ–որ օգտակար բան կարողացել են քաղել Լուսամուտից, իսկ արդյոք երբևէ մտածել եք, թե մենք ի՞նչ ենք տվել կամ կարող ենք տալ Լուսամուտին։

Եկեք օգնենք Լուսամուտին, որ նա էլ կարողանա մեզ օգնել։

Masnaget

Quote from: Hasik on November 29, 2008, 08:59:46 PM
Շնորհավորում եմ բոլոր լուսամուտցիներին և առանձնահատուկ շնորհավորանքներ մեր սիրելի Ադմինին Լուսամուտի հրատարակման հինգերորդ տարեդարձի առիթով։

24:)
Ճիշտ է, այն իմ կյանքում մոտ մեկ տարի է, ինչ գրավել է իր ուրույն տեղը, սակայն դարձել է իմ կյանքի անբաժանելի մի մասնիկը՝ անշուշտ միմիայն թողնելով իր դրական ազդեցությունը։

Կարծում եմ, որ բոլորն էլ ինչ–որ օգտակար բան կարողացել են քաղել Լուսամուտից, իսկ արդյոք երբևէ մտածել եք, թե մենք ի՞նչ ենք տվել կամ կարող ենք տալ Լուսամուտին։

Եկեք օգնենք Լուսամուտին, որ նա էլ կարողանա մեզ օգնել։
Վայ, լրիվ մոռացել էի...... Ինչ ուրախ օր է այսօր: Ի սրտե շնորհավորում եմ մեր Լուսամուտին: 24:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Այդ օրն ինձ համար հատուկ օր էր, երբ երկար չարչարվելուց հետո մի պարզ սեղմումով (click) Լուսամուտի ակամա բաժանորդներին ուղարկեցի իմ առաջին էլեկտրոնային հրատարակությունը։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտակար լինել կամ օգուտ ստանալ Լուսամուտից 21:) 21:) 21:)
Մեծ ուրախությամբ եմ հիշում այդ օրը :)
Let's open the window of our soul and let the light enter our souls

TILIL

Շնորհավորում եմ սիրելի Լուսամուտ և սիրելի լուսամուտցիներ 24:) 24:) 24:) 24:)Ես մեկ տարուց մի քիչ ավել է ինչ Լուսամուտում եմ` ընթացքում որոշակի ընդմիջումներով, բայց կարող եմ ասել օրվա մեջ առանց Լուսամուտի դժվար է: Մի խոսքով Լուսամուտը ինձ շատ բան է տվել և դեռ շատ բան կտա: Եվ ինչպես նշում է Հասիկը մենք էլ պետք է փորձենք որևէ բան տալ Լուսամուտին: Մի խոսքով կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս: 24:) 24:) 24:)