Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Շնորհավոր => Topic started by: Ղուկաս Վահան on November 29, 2007, 11:58:39 AM

Title: Լուսամուտի հրատարակության Ա. օրը
Post by: Ղուկաս Վահան on November 29, 2007, 11:58:39 AM
2003 թ. նոյեմբերի 29–ին Լուսամուտը առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրատարակվեց։
Շնորհավորում եմ բոլոր լուսամուտցիներին այսօրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում, որ մեզ հետ եք  21:) 21:) 21:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: Տ. Տաթև քհն. on November 29, 2007, 12:50:48 PM
 24:) lusamut
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: MONK on November 29, 2007, 12:59:40 PM
 
21:)  24:)21:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: CHERRY on November 30, 2007, 08:06:14 PM
 21:) Շնորհավոր ԼՈՒՍԱՄՈՒՏ  24:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: Sofia on November 30, 2007, 08:10:39 PM
 24:) Լուսամուտ, թող ճանապարհդ միշտ կանաչ լինի: 21:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: Satenik on December 01, 2007, 06:21:14 AM
Շնորհավորում եմ համացանցի ողջ հայությանը: 39:) Շատ մեծ բան էր Լուսամուտի բացումը: Առաջներում, երբ մեր հոգևորականներից ոչ ոք չկար  համացանցի հայաշատ կայքերում, այդ ժամանակ  մեր երիտասարդության վրա աղանդավորները ուղղակի մի խայտառակ գրոհ էին սկսել, օգտագործելով իրենց հատուկ ամենաստոր միջոցները: Հնար չկար այդ վարակի դեմն առնելու,  մինչև եկավ  մեր սիրելի հայր Ղևոնդը: 21:) 21:) 21:)
Շնորհակալություն Մարոյին, մեր հոգևորականներին և բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին Լուսամուտը:  21:) 21:) 21:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: Hasik on November 29, 2008, 08:59:46 PM
Շնորհավորում եմ բոլոր լուսամուտցիներին և առանձնահատուկ շնորհավորանքներ մեր սիրելի Ադմինին Լուսամուտի հրատարակման հինգերորդ տարեդարձի առիթով։

24:)

Ճիշտ է, այն իմ կյանքում մոտ մեկ տարի է, ինչ գրավել է իր ուրույն տեղը, սակայն դարձել է իմ կյանքի անբաժանելի մի մասնիկը՝ անշուշտ միմիայն թողնելով իր դրական ազդեցությունը։

Կարծում եմ, որ բոլորն էլ ինչ–որ օգտակար բան կարողացել են քաղել Լուսամուտից, իսկ արդյոք երբևէ մտածել եք, թե մենք ի՞նչ ենք տվել կամ կարող ենք տալ Լուսամուտին։

Եկեք օգնենք Լուսամուտին, որ նա էլ կարողանա մեզ օգնել։
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: Masnaget on November 29, 2008, 11:02:44 PM
Quote from: Hasik on November 29, 2008, 08:59:46 PM
Շնորհավորում եմ բոլոր լուսամուտցիներին և առանձնահատուկ շնորհավորանքներ մեր սիրելի Ադմինին Լուսամուտի հրատարակման հինգերորդ տարեդարձի առիթով։

24:)

Ճիշտ է, այն իմ կյանքում մոտ մեկ տարի է, ինչ գրավել է իր ուրույն տեղը, սակայն դարձել է իմ կյանքի անբաժանելի մի մասնիկը՝ անշուշտ միմիայն թողնելով իր դրական ազդեցությունը։

Կարծում եմ, որ բոլորն էլ ինչ–որ օգտակար բան կարողացել են քաղել Լուսամուտից, իսկ արդյոք երբևէ մտածել եք, թե մենք ի՞նչ ենք տվել կամ կարող ենք տալ Լուսամուտին։

Եկեք օգնենք Լուսամուտին, որ նա էլ կարողանա մեզ օգնել։
Վայ, լրիվ մոռացել էի...... Ինչ ուրախ օր է այսօր: Ի սրտե շնորհավորում եմ մեր Լուսամուտին: 24:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: Ղուկաս Վահան on November 29, 2008, 11:40:01 PM
Այդ օրն ինձ համար հատուկ օր էր, երբ երկար չարչարվելուց հետո մի պարզ սեղմումով (click) Լուսամուտի ակամա բաժանորդներին ուղարկեցի իմ առաջին էլեկտրոնային հրատարակությունը։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտակար լինել կամ օգուտ ստանալ Լուսամուտից 21:) 21:) 21:)
Մեծ ուրախությամբ եմ հիշում այդ օրը :)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: TILIL on November 30, 2008, 09:48:44 PM
Շնորհավորում եմ սիրելի Լուսամուտ և սիրելի լուսամուտցիներ
24:) 24:) 24:) 24:)
Ես մեկ տարուց մի քիչ ավել է ինչ Լուսամուտում եմ` ընթացքում որոշակի ընդմիջումներով, բայց կարող եմ ասել օրվա մեջ առանց Լուսամուտի դժվար է: Մի խոսքով Լուսամուտը ինձ շատ բան է տվել և դեռ շատ բան կտա: Եվ ինչպես նշում է Հասիկը մենք էլ պետք է փորձենք որևէ բան տալ Լուսամուտին: Մի խոսքով կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս: 24:) 24:) 24:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: Salmast on December 02, 2008, 08:55:09 PM
 24:)
24:)

13:) 13:) 13:) 13:) 13:) 13:) 13:) 13:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա օրը
Post by: Masnaget on November 29, 2009, 01:48:58 PM
Բարեկամներ, եկեք շնորհավորենք Լուսամուտի վեցամյակը, ցանկանանք անխափան ներկայություն համացանցում:
Թող Լուսամուտից ներս միշտ լավ ու հաճելի տրամադրությունները թևածեն:
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա. օրը
Post by: Ղուկաս Վահան on November 29, 2009, 01:59:35 PM
Եվս մեկ տարի միասին անցկացրինք։
Շնորհավորում եմ բոլորին 21:) 21:) 21:)
Իմիջիայլոց, մենք արդեն ամսական 8.000 (ութ հազար) այցելու ունենք։
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա. օրը
Post by: TILIL on November 29, 2009, 02:14:59 PM
Սիրելի Լուսամուտցիներ շնորհավորում եմ բոլորիս Լուսամուտի ծննդյան կապակցությամբ... 24:) 24:) 24:) 24:) 24:)
Թող Աստծո օրհնությունը միշտ Լուսամուտի վրա լինի....
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա. օրը
Post by: Masnaget on November 29, 2010, 09:11:25 PM
Օօօօօօ՛, մենք մի կարևոր տարեդարձ ունենք այսօր: Դե բոլորդ էլ հասկացաք, որ այս տարի նոյեմբերի 29-ին լրանում է Լուսամուտի հրատարակության 7-րդ տարեդարձը:
Այս առթիվ շնորհավորում եմ  բոլոր լուսամուտցիներին և առաջին հերթին Ադմինին, որ այսքան տարի մեզ համար հաղորդակցվելու և մեր ունեցած փոքրիկ մոմի լույսն այս լուսամուտով աշխարհին տալու ու նույն այդ աշխարհից ուրիշների լույսերը տեսնելու հնարավորություն է տալիս:
Շնորհավոր: 24:) 24:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա. օրը
Post by: Ղուկաս Վահան on November 29, 2010, 10:34:19 PM
Այս տարի կարծես ավելի քան սովորականի պես է անցնում, թեև ճիշտ այսօր արդեն մի քանի ժամ է, ինչ աշխատում ենք Լուսամուտի վրա։ Աշխատանք, որը տեսանելի չէ շատերին։
Կարծում եմ այս օրը նրան, ում Լուսամուտը գեթ մի փոքր օգտակար է եղել, նշանակալի օր է։
Շնորհավորում եմ բոլորին ու մաղթում, որ այս նախագիծն ապրի բոլորիդ հետ։
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա. օրը
Post by: Hasik on November 30, 2010, 04:58:58 PM
ԵՍ էլ եմ միանում շնորհավորանքներին, մաղթում, որ Լուսամուտը շարունակի մնալ մեր կյանքի անբաժան մասնիկը, մեր մշտական ուղեկիցը (ինձ համար այդպես է), ու թող Աստծո օրհնությամբ այն ավելի հզորանա ու ավելի մեծ լույս ճառագի՝ օգնելով այն մարդկանց, ովքեր իրոք փնտրում են Աստծո խոսքը և ուզում են ճանաչել Տիրոջը։

Շնորհավոր։ 24:)
Title: Re: Լուսամուտի հրատարակության Ա. օրը
Post by: TILIL on December 01, 2010, 08:25:15 PM
Շնորհավորում եմ  24:) 24:) 24:)