Լուսամուտի հրատարակության Ա. օրը

Started by Ղուկաս Վահան, November 29, 2007, 11:58:39 AM

Previous topic - Next topic

Masnaget

Բարեկամներ, եկեք շնորհավորենք Լուսամուտի վեցամյակը, ցանկանանք անխափան ներկայություն համացանցում:
Թող Լուսամուտից ներս միշտ լավ ու հաճելի տրամադրությունները թևածեն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Եվս մեկ տարի միասին անցկացրինք։
Շնորհավորում եմ բոլորին 21:) 21:) 21:)
Իմիջիայլոց, մենք արդեն ամսական 8.000 (ութ հազար) այցելու ունենք։
Let's open the window of our soul and let the light enter our souls

TILIL

Սիրելի Լուսամուտցիներ շնորհավորում եմ բոլորիս Լուսամուտի ծննդյան կապակցությամբ... 24:) 24:) 24:) 24:) 24:)
Թող Աստծո օրհնությունը միշտ Լուսամուտի վրա լինի....

Masnaget

Օօօօօօ՛, մենք մի կարևոր տարեդարձ ունենք այսօր: Դե բոլորդ էլ հասկացաք, որ այս տարի նոյեմբերի 29-ին լրանում է Լուսամուտի հրատարակության 7-րդ տարեդարձը:
Այս առթիվ շնորհավորում եմ  բոլոր լուսամուտցիներին և առաջին հերթին Ադմինին, որ այսքան տարի մեզ համար հաղորդակցվելու և մեր ունեցած փոքրիկ մոմի լույսն այս լուսամուտով աշխարհին տալու ու նույն այդ աշխարհից ուրիշների լույսերը տեսնելու հնարավորություն է տալիս:
Շնորհավոր: 24:) 24:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Այս տարի կարծես ավելի քան սովորականի պես է անցնում, թեև ճիշտ այսօր արդեն մի քանի ժամ է, ինչ աշխատում ենք Լուսամուտի վրա։ Աշխատանք, որը տեսանելի չէ շատերին։
Կարծում եմ այս օրը նրան, ում Լուսամուտը գեթ մի փոքր օգտակար է եղել, նշանակալի օր է։
Շնորհավորում եմ բոլորին ու մաղթում, որ այս նախագիծն ապրի բոլորիդ հետ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Hasik

ԵՍ էլ եմ միանում շնորհավորանքներին, մաղթում, որ Լուսամուտը շարունակի մնալ մեր կյանքի անբաժան մասնիկը, մեր մշտական ուղեկիցը (ինձ համար այդպես է), ու թող Աստծո օրհնությամբ այն ավելի հզորանա ու ավելի մեծ լույս ճառագի՝ օգնելով այն մարդկանց, ովքեր իրոք փնտրում են Աստծո խոսքը և ուզում են ճանաչել Տիրոջը։

Շնորհավոր։ 24:)

TILIL