Հոգևորականներին դիմելու ձև

Started by Happy people, July 08, 2005, 09:20:52 AM

Previous topic - Next topic

Mariam

#20
Մեր հոգևորականները վստահաբար Ինտերնետ մտնելու դժվարություններ ունեն, բայց երբ հնարավոր լինի, անպայման մեզ պատասխան կտան:
Բայց ո'չ դուն, ո՝չ ուրիշները չխոսեցիք ձեր մոտեցման ու մտածելակերպի մասին այս հարցի վերաբերյալ:Թերևս իմաստության նշան է,չեք ցանկանում «սխալվել»: Անկեղծորեն, մինչ այժմ, փորձել եմ իմ մոտեցումը արտահայտել, ոչ թե «օրինակ» ծառայելու սին պատրանքով, այլ ոորովհետև ցանկանում եմ՝ առավելագույն չափով սխալներ արտաբերել իմ մեջս և ուղղել: Հավատը , սրբության նման, հրաշալի ընքացք է, ու առաջանալու առաջին պայմանը՝ անկեղծությունն է ու անձնական սխալները սրբագրելու ցանկությունը:

Mariam

#21
Այս սովորույթը, իմ կարծիքով, ծնունդ է առել թագավորական արքունիքներում, ու տարածվեց Եկեղեցում ու նաև աշխարհական տարբեր ոլորտներում. օրինակ՝ ֆրանսայում քաղաքավարության ձեվ էր դարձել, ու նաև աղջկաս կարդացած վերջին վեպում, այս ձևո'վ է երեխան համբուրում իր մորը քնելուց առաջ, ձեռքի վրա, - դա մեկ ու կես դար առաջ էր, ու Ֆրանիայի հարավում տարածված սովորույթ:
Սիմոն, քո ուղղած ամեն հարցը ինձ տխրեցնում է, կարծես՝ չեմ ցանկանում որ ուրիշներ վերապահումներով հարաբերվեն եկեղեցու հետ: Այնուամենայնիվ, հրամայված չէ այդպես ողջույն տալ քահանային, թողնված է ըստ հավատացյալի ցանկության, ու նույնիսկ մի քանի տեղերում հազվադեպ է այդպիսի ողջույն: Այդ ողջույնը տալու ձևերն էլ շատ են տարբերվում իրարից. հաճախ հավատացյալը բարձրանում է քահանայի ձեռքն ու միայն խոնարհում է իր գլուխը նրա առաջ...Մեկը «Հայր սուրբ» է ասում, մյուսը «Հայր Պետրոս»... Իմ կարծիքով, ազատ ենք այդ ուղղությամբ, հավատի դավանանքի մաս չի կազմում, ու հարկավոր է մեզ՝ դիմացինիս վարվելաձևը հարգել, եղբայրական սիրով:

Abegha

Հոգևորականների ձեռքը համբուրելը կապ չունի արքունական սովորությունների հետ։ Հատկապես հայերի համար, որ 14-րդ դարից այսկողմ թագավոր չեն ունեցել։ Նույնիսկ մինչև 20-դարի սկիզբ ընդունված սովորություն էր, երբ որդին ճամփորդության պետք է գնար, համբուրում էր հոր աջը, նույնպես երբ վերադառնում էր։ Հոգևորականը որպես հոգևոր հայր և համայնքի հայր վայելում է այս հարգանքը և աջը համբուրելը խոնարհում և սեր է, որ ցուցաբերում ենք օծյալի առջև։
Եթե ուշադրություն դարձնենք, ապա այն նաև կրթիչ բնույթ ունի։
Ես վստահ եմ, եթե պահպանվեր այս սովորությունը, որ զավակը առիթից առիթ համբուրեր հոր աջը, ապա նման ժեստը կզսպեր շատ զավակների իրենց ծնողներին ուրանալուց։
Մի՞թե ստորացուցիչ է ծնող–զավակ, հայր–որդի հարաբերության մեջ ձեռքը համբուրելը ։

Mariam

Վախենում եմ որ եթե բացառիկ այս սիրո համեմատ վարվենք, մենք «աշխարհականներս» զրկվենք մտածելու ազատությունից եկեղեցում: Եկեղեցում, մեր բաժինը ոչինչ է, հոգևորականի բարեկամեցողությունից է կապված, ու որովհետև ոչ մի տեղ ու ոչ մի առիթով հնարավոր չէ նրա հետ խոսել, վտանգավոր եմ համարում բացառիկ հարգանքի այս նշանը: Մենք որքան ենք ցանկանում, Հոգևոր Հայր ունենալու այն երազը փայփայում, որին առջև խոնարհվեինք ու որին բարեբեր խորհուրդները կուրորեն կատարեինք... Երազում ենք դեպի Տեր մեր առաջնորդի աջ ձեռքը երախտագիտությամբ համբուրելու մասին, բայց շատ քիչ հոգևորականներ են այնպիսի մեծ հոգևոր սիրով ու հոգատարությամբ մեզ հետ վարվելու կարիքը զգում:

maro

Gitek, "hogevor hor" haskatsoxutuna im hamar shat nurb harts e. Voch bolora, ov kochvum e ekexetsu kahana, im hamar hair e.
Ev, chnayats nran, vor uxuexov haskanum em, vor nrank Asstsu koxmits "@ntrvats en", mievnuin e im hamar voch bolorn en hair. Ev hetevabar, indz aidkan el dur chi galis aid hanburelu avandutuna.

Mi ban patmem 2:)!!

Uremn, antsyal tari, erb nor ei sksel hachaxel hay ekexetsin, nor nor ei sksel pataragnerin masnakrel.
Mek el mi pah ekav, gluxs angatats inks im axotki meg mtats kangnatsem. Ushi gam, tesnem kahahnerits mek mekn el e dserka 13:). Skzbum chaskats te inchu e im dimats kangnel ev chi shargvum....Ankax indzanits het eht gnatsi, vorovhetev verj i verjo haskats te inch en uzum indzanits. Es kahnan el hatuk araj cher gnum ;D. Verj i verjo, vorpeszi voch voki chgaitakxetsnem- hamburetsi 25:).
Sxal e, xonarhutuna chpiti partadrvi, ail da mardu hogevor vichak e 20:) 21:).

Abegha

Անշուշտ խոնարհությունը չպետք է պարտադրվի և չի պարտադրվում։ Ձեր օրինակները խիստ անհատական երևույթներ են և անհատական դրսևորումներ։
Թերևս ես չէ, որ հոգուտ այս հարցի պետք է խոսեի, բայց ասեմ, որ ինքս էլ հաճախ համբուրում եմ ինձանից բարձրաստիճան հոգևորականների ձեռքը։
Այնուամենայնիվ, մարդ չգիտի, թե Աստված ո՛ր մեկ անծանոթի ցնցոտիներով է մեր առջև կանգնում և մեր կողմից անարժան համարված ո՛ր հոգևորականի միջոցով է մեզ հետ խոսում։
Ինչ վերաբերում է նրան, որ գտնում եք, թե այս ժեստով կարող է ձեր ազատությունը կորցնեք, կամ չհամբուրելով կարող եք պահպանել այն, ապա կարծում եմ սա խիստ անհատական և ներքին սուբյեկտիվ զգացողություն է։
Ի վերջո հոգևորականի ձեռք համբուրելը էական մի հարց չէ։ Մարդ կարող է վարվել ինչպես կամենա, մանավանդ որ շատ հոգևորականներ իրենք իսկ թույլ չեն տալիս իրենց ձեռքը համբուրել։ Հակառակի պես որոշ հավատացյալներ էլ նեղանում են այսպիսի հոգևորականներից։
Դե արի ու հասկացի

Quote from: Mariam on August 06, 2005, 02:28:03 PM
Եկեղեցում, մեր բաժինը ոչինչ է, հոգևորականի բարեկամեցողությունից է կապված, ու որովհետև ոչ մի տեղ ու ոչ մի առիթով հնարավոր չէ նրա հետ խոսել, վտանգավոր եմ համարում բացառիկ հարգանքի այս նշանը:
Իսկ ես կարծում էի, որ եկեղեցին հավատացյալների աղոթքներով է կառուցվում և սրբվում։
Իսկ եթե գտնում եք, որ պարզ հավատացյալների դերը ոչինչ է, ապա եկեք թվարկենք եկեղեցու սրբերին, տեսնենք պարզ հավատացյալնե՞րն են էնտեղ շատ, թե՞ հոգևորականները։

Satenik

Quote from: Abegha on August 06, 2005, 08:41:09 AM
Ես վստահ եմ, եթե պահպանվեր այս սովորությունը, որ զավակը առիթից առիթ համբուրեր հոր աջը, ապա նման ժեստը կզսպեր շատ զավակների իրենց ծնողներին ուրանալուց։
Այո, շատ ճիշտ է, հայր սուրբ, ես էլ եմ այդպես կարծում:

Mariam

#27
Սիրելի բոլորդ,
Համայնքիս քահանան չափազանց զուսպ ու զգուշավոր է ամեն ուղղությամբ, մեզ հետ կամ նրա սեփական ընտանիքի հետ վարվելիս: Ոմանք իր ձեռքն են համբուրում երբ ինքը Սուրբ Ավետարանն է բարձրացնում պատարագի վերջավորության, ու ձեռքը արդեն ծածկված է փիլոնով կամ շուրջառով, չեմ հիշում: Ես էլ եմ խոնարհովւմ նրա առաջ,գլխի մի շարժումով: Ու դա իմ իսկական սիրո ու խոր հարգանքի միակ արտահայտությունն է: Ուրիշ ոչ մի առիթ չունենք այս ժեստը անելու:
Ես էլ պետք է սրբագրեմ ասածս հապճեպ քննաթատություններից մեկը. պատարագի սկզբին Խաչը մոտեցնելու ձևը կախված է հենց հավատացյալի փափագից, և բոլորովին խտրականություն չի կատավում ըստ նրա տղամարդ թե կին լինելուն: Եթե ես էլ «համարձակությունն» ունենայի համբուրելու իմ ցանկությունը արտահայտելու մի շարժումով, Խաչն էլ կմոտեցներ իմ շրթունքներիս: Պատարագի վերջավորության էլ, ինքն լավ ձևով է բռնում Ավետարանը, ուստի հուզվելու ոչ մի պատճառ չունեմ:
Ցանկանում եմ Մարոյի համար ավելացնել, որ շատ ուրախացուցիչ է իր երիտասարդ լինելու ատեն իսկ հավատը ճանաչելն ու բարեկամ քահանա ունենալը: - Նախընտրում եմ այս ձեվով անվանել այն քահանային որ իր խորհուրդներով ու աղոթքներով մեզ աջակցում ու ընկերանում է:- Մարոյին կմաղթեմ անդրդվելի հավատարմություն, ու հավատի բերած ամենեն մեծ երջանկությունը, որի մասին մեր սիրելի Փառանձեմը կարող է վկայել:

Petros

Սիրելի հավատացյալներ ջան, մայրս հաճախ չի կարողանում գալ հայկական եկեղեցի վորոշ պրոբլեմների պատճառով՝ չնայած, որ շատ է ուզում:
     ՈՒրեմն մի օր մի քահանա կանչեցի տնօրհնեքի: Երբ տեր հայրը ներս մտավ, մայրս նրան դիմավորեց հետևյալ խոսքերով.
     "Խոնարհվում եմ ձեր առաջ, տե՛ր Հայր":
     Իսկ տեր հայրը հանդիմանեց մորս՝ ասելով.
     "Աստծո առաջ միայն խոնարհվեք, ես ո՞վ եմ":
     Մայրս պատասխանեց.
     "Դեհ, դուք էլ Աստծո կողմից եք եկել, ի՞նչ տարբերություն":
     Ես հիմա եմ հասկանում մորս փափագը: Նա շատ է կամենում հաճախել եկեղեցի, սակայն չի կարող, ու մայրս, իսկապես, տեր հորը ընդունեց որպես Աստծո պատգամավոր, որը "կգնա Տիրոջ մոտ տնորհնեքից հետո ու կասի,- "Քո աղախինը, Տե՛ր, խոնարհվում է Քո առաջ"": Դա շտ դժվար է հասկանալ. կհեշտանա այն դեպքում, երբ մարդ կտրվի Սուրբ Եկեղեցու ամեն բարիքներից՝ ո՛չ կամովի:


Masnaget

Quote from: Happy people on July 10, 2005, 03:55:40 AM
   19:)   Շատ շնորհակալ եմ, Մարիամ ջան, ձեր պատասխանի համար, սակայն ևս մի հարց. չե՞ք վախենում, որ այդպես դիմելը գայթակղություն կարող է լինել մեր հոգևորականների համար։ Չէ՞ որ նրանց համար ավելի լավ և օգտակար է, երբ չենք մեծարում իրենց, այլ ցածրացնում ենք։ (Հիշեք, թե ինչպես է ողբում մեր ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ  ՆԱՐԵԿԱՑԻՆ  իր մեղքերի համար, չնայած , որ Նա ավելի արդար կյանքով էր ապրում, քան իր ժամանակակիցները։) Եթե մենք միշտ մեծարենք, թեկուզ և արժանի լինեն, ապա, համաձայնվեք, որ մեղքի զգացումը ավելի ու ավելի է սակավանում, և չեն նմանվի մեր հոգևորականները, գոնե որոշ չափով, Սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Եվս մեկ անգամ համաձայնվեք, որ և՛ նրանք, և՛ մենք շատ ենք ցանկանում վերջինը, այսինքն՝ նրանց սուրբ լինելը, քան՝ միայն կոչվելը։
     Շատ կուզենայի իմանալ ձեր կարծիքը այս մասին, և ոչ միայն ձերը։


Թույլ տվեք պատասխանել.
Հոգևորականին ողջունելիս պատիվ ենք տալիս, և ոչ երկրպագում: Հոգևորականը Աստուծո և մարդու միջնորդն է, ուստի երբ օրինակ, նրա աջն ենք համբուրում, Աստծունն ենք համբուրում, իսկ Աստծուն ներկայացնող մարդը Սուրբ պետք է լինի, այո:
Հոգևորականն էլ է մարդ` իր էությամբ, սակայն իր ձեռնադրությունը թուլէ է տալիս որոշակի դեր ունենալ մարդուն դեպի փրկություն առաջնորդելուճանապարհին:
Երբ ասում  ենք, թե հոգևորականը մարդ է, նկատի ենք ունենում նրա մարդկային բոլոր տկարությունները, իսկ ձեռնադրությամբ նա իրավարար է և հաշտարար, նաև մարդկանց իր խմբի մեղքերի վերացնողը
Եկեք կարդանք այս հոդվածը <<>հայելի վարուց> ժողովածուից

ՔԱՀԱՆԱՅԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի աշխարհական ականատես եղավ մի քահանայի, որ շնությամբ զբաղվում, սակայն երբ հաջորդ օրը քահանան  պատարա• էր մատուցում, հույսով, առանց երկմտելու •նաց նրա մոտ և նրա ձեռքով հաղորդվեց: Եվ հաղորդությունից հետո քահանային աղաչում էր, որ իր բորոտությամբ վարակված ճակատը խաչակնքի, ինչը երբ արեց, բորոտությունը կեղևի պես ընկավ, և ճակատն առողջացավ:
Արդարև, հիանալի է •ործերը և լի` դատաստանն Աստծո. մեղանչել էր, սակայն առանց քահանայա•ործության շնորհի չմնաց, որովհետև մի•ուցե քահանաներին դատելու պատճառ ծնվեր: Զորությունն ուներ, որպեսզի իմանանք, թե երբ քահանաներին ենք մոտենում, ոչ թե մարդկանց, այլ Աստծուն ենք մոտենում, որ նրանց ձեռքով  մեզ շնորհներ է պար•ևում և մաքրա•ործում, և նա, ով նրանց հավատով է մոտենում, ինչ որ խնդրում էª ընդունվում է: Եվ քահանաների մեղքերը ո°չ ուրիշների հավատքին են վնասում, ո°չ էլ քահանայի վարքն է ինչ-որ կերպ օ•նում մեր հավատքին, քանզի քահանան, որ մարդ է և տկարության ենթակա, չի կարող օ•նել, ինչպես որ դու էլ` նրան, ում տկարությամբ հավասար ես:
>>հայելի վարուց<<

Արդ, քահանային մեծարում ենք կամ երկրպագում հետևյալ պատճառներով
նախ` Այդպես կարգված է Աստծուց երկրորդ` ի տես  և ի քարոզություլ այլ մարդկանց երրորդ` որպեսզի օրհնություն ստանանք:

Ներեցեք երկարաբանելուս համար, այսքանը: Շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: