Հոգևորականներին դիմելու ձև

Started by Happy people, July 08, 2005, 09:20:52 AM

Previous topic - Next topic

Happy people

     Բարև ձեզ հարգելի հոգևորականներ։ Ինձ շատ է հուզում ձեզ ՝ հոգևորականներիդ դիմելու հարցը։ Ինչու՞ ենք դիմում հոգևորականներին՝ տեր հայր, արդյոք նրանք մեր տե՞րն են, հայր սուրբ, արդյոք նրանք սու՞րբ են, սրբազան հայր և վեհափառ հայր, չգիտեմ, թե ինչ ասեմ վերջին երկուսի մասին։
     Նախորոք ասեմ, որ ես Հայ Առաքելական Եկեղեցուց եմ և շատ եմ ուզում ստանալ այս հարցին պատասխան։ Նախորոք շնորհակալ եմ։

Mariam

#1
Երբ ձեզ ասեմ «եղբայր», դա հոգևոր իմաստ ունի. հավատակից ենք, սիրում ենք նույն Քրիստոսին, անկեղծ ու ամբողջ սրտով: Հոգեպես եղբայրներ ենք, չնայած' ես կին եմ, բայց Աստուծո արքայությունում, ոչ կին, ոչ տղամարդ կա:
Երբ իմ մի բարեկամ քահանային իր անունով կանչեմ, չեմ կարող մոռանալ որ ինքը Հայր սուրբ է, ու ինքը իմ հոգում Քրիստոսի «եղբայր ու բարեկամ » է, Քրիստոսի հետ իր ունեցած  մոտիկությունը, մտերմությունը, սրբության աղբյուր է, նրա համար ու նաև իմ ու ձեր համար: Ու բախտավոր եմ զգում, որովհետև նրանից եմ սիրված, ինչպես դուք, ու մեր համայնքների ամեն հավատացյալ հատուկ կապ ունի իր քահանայի հետ::
«Հայր սուրբ», երբ ասեմ, նաև իմ ցանկությունս է, պետք ունեմ որ նա սուրբ լինի ու սուրբ կյանքով ապրի, անհրաժեշտ է ինձ որ սուրբ լինի ու մեզ համար շատ աղոթի: Ես առանձին չեմ կարող մոտենալ Աստուծո,հավատի մեջ, որքան «առաջացած»լինեմ, էլի զավակ եմ, Եկեղեցու զավակ: Հայր Սուրբը կամ Տեր Հայրը մեզ մոտեցնում են Աստուծո Սուրբ Սեղանին, Սուրբ Խորանին, ու մեզ են տալիս ամենաթանկագինը' Սուրբ Հաղորդությունը: Պետք ունեմ մեր բոլոր Հայր Սուրբերի կամ Տեր Հայրերի, ու պետք ունեմ որ սրբությամբ ապրեն իրենց քահանայությունը, պետք ունեմ որ Առաջնորդը Սրբազան Հայր լինի: Եվ նաև ինձ կարևոր է որ մեզ' քրիստոնեաներին, Քրիստոսի սիրածների ու սիրողների համարվենք իսկական ու լիարժեք հավատացյալներ, շնորհներով օժտված չափահաս հավատացյալներ, որովհետև Աստուծո ներկայությունը զգում ենք նաև «աշխարհում» երբ բարեգործություն ենք գործում, ու աշխարհը խիստ կարիք ունի բարու մեջ համարձակ քրիստոնեաների:
Հավատի աչքերով եմ ասում «Հայր սուրբ», «Տեր Հայր», «Սրբազան Հայր» ու «Վեհափառ Հայր»:
Նրանց սրբությունը ինձ անհրաժեշտ է որպեսզի քրիստոնեայի հավատով ու սրբությամբ ապրեմ:
Կներե'ք, համաձակվեցի իմ կարծիքս հայտնել երբ ձեր հարցն ուղղված էր մեր հոգևորականներին:

Happy people

   19:)   Շատ շնորհակալ եմ, Մարիամ ջան, ձեր պատասխանի համար, սակայն ևս մի հարց. չե՞ք վախենում, որ այդպես դիմելը գայթակղություն կարող է լինել մեր հոգևորականների համար։ Չէ՞ որ նրանց համար ավելի լավ և օգտակար է, երբ չենք մեծարում իրենց, այլ ցածրացնում ենք։ (Հիշեք, թե ինչպես է ողբում մեր ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ  ՆԱՐԵԿԱՑԻՆ  իր մեղքերի համար, չնայած , որ Նա ավելի արդար կյանքով էր ապրում, քան իր ժամանակակիցները։) Եթե մենք միշտ մեծարենք, թեկուզ և արժանի լինեն, ապա, համաձայնվեք, որ մեղքի զգացումը ավելի ու ավելի է սակավանում, և չեն նմանվի մեր հոգևորականները, գոնե որոշ չափով, Սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Եվս մեկ անգամ համաձայնվեք, որ և՛ նրանք, և՛ մենք շատ ենք ցանկանում վերջինը, այսինքն՝ նրանց սուրբ լինելը, քան՝ միայն կոչվելը։
     Շատ կուզենայի իմանալ ձեր կարծիքը այս մասին, և ոչ միայն ձերը։

Satenik

#3
Շնորհակալությո'ւն, սիրելի Մարիամ, հիանալի պատասխան էր:

Մի փոքր ծանուցում "սուրբ" և "հայր" բառերի իմաստի ու նշանակության մասին:
"Սուրբ" նշանակում է՝ մաքուր, հստակ, ողջախոհ, առաքինի, արդար, նվիրական, աստվածային օրենքներին համապատասխան, ուղղափառ, ճշմարիտ, Եկեղեցու կողմից ճանաչված աստվածահաճո անձ:
"Հայր" բառը, բացի մեզ հայտնի բիոլոգիական հայր (արու ծնող) պարզունակ իմաստից, ունի նաև հոգևոր իմաստ: Այս խոսակցության ենթատեքստում "հայր"-ը նշանակում է առաջնորդ և ուսուցիչ:
Եվ այլն, մյուս բառերը չեմ թվարկում, որովհետև կարծում եմ բոլորի տանն էլ հայերեն բառարան կա:
Մենք հայ ենք, մեր հոգևորականներն էլ են հայ, ուստի բնական է, որ դիմում ենք միմյանց հայերեն:


Mariam

#4
Փառանձեմի բերած բացատրությունները հայտնի էն դարձնում որ ոչ մեկը չի կարող վիրավորվել նման ճիշտ ածականներից:
Մեր հոգևորականներն ընդհանրապես շատ համեստ մարդիկ են, ուստի իմ հարգանքի արտայատությունը նրանց չի կարող տանել դեպի հպարտության մեղքը: Նրանց ծառայությունը' Աստուծո ու Եկեղեցու հանդեպ կատարում են համեստորեն, խոնարհաբար ու մեծ նվիրվածությամբ: Նրանց «Հայր Սուրբ» ու «Տեր Հայր» ասելիս նաև իմ երատապարտությունն եմ հայտնում ու ունեցածս անսահման վստահությունը, որովհետև ինձ ու շատ հավատացյալների համար, նրանք Հիսուս Քրիստոսի շոշափելի ներկայությունն են, իմ հավատս այսպիսի զգացում է ներշնչում մեզ:
Սիմոն, դժվա՞ր է երկու «ուղղություններից» լավ բռնելով փորձել կառավարել մեր քրիստոնեական կյանքը. մեկը' ուղղահայաց ուղղությունը ( la dimension du sacré), որը մարդուն կապում է Սուրբ Աստուծո, Նրա տված բոլոր Սուրբ Խորհուրդների միջոցով, և ոչ նվազ անհրաժեշտ մյուսը' հորիզոնական ուղղությունը, Եղբոր ուղղությունը, որը նաև մեզ շատ է մոտեցնում Ասոտւծո ուՆրան մեզ է նույնպես ճանաչեցնում : Ինչո՞ւ մեկը մյուսին զոհել:

Mariam

#5
Անկատար էր կարծիքս, այսինքն չէր ընդգրկում բոլոր համազումներս: Այս մեկս էլ , հավանաբար անկատար է լինելու: Խոսակցությունը ստիպում է ուղղումներ, կամ ճշտումներ կատարելու:
Հայր Սուրբին, եթե ձգտի ամբողջ սրտով սուրբ լինելու, ու շատ պարագաներում այդպես է, երբ «սուրբ» եմ ասում, դա իմ ցանկությունս է, մեր բոլորիս սպասումն ու հույսը, նաև մեր աղոթքն առ Աստված, ու պետք է նրան աջակցենք մեր աղոթքներով, որպեսզի Աստված նրան Իր Միակ Սրբության մեջ մտցնի ու պահի:
Երբ ինձ քրիստոնյա' եմ ասում, միթե՞ լրիվությամբ արժանի եմ այս պատվավոր կոչումին: Բայց դա' էլ իմ խնդրանքն է առ Աստված, որպեսզի նա ինձ ների ու նաև Ի'ր սրբության մեջ, կատարեկագործի ու պահի:Ու այս սուրբ նպատակին հասնելու համար, Ձեր բոլորիդ աղոթքներիդ պետք ունեմ: Ավելի ճիշտ' այս նպատակին կհասնենք միասնաբար,ու պարտավոր ենք մեկս մյուսին աղոթքով աջակցենք:
Խոստովանեմ, որ երբեմն էլ էրբ «Հայր սուրբ» կամ «Տեր Հայր» ասում եմ, տվյալ քահանային ցանկանում եմ հիշեցնել որ կոչված է նախ և առաջ սուրբ լինելու, ու պարտավոր ենք երկուսը դրա համար աղոթելու:
Ավելացնեմ, որ անձնապես նախընտրում եմ « Տեր Առաքել» կամ «Հայր Գրիգոր» ասել ծանօթ քահանաներին: Անունը տալով, հայտնի եմ դարձնում իմ քրիստոնեական «սերը» նրանց նկատմամբ, ու անուն տալը փաստ է որ օտար ու հեռու չեն ինձանից:
Այս ֆորոմում մասնակցող քահանաների համեստությունն էլ այնքան մեծ է, որ նրանք չեն ցանկանում որ նրանց դիմենք «սուրբ» ածականը գործածելով:

Mariam

Բայց, մեր հոգևորականների հանդեպ մեր ունեցած հանգանքն ու հնազանդությունը շատ հաճախ խեղդիչ են ու անդամալուծիչ:
Ու մենք մոռանում ենք մեր տված հրաշալի կոչումը՛ Քրիստոսի աշակերտ լինելու ու աշխատելուՏիրոջ Փառքի համար:

Happy people

    Մարիամ ջան, խոստովանեմ, որ ձեր բացատրությունները այս թեմայի մասին շատ համոզիչ են, ու, եթե ես կարդացած չլինեի Սուրբ Ավետարանը, ապա կհամոզվեի և լիովին կընդունեի ձեր բացատրությունները։ Չէ՞ որ Տերն ասում է, որ չանվանենք ոչ ոքի ՙՙհայր՚՚, քանզի մեր Հայրը երկնքում է, և մեր բիոլոգիական հայրը՝ Աստծուց պատվիրած դիմելաձևն է։ Մի՛ կարծեք, Մարիամ ջան, որ ես ուզում եմ հեղափոխություն անել մեր եկեղեցում այս թեմայի շուրջ, պարզապես ես սպասում էի մի պատասխանի, որը հիմնված կլիներ Աստվածաշնչի վրա և ո՛չ մեր մարդկային ցանկությունների վրա։
     Ես, այս հարցում (ինչպես նաև շատ հարցերում), մոլորության մեջ եմ և ինձ ավելի շատ անհրաժեշտ է գիտելիք, քան թե հորդորում։ Շատ հաճելի է, որ ունեք այդքան հավատարմություն, բայց իմ հարցը ևս դավաճանության նշան չէր։ Շատ հավատացյալներ տոչորում են իմանալ այս մասին ու դրա համար գրեցի ֆորումում։ Մենք Մոսկվայում շատ կիրթ հոգևորականներ ունենք, կարող էի հարցնել իրենց, բայց ընտրեցի այս միջոցը։
     Ուզում եմ նաև ավելացնել, որ ոչ մի առաքյալի ոչ մի անգամ ոչ ոք չի անվանել ՙՙտեր՚՚, ՙՙսուրբ՚՚, ՙՙսրբազան՚՚, ՙՙվեհափառ՚՚ կամ էլ ՙՙհայր՚՚։
 

maro

Simon barev!!

Ñâ. Àïîñòîë Ïàâåë ãîâîðèë â îäíîì èç ñâîèõ êàíîíè÷åñêèõ Ïîñëàíèé, ÷òî îí "ðîäèë Êîðèíôÿí âî Õðèñòå" - ïðîòèâîðå÷èò ëè îí ñëîâàì Èèñóñà?

(15 Èáî, õîòÿ ó âàñ òûñÿ÷è íàñòàâíèêîâ âî Õðèñòå, íî íå ìíîãî îòöîâ; ÿ ðîäèë âàñ âî Õðèñòå Èèñóñå áëàãîâåñòâîâàíèåì.)

Ïåðå÷èòàéòå Åâàíãåëèå îò Ìàòôåÿ, ãëàâà 23 , ñòèõè 1-12.

Âàæåí êîíòåêñò ñëîâ Èèñóñà.

Çíà÷åíèå ñëîâà "îòåö" â õðèñòèàíñêîì ñìûñëå è ðÿäîì íå ñòîèò ñî çíà÷åíèåì, â êîòîðîì ýòî ñëîâî óïîòðåáèë Õðèñòîñ. Êîãäà ñâÿùåííèêó ãîâîðÿò "îòåö" èìååòñÿ â âèäó, ÷òî îí èñïîëíÿåò ôóíêöèþ îòöà, ÷òî îí óõàæèâàåò, ó÷èò, ïîìîãàåò, íàñòàâëÿåò, áëàãîâåñòâóåò, à íå òî, ÷òî îí ÿâëÿåòñÿ äóõîâíûì îòöîì ÷åëîâåêà - äóõîâíóþ æèçíü äàòü ìîæåò òîëüêî Áîã. Ïîýòîìó, íèêàêîãî ïðîòèâîðå÷èÿ ìåæäó ñëîâàìè Ãîñïîäà è ñëîâàìè Ñâ. Ïàâëà, è, âìåñòå ñ íèì, Öåðêâè, ðàçóìååòñÿ íåò.

Simor ete karox es, targmanir grats haerern.

Mariam

#9
Չգիտեմ' ե՞րբ է այս ավանդությունը հաստատվել Եկեղեցում: Ավանդությունը Աստուծո Հայտնության «միջոց»ներից մեկն է, Աստվածաշունչից հետո: Եվ Աստվածաշունչի ամեն մի խոսքի «առաջին ընթերցում»ից երբեմն տարբեր իմաստ է ստանում իմ աչքի առաջ: Փնտրելու եմ ու կարդալու նորից ձեր հիշեցրած խոսքը: « Ոչ ոքի Տեր չասե'ք...»
Կներեք եթե իմ խեղճ պատասխաները «հորդոր»ի ձև են ստանում: Ջանում եմ միմիայն իմ խեղճ սրտից հանել դրանք: