Հոգևորականներին դիմելու ձև

Started by Happy people, July 08, 2005, 09:20:52 AM

Previous topic - Next topic

Happy people

     Ինձ ներեք, Մարիամ ջան, ես շատ անմիջական եմ գրում և արտահայտվում։ Ձեր պատասխանները շատ օգտակար են և գովելի, սակայն , ներեցեք ևս մեկ անգամ, գերադասելի է , որ հիմնված լինի Աստվածաշնչի վրա։ Հավատացեք, որ ես շատ եմ ուզում գտնել պատասխաններ, և չեմ ուզում ներկայանալ որպես դավաճան, բայց եթե փակ է ինձ համար այդ հասկացողությունը ...   6:)

Happy people

     Կներես Մարո ջան, բայց ինձ անհասկանալի է նույնիսկ շրիֆտը։    14:)

Happy people

     Փորձիր լատինական տառերով գրել , Մարո ջան։  30:)

Primate

Սիրելի Մարիամ և հատկապես սիրելի happy people, ուշադրությամբ ընթերցում էի ձեր երկխոսությունը և պետք է հայտնեմ ուրախությունս տեսնելով այսպիսի առողջ ըմբռնումներ մեր եկեղեցում սրբազան խորհուրդներից մեկի Ձեռնադրության շնորհի միջոցով իրենց հոգևոր առաքելությունը ստացած անձանց ոչ միայն դիմելաձևի, այլև այդ դիմելաձևի միջոցով ընկալված կոչումին համապատասխան բնութագրումների վերաբերյալ։ Հետևաբար ցանկանում եմ ընդգծել հատկապես վերջին ասվածը, այսինքն՝ յուրաքանչյուր դիմելաձև որոշակի իմաստ է արտահայտում և ըստ էության բնութագրում տվյալ երևույթը և կոչումը։ Գալով հոգևորականներին տրված «Հայր սուրբ» կամ «Տեր հայր» կամ «Սրբազան հայր» կոչումին, պետք է նշեմ, որ առաջին հերթին այս միջոցով արտահայտվում է տվյալ անձի իր ընտանիքին՝ Եկեղեցուն, ամբողջականորեն պատկանելու զգացումը, գիտակցությունը, առաքելությունը, շնորհը և սերը։ Հայր կոչումը բարձրագույնը և համապարփակն է, որ տրված է Աստծուն։ Աստծուն մենք հանդիպում ենք այլազան կոչումներով, օրինակ՝ Ամենազոր, Ամենակարող, Ամենատես, Ամենաբարի, Ամենասուրբ, Ամենագութ և այլն։ Սակայն այս բոլորը, ինչպես նշում է Աթանաս Ալեքսանդրացին ամբողջանում եմ մեկ բառի մեջ՝ ՀԱՅՐ մեծագույն արտահայտությամբ։ Վերոնշված կոչումները հիմնավորված են նաև Սբ. Գրքի մեջ, հատկապես Պողոս Առաքյալաի հովվական երկու թղթերում ուղղված Տիմոթեոսին և Տիտոսին։ Այս թղթերում հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Տիմոթեոսին՝ հավատքի մեջ սիրելի որդուն» Ա  Տիմոթ., 1, 2; «Որդյակ իմ Տիմոթեոս, ավանդում եմ քեզ այս պատվիրանը» Ա  Տիմոթ., 3, 3-7, ուր նա կոչվում է Աստուծո եկեղեցու խնամակալ. «Սիրելի որդի Տիմոթեոս» Բ  Տիմոթ., 1, 2, «Ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստուծո շնորհը, որ տվեցի քեզ իմ ձեռքերը քեզ վրա դնելով» Բ  Տիմոթ., 1, 6; «Տիտոսին, հասարակաց հավատի մեջ իմ սիրելի որդուն» Տիտոս 1, 3։
Մենք գիտենք, որ Պողոս առաքյալը բիոլոգիական զավակ չուներ, հետևաբար հավատքի մեջ հայրրության և որդիության հարաբերությունն է, որ հաստատված է նրա և իր երկու աշակերտների միջև։ Ծնելով նրանց որպես հայր Ավետարանի և Սբ. Եկեղեցու Խորհուրդի միջոցով, այսինքն՝ Եկեղեցու մտքի այս ըմբռնումով յուրաքանչյուր հոգևորական Եկեղեցու խորհրդական կյանքի միջոցով՝ մկրտություն, Հաղորդություն, Ապաշխարություն, դառնում է հասարակաց հավատքի հայր, ինչպես նաև այս խորհրդական կյանքին ենթարվողները դառնում են հասարակաց հավատքից ծնված որդիներ։
Խոսելով «Հայր սուրբ» կոչումի մասին նշենք հետևյալը, որ դարձյալ Պողոս Առաքյալը մատնանշելով եպիսկոպոսական կամ հովվական աստիճանները տարբեր առիթներով հատկապես շեշտում է նրանց սուրբ, այսինքն՝ մաքուր, անարատ, շնորհընկալ անոթ լինելու պայմանը։ Սրբությունը ոչ միայն վերաբերում է մարմնական ոլորտին, այլ հատկապես այս պարագային հոգևոր ոլորտին։ Սրբություն է նաև հեզությունը, խոնարհությունը, բարությունը, սերը և այլն։ Ըստ առաքյալը սուրբ են բոլոր քրիստոնյաները, որոնք որպես հոմանիշներ գործածված են թե՛ նրա կողմից, և թե վաղ շրջանի քրիստոնեական ավանդության մեջ։ Ըստ Պողոս Առաքյալի ըմբռնման սուրբ լինելը կայական, ստատիկ վիճակ չէ, այլ տևապես շարժվող, զարգացող, աճող հոգեկան ձգտում, հետևաբար «սուրբ» բնորոշումը չի սահմանափակվում մեկ ժամանակահատվածի կամ որոշակի գործից ծնված իրադրությամբ, այլ ունենում է սկիզբ հավատքի միջոցով սկզբնավորված՝ հարատևելով ժամանակներից դուրս, ինչպես օրինակ սուրբ է Մեսրոպ Մաշտոցը՝ ապրելով 5-րդ դարում՝ լինելով նույն սուրբը 21-րդ դարում։ Հետևաբար ձեռնադրությամբ տրված շնորհը սրբացնող շնորհ է և հասարակաց հավատքի հայրը իր մեջ կրում է այդ սրբացնող շնորհի ներկայությունը, այդ պատճառով է կոչվում հայր սուրբ։
Այսքանով ուզում եմ եզրափակել,
սիրով և աղոթքով։

Mariam

#14
Թագաւորություններ Դ 2, 1-14
«Երբ Տէրը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսէէն գնացին Գաղգադա:... Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ...»Եղիսէէն ասաց.« Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»:...
Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՛յր իմ, հա՛յր իմ...Իսրայէլի կառքը ու նրա հեծեալը»
Թագաւորություններ Դ 13, 14
«Եղիսէէն ծանր հիվանդացաւ, որից և մեռաւ: Իսրայէլի արքայ Յովասը մինչ այդ եկել էր նրա մօտ, լաց եղել նրա մօտ՝ ասելով. «Հա՛յր, հա՛յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր ու նրա հեծելազօրը:»
Մաթէոս 23, 1-36
«Այն ժամանակ, Յիսուս խոսեց ժողովրդին և աշակերտներին ու ասաց. « Մովսեսի աթոռի վրա նստեցին օրենսգէտներն ու փարիսեցիները...Սիրում են ընթրիքներիի ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները և հրապարակներում ողջոյններ առնել ու մարդկանցից կոչվել. ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ: Բայց դուք որևէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետև ձեր ուսուցիչը մէկ է, և դուք բոլորդ եղբայրներ էք: Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հա՛յր մի կոչէք, որովհետև մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է: Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը:...»

Սիրելի Սիմոն, փափագեցի օգտակար լինել.
Աստվածաշնչի առաջին երկու դրվագները փաստ են որ հոգևոր հայրության ավանդությունը վաղ ժամանակներում գոյություն ունէր արդեն Իսրայելում: Ավետարանի խոսքը վերաբերում է փարիսեցիներին ու պետք չէ բառացի ընթերցում անենք ու «ուսուցիչ» բառը վերապահենք Աստուծո: Նույնպես, կարող եմ «Հայր» ասել Եկեղեցու հոգևորականին: Ու ինքը, անպայման, պարտավոր է Աստուծո խոնարհ ծառայի նման ապասավորել ին համայնքը, ու ենբեք չնմանվել փարիսեցու: - Քրիստոսի ազդարարությունը բոլորիս համար է:
Շատ օգտակար էր մեր հավատի համար, ու հոգեպնդիչ էր "Primate"ի բացատրությունների ընթերցումը: Այսպես ձեր շնորհներին բաժնեկից եղանք և մենք:
Նամանավանդ՝  շնորհակալ եմ ձեր աղոթքի համար:

Happy people

     Սիրելի Մարիամ, ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել ձեզ, որ այդքան համբերատար շարունակում եք ձեր օգնությունը ցուցաբերել իմ հանդեպ և համոզված եմ՝ ոչ միայն իմ։ Նաև շնորհակալություն եմ հայտնում մեր  ՚Փրիմեյթ՚ մականունով հոգևորականին։ Շնորհակալ եմ նաև Փառանձեմին և Մարոին, որին անմիջականորեն եմ ճանաչում։ Ինձ թվում է, որ այս թեման օգտակար եղավ շատերին։
     Այսուհետ ես հանգիստ, առանց երկմետելու այդ դիմելաձևի վրա, հաճուքով կդիմեմ իմ հոգևոր հայրերին այնպես, ինչպես որ հարկն է։
     Շնորհակալություն
      բայց իմ մեջ հարց է մնացել, արդյոք ՚Փրիմեյթը՚ հոգևորակա՞ն է։
  30:)

Mariam

#16
Սիմոն, շնորհակալություն նախ ե'ս եմ հայտնելու, որովհետև երբ անկաշկանդ ձևով ենք խոսում, բոլոր խոսակիցներիս առաջ ճամբաներ են բացվում է: Եկեղեցին կառուցվում է նաև այս գաղափարների փոխանակումով: Մեր զրուցակիցին հոգևորական լինելու համոզումս գալիս էր նրա պատասխանի իմաստության մեջ թաքնված շնորհի վրա: Ու այն աղոթքի վրա, որ մեզ համար բարձրացրեց: Մեր հոգևորականներն երբ ծածկանունով ստորագրեն, նշանակո՞ւմ է որ ընդունո՞ւմ են որ ճշմարիտ ու կառուցիչ խոսակցություն մը հաստատվի: Դրա մեծ կարիք կա, գոնե ինձ համար, երբ մեր քաղաքի քահանաների հետ, դժբախտաբար, գաղափարների ոչ մի փոխանակություն կա: Նրանց չեմ մեղադրում, գործերը շատ են, մկրտություն, պսակ, թաղում, պատարագ, ժամերգություն...Շնորհակալություն հայտնենք բոլորին, ու մեր աբեղային, որ այս բացառիկ ազատության պատուհանն է բացել մեր բոլորիս առաջ, որտեղից լիաթոք կկարողանանք շնչել:

Happy people

     Ես շատ լավ եմ հասկանում այդ։ Մոսկվայի հայկական եկեղեցում նույնպես քիչ են մեր հոգևորականները, իսկ ծանրաբեռնվածությունը շատ։ Սակայն, գիտե՞ք, Մարիամ ջան, էլի հարց է առաջացել ինձ մոտ և համոզված եմ, որ լիովին կերպով կբավարարվեմ ձեր բոլորի պատասխաններով, ինչպես անցած անգամ։ Ինչու՞ ենք համբուրում հոգևորականի ձեռքը։

Mariam

#18
Ես ինձ արգելել եմ այդ անելու: Որոշել եմ որ անհրաժեշտ է որ իմ զգացումներն ու հարգանքը հոգևոր մնան ու մարմնական կողմ չանցնեն: Բայց դա մեկ անգամից չեմ կատարել:Սխալվել եմ ու նորից սխալվել,շփոթվել, հետո հասունացել - հույսով եմ -: Մարդ արարածը շատ նուրբ ու բարդ հոգեբանություն ունի: Ինձ ու քահանային օգտակար չէր լինելու այս անելս: Ի վերջո, բոլորս ձգտում ենք «Ի Քրիստոս» սիրելու միմեանց ,ինչպես անելու ենք դրախտում: Աս դժվար է սովորելը, բայց փափագելի է հենց հիմա:
Սփյուռքում, քահանայի հետ հանդիպելիս, բոլորն անխտիր այս ձևով էին նրան դիմում , աջ ձեռքի համբույր տալով: Այստեղ, միմիայն պատարագի վերջավորության են ոմանք այդ հարգանքի շարժումն անում, բայց անձնապես, նախընտրում եմ լոկ Խաչն ու Ավետարանը համբուրել:
Փառանձեմը ուրիշ հարց տվեց, երկրպագելու մասին, ու Հայր Գրիրորը նրան ասեց թէ բոլոր հավատացյալները նույն հոգևոր նշանակություն էին տալիս նրանց կատարած տարբեր շարժումներին. մէկը բառի բուն իմաստով երկրպագում է, մյուսը խոնարհվում է, ուրիշը միայն գլուխն է խոնարհում: Կարևորը՝ մեր ներքին վիճակն է, մեր սրտի խոնարհումը: Այս խնդրում, կարևորը մեր ներքին հարգանքն ու սերն է հոգևորականի հանդեպ: Եթե Քրիստոսը լիներ իմ առաջ, ես ի՞նչ կանեի: Նրան անհուն սիրով ու մեծ երախտագիտությամբ կնայեի ,իմ մեղքերիս համար լաց կլինեի, բայց չգիտեմ, կխոնարհվէի՞ թե ոչ, այսինքն խոնարհման ոչ մի արտաքին «նշան» էլ չէի անելու:

Happy people

     Շատ բարի, իսկ ի՞նչ է ասում այդ մասին Աստվածաշունչը։
     Նաև անչափ երջանիկ կլինեմ, եթե հոգևորականներից նույնպես միանան մեզ։