Բողոքականության օգտակարությունը

Started by Maro, November 26, 2007, 03:40:46 PM

Previous topic - Next topic

*LILIT*

Ասեմ, որ շատ եմ հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր համարում են, որ Առաքելականից բացի, մնացած բոլոր եկեղեցիներն աղանդ են...
QuoteԱնկեղծ ասած` երբեք չեմ լսել, թե ով Հայ Առաքելական եկեղեցուց չէ, նա աղանդավոր է:

Առավել ասեմ, հանդիպել եմ հայերի, ովքեր կարծում են, որ եթե նրանք հայ են, ուրեմն քրիստոնյա են...

<...Հիսուսն ուր էր, որ մենք քրիստոնյա էինք...>-այսպիսի հիմար արտահայտություն

Ես ընդհանրապես չեմ հասկանում, եկեղեցին չի կարող ունենալ ոչ ազգային պատկանելություն, ոչ էլ պետական: Հիսուսը վերադառնալու է Իր տիեզերական եկեղեցու ետեւից եւ <...ով Նրա անունը կանչի` կփրկվի>:

Կարծում եմ, որ Աստված արդար է, եթե Նա ասում է <...ով կանչի...>, ուրեմն Նա Իր խոսքի ետեւում կանգնած է: Եթե Եհովայի վկաներից որեւէ մեկն էլ անկեղծ փնտրի Տիրոջը ու կանչի...կփրկվի: Աստված ամեն շանս կօգտագործի մարդկանց փրկելու համար:

Խաղաղություն ձեզ...

mane

Quote from: *LILIT* on May 16, 2009, 05:03:28 PM

Եկեք չմոռանանք Առաքյալի խոսքերը. «Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը. և ով չի ընդունում Աստծո Որդուն, չի ընդունում նաև կյանքը» (Ա Հովհ. 5։12), նաև՝ «Ով որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է և նեռ» (Բ Հովհ. 1։7), նաև՝ «Իսկ ո՞վ է ստախոս, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Նա է նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն։ Ամեն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մեջ չունի նաև Հորը։ Իսկ ով խոստավանում է Որդուն, նա իր մեջ ունի նաև Հորը» (Ա. Հովհ. 2։2-23)։
Եհովայի վկաները չեն ընդունում Քրիստոսին որպես Աստծո Որդի և Առաքյալը նրանց անվանում է ստախոս ու նեռ, որոնք էլ երկնքի արքայության մեջ տեղ չունեն։ Ինչ խոսք, կարող են լինել բացառություններ, օրինակ՝ եթե մի Եհովայի վկա ի սրտե փրկություն փնտրի, Աստված նրան իրական փրկության ճանապարհը ցույց կտա, այսինքն՝ նրան կհայտնի Իր Որդուն, որն է՝ Փրկիչը աշխարհի, իսկ եթե առանց Փրկչի կա փրկություն, ինչ իմաստ ուներ Քրիստոսի խաչելությունը և Նրան Փրկիչ անվանելը, եթե ամեն մի կրոնի հետևորդ կարող է փրկվել առանց Նրա։ Իսկ Քրիստոսը փրկում է միայն նրանց, ովքեր խոստովանում են Նրան, ինչպես օրինակ աջակողմյան ավազակը, որը կյանքի վերջին շնչին խոստովանեց և փրկվեց, իսկ բազմաթիվ փարիսեցիներ և օրենսգետներ, որոնք կռապաշտ չէին, այլ իրական Աստծո հետևորդներ, Քրիստոսին չընդունելու պատճառով անվանվեցին սատանայի որդիներ և նրա հետ էլ պիտի հավիտենականմության մեջ տանջվեն։ Եթե սա վերաբերվում էր իրական Աստծո հետևորդներին, ովքեր չընդունեցին Իր Միածին Որդուն, էլ ինչ ասենք այլակրոնների մասին, որ ընդհանրապես բացարձակ հեռու են Սուրբ Գրքի պատգամներից։

*LILIT*

Quoteեթե մի Եհովայի վկա ի սրտե փրկություն փնտրի, Աստված նրան իրական փրկության ճանապարհը ցույց կտա, այսինքն՝ նրան կհայտնի Իր Որդուն, որն է՝ Փրկիչը աշխարհի,
Լիովին համաձայն եմ
Խաղաղություն ձեզ...