Բողոքականության օգտակարությունը

Started by Maro, November 26, 2007, 03:40:46 PM

Previous topic - Next topic

akunq

աղանդավոր՛՛աղանդավոր։   լավ կլիներ. որ այս բառը դրոշակ չսարգվեր։շատ մարդկանց գիտեմ որ թողել են իրենց կեղտոտ գործերը (թմրամոլություն.գողություն.անառակություն) ու դարձել են ձեր ասաձ ՙաղանդավոր՚
տպավորություն է ստեղծվում որ այնքան անհավատությունը ու թվարկածս ախտերը չեն անհանգստացնում եկեղեցուն.որքան ՙաղանդավորները՚չէ որ այդ մարդը իր ողջ գիտակից կյանքը անց է կացրել ՙազգային եկեղեցու՚հովանու ներքո։դեռ փոքր ժամանակ էլ  սուրբ ջուր են լցրել վրան .գառան արյունով խաչ են արել ճակատին. դեռ ՔԱվՈՐՆ էլ տեր է կանգնել.որ փոքրիկը քրիստոնյա  մեծանա։բայց արի ու տես. որ փոքրիկը մեծացել ու գող է դարձել։ու անգամ գողության գնալիս եկել է Սուրբ Սարգիս.մոմ է վառել. որ չբռնվի հանցանքի համար։
Ասվում է որ.իրենց պտուղներից ճանաչեք իրենց։դե արի ու տես.որ հասարակության մեջ ՙՀԱՎԱՏԱՑՅԱԼ՚անուն կրում են հենց ձեզ այդքան անհանգստացրած ՙՀԻՍՈՒՆԱԿԱՆՆեՐ՚ ը շատ դժվար է հասարակության մեջ հանդիպել  ԱՌԱՔեԼԱԿԱՆ հավատացյալի։որ գոնէ  իր շենքից  3 հոգի վկայեն որ  նաՀԱՎԱՏԱՑՅԱԼ է։հիշում եք  երբ ՀԻՍՈՒՍԻՆ ասեցին որ ՙՏեՐ.տեսանք մեկին .որ քո անունով դևեր էր հանում.և արգելեցինք նրան՚ ՀԻՍՈՒՍ էլ ասաց  որ չարգելեն։

Hasik

Ակունք ջան ցավոք այսօր մեր հասարակությունում աղանդավոր, այդ թվում` հիսունական և հավատացյալ բառերը դարձել են հոմանիշ ու մարդիկ բացասաբար են ընկալում նրան, ով հավատացյալ է, մտածում են, որ նա անպայման ինչ-որ աղանդի է պատկանում:
Իմ խորին համոզմամբ հիսունականն էլ է աղանդ ու շատ տարածված մեր պետությունում, ես անձամբ ճանաչում եմ մի քանի հոգու, նրանք շատ անվնաս մարդիկ են առաջին հայացքից, խելոք, համեստ,բայց երբ խորանում ես, տեսնում ես, որ նրանց մոտ կա շեղվածություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճշմարիտ ակունքներից, հենց միայն այն հանգամանքը, որ նրանք չեն խաչակնքվում ու իրենց ժողովների ժամանակ <<խոսում են>> տարբեր լեզուներով, արդեն իսկ բավական է նկատել, որ նրանց մոտ ամեն ինչ չէ, որ նորմալ է, բայց անշուշտ իրենք դա չեն տեսնում, ու հիսունականների կարծիքով միայն իրենք են, որ ճշմարիտ հավատացյալ են:

Ինչ վերաբերում է նրան, որ շատերը իրենց կեղտոտ գործերը թողել են ու դարձել աղանդավոր, ճիշտ է, դրական բան կա դրանում, որ մարդը փորձում է ուղղվել, բայց ի?նչ գնով է դա կատարվում: Այդ նույն հիսունականները, ինչու չէ նաև մյուս աղանդները` Եհովայի վկանները, մորմոնները, զգալով որ մարդը գտնվում է հոգեբանորեն ընկած վիճակում, հեռու Աստծուց, բաց չեն թողնում այդ պահը` որսալով մարդկանց հոգիները:Ես նման երևույթները չեմ ողջունում, որքան էլ որ աղանդների նպատակը մաքուր ու վեհ լինի: Նպատակը չի կարող արդարացնել միջոցները:

akunq

Հասիկ . ուզումյեմ.որ հարցերիս տաս հստակ պատասխան.առանց գեղարվեստորեն ընդարձակվելու։լավ կլիներ.որ պատասխանդ համապատասխաներ Աստվածաշնչին։
1 լեզուներով խոսելը .դա սուրբ հոգու շնորհ է.որտեղ է գրված.որ դա շեղման արդյունք է՞։
2 ասում ես. առաջին հայացքից անվնաս են։իսկ երկրորդ հայացքից .ինչ՞վնաս են հասցնում.և ում։

3(սա հարց չէ՜) լավ կլիներ որ քո անձին զգուշություն անեիր.որովհետև եթե պարզվի որ նրանք շեղված չեն ։ստացվում է.որ նրանց շեղված անվանելը.հայհոյություն է սուրբ հոգու հանդեպ։ ես անձամբ այդ եկեղեցու համակիրն եմ ։(բայց չեմ համարձակվում առաքելական եկեղեցուն անվանել շեղված)ու կարող եմ շատ օրինակներ բերել.որ Աստված այդտեղ իր սուրբ հոգիով գործում է։

Masnaget

Quote from: Hasik on November 11, 2008, 04:00:12 PM
Ակունք ջան ցավոք այսօր մեր հասարակությունում աղանդավոր, այդ թվում` հիսունական և հավատացյալ բառերը դարձել են հոմանիշ ու մարդիկ բացասաբար են ընկալում նրան, ով հավատացյալ է, մտածում են, որ նա անպայման ինչ-որ աղանդի է պատկանում:
Իմ խորին համոզմամբ հիսունականն էլ է աղանդ ու շատ տարածված մեր պետությունում, ես անձամբ ճանաչում եմ մի քանի հոգու, նրանք շատ անվնաս մարդիկ են առաջին հայացքից, խելոք, համեստ,բայց երբ խորանում ես, տեսնում ես, որ նրանց մոտ կա շեղվածություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճշմարիտ ակունքներից, հենց միայն այն հանգամանքը, որ նրանք չեն խաչակնքվում ու իրենց ժողովների ժամանակ <<խոսում են>> տարբեր լեզուներով, արդեն իսկ բավական է նկատել, որ նրանց մոտ ամեն ինչ չէ, որ նորմալ է, բայց անշուշտ իրենք դա չեն տեսնում, ու հիսունականների կարծիքով միայն իրենք են, որ ճշմարիտ հավատացյալ են:

Ինչ վերաբերում է նրան, որ շատերը իրենց կեղտոտ գործերը թողել են ու դարձել աղանդավոր, ճիշտ է, դրական բան կա դրանում, որ մարդը փորձում է ուղղվել, բայց ի?նչ գնով է դա կատարվում: Այդ նույն հիսունականները, ինչու չէ նաև մյուս աղանդները` Եհովայի վկանները, մորմոնները, զգալով որ մարդը գտնվում է հոգեբանորեն ընկած վիճակում, հեռու Աստծուց, բաց չեն թողնում այդ պահը` որսալով մարդկանց հոգիները:Ես նման երևույթները չեմ ողջունում, որքան էլ որ աղանդների նպատակը մաքուր ու վեհ լինի: Նպատակը չի կարող արդարացնել միջոցները:
ՀԱՎԱՏԱՑՅԱ՞Լ, ԹԵ՞ ԱՂԱՆԴԱՎՈՐ

Այսօր  ոչ  մեկիս  համար  էլ  գաղտնիք  չէ,  որ  Հայաստանի  Հանրապետությունում   գործում  են տարբեր աղանդավորական  խմբեր: Հավատքի  մասին  քիչ  թե շատ պատկերացում  ունեցող  յուրաքանչյուր  մարդ  կարող  է  ասել,  որ  այդ  խմբերը գործում  են  բավական  ակտիվ  և  գործում  են  Հայ Առաքելական  Եկեղեցուց  անջատ: Մեր  կողմից  ավելացնենք,  որ  քիչ  է  ասել,  թե  անջատ են.  դրանցից  շատերը մեր  առաքելահիմն  Եկեղեցուն  հակառակ  են,  պետությանը,  բանակին, ընտանիքին, ազգային  արժեքներին  դեմ   և  այլն  և  այլն...
Ցավալի  է,   բայց  հայ  ժողովուրդը,  բանից  անտեղյակ  լինելով, ճշմարիտ  հավատացյալին  նույնացնում  է աղանդավորի հետ: Աղանդավոր մեկի  մասին  ասում  են` <հավատացյալ է>` առանց  բառի ճիշտ  իմաստը  հասկանալու:
Չենք  կարող  բացահայտել,  թե  ո՞վ  է  աղանդավորին  ՙհավատացյալ՚ (հավատք  ունեցող, հավատացող)  անունը  տվել. գուցե  հենց  իրե՞նք`  աղանդավորները, կամ  քիչ  տեղեկացված  հասարակ ժողովուրդը,  սակայն  մի  բան  հաստատ  է`  ՙհավատացյալ՚ հասկացությունն   այսօր  ճշմարիտ հավատքի  տեսակետից   բոլորովին  հակառակ  իմաստ  է  ձեռք  բերել: Ասում  են`  այսինչը  հավատացյալ  է  և  հասկանում,  որ  նա  ինչ-որ    հավաքների      է   մասնակցում,  պաշտամունքի  գնում (՞ )...
Իրականում  այս  բառը  վերը  նշված`<հավատք  ունեցող,  հավատացող> իմաստն  ունի,  և  սխալ  է, որ  հայոց  Եկեղեցու  զավակներին նույնացնելով  աղանդավորների հետ`  բոլորովին  խեղաթյուրում,  իմաստազրկում  են <Եկեղեցու   հավատացյալ>  հասկացությունը, քանի որ որևէ  աղանդավոր  շեղված  հավատք  ունենալու  պատճառով  չի  կարող  ճանաչվել   իրական հավատացյալ:
Գուցե  այս  տողերն  ուշացած  լինեն, սակայն  եկեք   հիմա  արդեն  աղանդավորին աղանդավոր  ասենք,  հավատացյալին` հավատացյալ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: akunq on November 07, 2008, 09:44:42 PM
աղանդավոր՛՛աղանդավոր։   լավ կլիներ. որ այս բառը դրոշակ չսարգվեր։շատ մարդկանց գիտեմ որ թողել են իրենց կեղտոտ գործերը (թմրամոլություն.գողություն.անառակություն) ու դարձել են ձեր ասաձ ՙաղանդավոր՚
տպավորություն է ստեղծվում որ այնքան անհավատությունը ու թվարկածս ախտերը չեն անհանգստացնում եկեղեցուն.որքան ՙաղանդավորները՚չէ որ այդ մարդը իր ողջ գիտակից կյանքը անց է կացրել ՙազգային եկեղեցու՚հովանու ներքո։դեռ փոքր ժամանակ էլ  սուրբ ջուր են լցրել վրան .գառան արյունով խաչ են արել ճակատին. դեռ ՔԱվՈՐՆ էլ տեր է կանգնել.որ փոքրիկը քրիստոնյա  մեծանա։բայց արի ու տես. որ փոքրիկը մեծացել ու գող է դարձել։ու անգամ գողության գնալիս եկել է Սուրբ Սարգիս.մոմ է վառել. որ չբռնվի հանցանքի համար։
Ասվում է որ.իրենց պտուղներից ճանաչեք իրենց։դե արի ու տես.որ հասարակության մեջ ՙՀԱՎԱՏԱՑՅԱԼ՚անուն կրում են հենց ձեզ այդքան անհանգստացրած ՙՀԻՍՈՒՆԱԿԱՆՆեՐ՚ ը շատ դժվար է հասարակության մեջ հանդիպել  ԱՌԱՔեԼԱԿԱՆ հավատացյալի։որ գոնէ  իր շենքից  3 հոգի վկայեն որ  նաՀԱՎԱՏԱՑՅԱԼ է։հիշում եք  երբ ՀԻՍՈՒՍԻՆ ասեցին որ ՙՏեՐ.տեսանք մեկին .որ քո անունով դևեր էր հանում.և արգելեցինք նրան՚ ՀԻՍՈՒՍ էլ ասաց  որ չարգելեն։
ՃԱՆԱՉԵՆՔ  ԱՂԱՆԴԱՎՈՐԻՆ ԵՎ ԽՈՒՍԱՓԵՆՔ ՆՐԱՆԻՑ
Աղանդավորներին  կարելի  է  տարբերել ինչպես  մասնագիտական`  աստվածաբանական  տեսանկյունից,  այնպես էլ  որոշ  արտաքին  ու  ներքին գործոններից  ելնելով: Սակայն  հաշվի  առնելով  այն  հանգամանքը,  որ  մեր  ժողովուրդը  բավականաչափ  տեղեկացված  չէ  աստվածաբանական  հարցերից` ժողովրդին  հարմար  է  տալ  համեմատաբար  հեշտ ու  մատչելի <դեղատոմս>,  որով  նա  կճանաչի   Եկեղեցու  կողմից նզովյալներին`  աղանդավորներին: Դժվար  չէ  նաև  աստվածաբանական   հարցերը  դյուրամարս կերպով  ներկայացնելն  ու  դրանց  վերաբերյալ աղանդավորական  մոտեցումները  պարզելը: Ստորև տրվում  են աղանդավորների մի քանի  կարևոր  տարբերակիչ  հատկանիշներ: Ինչպես  ասում  են,  մեկնաբանությունները  թողնում  ենք  ընթերցողներին:
   Որոշ աղանդներ հակառակ  են  աստվածաշնչյան  տողերի    Եկեղեցու    մեկնաբանություններին     
Դեռևս  վաղ  շրջանից  Ընդհանրական  Եկեղեցին  իր  Սուրբ  Հայրերի  ձեռքով ստեղծել  է  Աստվածաշնչի,    կարելի է ասել, ամբողջական մեկնություն, ինչը  զանց  առնելով` աղանդավորները  տալիս  են  սեփական   շահերից  բխող մեկնաբանություններ,  որոնք  ուղղակի  աստվածաշնչյան  տողերը  սխալ կամ  կամայական  ձևով   հասկանալու  հետևանք են: Որոշներ  էլ  թույլ  են  տալիս  բնագրից  թարգմանելու  սխալներ, խեղաթյուրումներ:
   Աղանդները չեն ընդունում եկեղեցական  կարգի,  նվիրապետական  համակարգի, մարդ-Աստված  հարաբերություններում հոգևորականների   անհրաժեշտության  կարևորությունը
   Որոշ աղանդներ Ընդհանրական  Եկեղեցու հետ    տարակակարծիք  են Սուրբ  Երրորդությանը` մեր Տեր  Աստծուն  ներկայացնելու  հարցում
Աղանդների  մի  մասն  ընդունում է Աստվածության  միայն Հայր  լինելը. չի  ընդունում  Որդուն  և  կամ  Սուրբ  Հոգուն:
   Աղանդավորները ժողովրդին  են  մոտենում  փողոցներում,  այցելում  են տներ, ինչ-որ բարի  լուր  կամ  աշխարհի  վախճանի  վերաբերյալ ստահոդ  պատմություններ են  բերում...
Աղանդավորներին  ավելի  մոտիկից  ճանաչելու  համար  հանձնարարելի  են  հետևյալ  հայալեզու  գրքերը.
1.   Մաշտոց  Ղազարյան-Խոսքին  Հավատարիմ
2.   Արսեն  Պողոսյան-Պատասխան  Եհովայի  Վկաներին
3.   Սերժ  Մայիլյան-Ժամանակակից  Աղանդները  Հայաստանում
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

akunq

Մասնագետ.դու քեզ համարու՞մ էս առաքելական եկեղեցու հետևորդ։

Masnaget

Quote from: akunq on November 11, 2008, 10:46:42 PM
Մասնագետ.դու քեզ համարում էս առաքելական եկեղեցու հետևորդ՞։
Մեղմ ասած` այո
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

akunq

որևէ մեկը կվկայի՞.որ դու հավատացյալ էս։

Ղուկաս Վահան

Ակունք, կարո՞ղ է գիտես դատարանում ես ու վկայություն ես փնտրում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on November 11, 2008, 11:23:45 PM
Ակունք, կարո՞ղ է գիտես դատարանում ես ու վկայություն ես փնտրում։
Շնորհակալ եմ:

Ակունք դու երկու քննող օրենք ունես` հին և նոր:
Հինն ասում է, որ պետք է մեկն իր ասածի համար երդվի, այլև ոչ պակաս, քան երկու հոգի պետք է վկայեն:
Նորն ասում է, որ մեր այոն այո պետք է լինի, ոչը` ոչ:

Դու հինը մի՛ վկայիր, այլ նորով շարժվիր:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: