Իմ աշխարհը

Started by MonikaOhanyan, November 26, 2007, 01:43:34 AM

Previous topic - Next topic

MonikaOhanyan

Յուրաքանչյուր մարդ որտեղ էլ որ լինի, յուրովի է պատկերում իր աշխարհը: Ես ապրում եմ մանկատանը  իմ ծնողներից ու հարազատներից հեռու, շատ եմ տխրում, բայց աշխատում եմ այնպես ապրել, որ իմ կյանքը և ժամանակը այս մեծ տան մեջ ուրախ ու հետաքրքիր անցնի: Իմ աշխարհը ես լցնում եմ հետաքրքիր ստեղծագործությամբ, ասեղնագործում եմ մասնակցում եմ գորգի խմբակին շատ եմ սիրում պարել և գնում եմ պարի խմբակին: Ես ունեմ շատ ընկերներ և ընկերուհիներ որոնք իմ աշխարհը լցնում են հետաքրքիր զբաղմունքներով: Ամեն մարդ պետք է գեղեցիկով լցնի իր աշխարհը:
        Այս աշխարհում
Այս աշխարհում ինչքան բան կա,
Որ չենք կարող մենք ասել
Այս աշխարհում ինչքան բան կա
Որ չենք կարող արտահայտվել:



VachaganHovhannisyan

Մենք պետք է աստծուն միշտ հավատարիմ մնանք մեր աստծուն և պետք է աստծուն սիրել և հարգել որպիսի աստված մարդկանց դժբախտություններին կարողանալ օգնել իս որ մենք հացը որ ուտում ենք դա ասծո մարմին է ես: Ամեն գիշեր աղոթում եմ և խնդրում եմ ասծուց որ իմ հետ բան չպատահի բայց ես ցավում եմ որ մարդիկ տուն չունեն ես կուզեի աշխարհի բոլոր մարդիկ տուն ունենաին դժվար է տալ մարդու միանշանակ ու վերջնական  սահմանումը սակայն հնարավոր է բացահայտել մարդեւ էությունը թվարկելով նրան բնորոշ էական հատկություններով: Մարդ միայն կենսաբանական էակ է, թե մարդ լինելու համար այլ հատկություններն էլ են պետք այս նամակը իմ սիրելի ասծուն:

NairaHambardzumyan

Թող աշխարհը լինի բացված կակաչի պես և չթառամի.

      Ես սիրում եմ և հավատում իմ Աստծուն:Աստված է ստեղծել աշխարհն ու ինձ և մյուսներին:Կցանականայ, որ աշխարհում չլինի չարիք:Աստված ստեղծել է Հիսուս Քրիստոսին և նա էլ ստեղծեց ինձ և մյուս մարդկանց:Չեմ սիրում սուտ խոսել, գողություն անել, ինքնավստահ լինել:Նաև չեմ սիրում եսասեր և անշնորք մարդկանց: Շատ եմ սիրում ճշմարիտ և անկեղծ մարդկանց:Ամեն մարդ պետք է սիրի ինքն իրեն և հարգի մյուսներին:Իմ բնավորությունը այնքան էլ լավ չէ, բայց վատն էլ չի: Ընկերասեր եմ իմ ընկերուհիներին սիրում եմ ամենից շատը: Ես իմ ընկերուհիների հետ սիրում եմ նստել, խոսել, ծիծաղել, ուրախանալ: Չեմ սիրում տխրությունը, աղմուկ ազդում է ներվային համակարգիս վրա: Միայն սիրում եմ բարձր ձայնով երաժշտություն լսել: Սիրում եմ երգել, պարել, նկարել:
     Աստված սիրում է բոլոր մարդկանց:

VarsenikVardanyan

Խաղաղությունը կփրկի աշխարհը: Ես շատ կուզեի, որ աշխարհում խաղաղություն տիրի: Ես ցանկանում եմ որպեսզի չար մարդիկ բարիանան և սիրեն միմյանց:Աստված կամենում է, որ աշխարհում լինի երջանկություն լինի սեր, հավատարություն, հույս և խաղաղությու: Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ գնան բարի ուղղով և ճիշտ:Ինձ համար աշխարհում կան բար և չար մարդիկ: Եվ ես բարու կողմից եմ: Աստված ստեղծել է բոլորին իր կամքով կարող էր նա ինձ չստեղծեր բայց Աստված ստեղծեց ինձ որպեսզի ես բռնեմ լավ ուղղի և ճիշտ լսեմ այն ինչ կասեն ինձ մեծերը բայց բարիները: Սիրեք իրար:


ArevikPogosyan

Իմ աշխարհը Աստծո դերը իմ կյանքում

      Հա'յր մեր, որյերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայություն  Քո, եղիցին կամք Քո, որպէս յերկինս և յերկրի: Զհաց մեր հանապազորդ  տու'ր մեզ այսօր և թո'ղ մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանց: Եվ մի' տանիր զմեզ  ի փորձության, այլ փրկեա' զմեզ ի չարէն, զի Քո  արքայություն և զօրություն և փառք յավիտենաս.
ամեն

     Աղոթքը ընդունվել է շատ վաղուց:Մարդիկ աղոթում են, որ աստված իրենց ձեռք մեկնի, և եթե աստծուն չկանչես նա չի օգնի: Օրինակ մի մարդ ընկնում է մի դժվար տեղ չի կարողանում դուրս գալ,ընկերոջն է խնդրում, որ օգնի իրեն:
    Հայաստանում ընդունված է, որ կարող են մարդիկ աղոթել մի քանի անգամ, Օրինակ ճաշից առաջ, կամ հետո, նախաճաշից առաջ, կամ հետո և այսպես շարունակ:Եվ եթե մարդը մի արարք է արել և չի ուզում ոչ մեկը իմանա, բայց ուզում  է սիրտը թեթևանա,դիմում է քաղանային, ցավոք կան մարդիկ,որոնք չէն վստահում քաղանային:Նրանք գնում են եկեղեցի և աղոթում են աստծոն, և խնդրում են մեղքերի թողություն:

Աստծո դերը իմ կյանքում

    Աստծո դերը իմ կյանքում հասկացությունը ինձ համար շատ դժվար է գրելը: Քանի, որ եկել է այն պահը, որ պիտի մտքերս հանձնեմ թղթին ես կփորձեմ անկեղծանալ: Աստված ինձ համար, որպես մայր է, հայր է, թեկուզ նրան չեմ տեսել, սակայն չգիտեք ինչու մինչև հիմա էլ սիրում, հավատում եմ, որ նա կա իմ կյանքում և աշխարհում: Եվ հույսով եմ, որ մինչև կյանքիս վերջը կհավատամ, որ նա գոյություն ունի: Եթե աստված մի օր իջնի և ինձ հարցնի. դու հավատում էիր, որ ես գոյություն ունեմ այս աշխարհում և քո կյանքում: Ես կասկածելով և կմկմալով կասեի այո: Ես գիտեի,որ իմ սրտի մի կողմում հավատում եմ մյուս կողմում չեմ հավատում,բայց քիչ կողմում չեմ հավատում:Ես ձեզ խնդրում եմ իմ աչքերը, բացեք ես ուզում եմ լիովին հավատալ, որ աստված գոյություն ունի: Եվ նա է ինձ ստեղծել:
     Թեկուզ գրքերում գրված են, որ աստված գոյություն ունի,բայց ես պիտի աչքովս տեսնեմ: Ես ուզում եմ գա մի օր և աստված ինձ ասի. ես եմ քեզ ստեղծել, ես եմ քեզ այսպիսին դարձրել: Եվ վերջին երազանքս դա է, որ ես ասծո աչքերին նայեմ և հարցնեմ. եթե դու ես երկիրն ու մարդկանց ստեղծել ինչու ես այսքան դաժան մարդկանց ստեղծել: Եթե ինձ դու ես ստեղծել և դու ես կյանքս ավելի դաժան դարձնում, խնդրում եմ ավելի դժբախտ մի դարձրու կյանքս, որ ես կյանքիցս չհրաժարվեմ: Իմ վերջին երազանքս այն է, որ աստված երկնքից իջնի ցած:
Ինձ թվում է որ փորձնականի համար այսքանը բավական է:
Եթե պետք լինեն այսպիսի հանձնարարություններ խնդրեմ նորեն համեցեք:




HarutiunDavtyan

                                                                                                            Իմ աշխարը իմ պատկերացմամբ
Իմ աշխարհը ես պատկերացնում եմ խաղաղ աշխարհ և պատկերացնում եմ կլորաձեվ: Ես իմ աշխարհը պատկերացնում եմ եթե կռիվներ չլինի խաղաղ աշխար կլինի եթե Աստվածը չստեղծեր աշխարհը և բնությունը ուրեմը ոչ մարդը կլիներ, ոչել արևը, ոչել լուսինը: Բայց մի օրել Աստված շատ էր աղոթում երբ մի օրել քնից վերկացավ և տեսավ որ արդեն և կա լուս, և կա արեվ, ամենակարեվորը բնությունը, եթե բնությունը չստեղծվեր պարզա չէր ստեղծվի մարդը:

MariamMovsisyan

Իմ աշխարհը ես պատկերացնում եմ ինձ իմ շրջապատում իմ սիրելի մարդկանց հետ:Իմ կյանքը չեմ կարող առանց այդ ամենի պատկերացնել:Ես իմ աշխարհում ձգտում եմ հասնել երջանկության, բարության, լավ ապագայի, ստեղծել լավ շրջապատ:Այնտեղ իր անբաժանելի մասն են կազմում երաժշտությունը, գրքերը, կենդանիները, ծաղիկները և ընկերներրը:Իմ աշխարհը իր ողջ էությամբ ինձ հարազատ է և ես կուզենայի այն լիներ այնպիսին, ինչպիսին որ կա, հիմնվեր սիրո, վստահության, հավատի վրա:Հավատն առ Աստված ինձ օգնում է կյանքիս ամենադժվար պահերին:Ամեն օր հույսով աղոթում եմ Աստծուն իրականացնել իմ ամենանվիրական երազանքները:Ես գիտեմ որ Աստված միշտ իմ կողքին է, գիտի իմ ամենաուրախ և ամենատխուր պահերը:Նրան հայտնի են իմ բոլոր գաղտնիքները, իմ ամեն մտածած բաները:Երբ ես մենակ եմ լինում միշտ կիսվում եմ նրա հետ:Ես հաստատ գիտեմ,որ այս կյանքում ինչ էլ լինի, ինչ էլ պատահի ես երբեք չեմ զգա որ միայնակ եմ, քանի որ իմ  իմ Աստված միշտ ինձ հետ է:


ZvartAghayan

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ԱՇԽԱՐՀԸ
Էնտեղ ուր մարդ էակն է
Դա դուրեկան աշխարհն է
Աստծու ստեղծած աշխարհն է
Որտեղ ապրողը Զվարթն է:
          Իմ աշախարհն սկսվում է իմ տանից բայց երբ դուրս եմ գալիս, աշխարհս ընդարձակվում է` նոր մարդիկ են հայտնվում այնտեղ: Բոլորը երջանիկ են իմ աշխարհում որովհետև մենք բոլորս միասնական ենք միմիանց հետ հաշտ: Ես գիտեմ որ ամեն մի վատ բան անելուց Աստված ինձ կպատժի և դա գիտենալով բոլորին եմ ասում իմ աշխարհում պետք է միշտ լավ բան լինի և ոչ թե վատը: Աստված իմ աշխարհում ամենաբարձր տեղն է գրավում ես հավատալով նրա խոսքերին անում եմ այն ինչ որ բարին է: Աշխարհը շատ գեղեցիկ երևույթ է ես պատկերացնում եմ աշխարհը կանաչ բուսականություն որտեղ կա ստծու գառը որ արածում է կանաչ ու փարթամ խոտերով: Աշխարհը առաջանում է հենց մարդու ծնվելու պահից: Կարող է մարդը փոքր է և չի պատկերացնում իր աշխարհը բայց բոլորս գիտենք որ աշխարհը գոյություն ունի և կլինի մինչև մարդու մահվան ժամանակ մարդու հետ այն անհետանում է:

SedrakManukyan

Ես սիրում եմ իմ աշխարհը: Ես իմ աշխարհում հանդիպում եմ շատ ու շատ, լավ և վատ բաների: Ես իմ աշխարհում կարող եմ հանդիպել նաև Աստծուն: Իմ աշխարհը  ես պատկեացնում եմ շատ մեծ: Եթե ես իմ աշխարհում հանդիպում եմ ուրիշ մարդկանց և ծանոթանում նրանց հետ դա նշանակում է , որ իմ աշխարհը շատ է մեծանում: Ես իմ աշխարհը կուզենայի լիներ ուրախալի և զվարճալի: Ես կուզենայի գնալ իմ հայրիկի և մայրիկի մոտ: Ես կուզենայի , որ հաշտ ու համերաշխ ապրենք: Ես կուզենայի, իմ աշխարհում լինեն լավ մարդիկ, չէի ուզենայի որ վատ մարդիկ լինեն իմ աշխարհում:

ArmenShubin

Յուրաքանչյուր մարդ ունի իր աշխարհը: Ես իմ աշխարհը այսպես եմ պատկերացնում:
Իմ աշխարհում ես ամենաբարձրը դասում եմ Աստծուն: Որը շատ լավ մարդ է:Իմ աշխարհում այսօր երեք մարդ հայտնվեց:Իմ աշխարհում կա միայն բարին: Իսկ չարը երբեք իմ աշխարհ չի մտնի: Իմ աշխարհի բնությունը զարդարված է մարգարիտներով, թանկարժեք քարերով:Իմ աշխարհում ես միայն պատկերացնում եմ լավ մարդկանց:
Իմ աշխարում նաև կան կենդանիներ, ծառեր և ծաղիկներ: