Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Պատանեկան բաժնի մրցութային թեմաներ => Topic started by: MonikaOhanyan on November 26, 2007, 01:43:34 AM

Title: Իմ աշխարհը
Post by: MonikaOhanyan on November 26, 2007, 01:43:34 AM
Յուրաքանչյուր մարդ որտեղ էլ որ լինի, յուրովի է պատկերում իր աշխարհը: Ես ապրում եմ մանկատանը  իմ ծնողներից ու հարազատներից հեռու, շատ եմ տխրում, բայց աշխատում եմ այնպես ապրել, որ իմ կյանքը և ժամանակը այս մեծ տան մեջ ուրախ ու հետաքրքիր անցնի: Իմ աշխարհը ես լցնում եմ հետաքրքիր ստեղծագործությամբ, ասեղնագործում եմ մասնակցում եմ գորգի խմբակին շատ եմ սիրում պարել և գնում եմ պարի խմբակին: Ես ունեմ շատ ընկերներ և ընկերուհիներ որոնք իմ աշխարհը լցնում են հետաքրքիր զբաղմունքներով: Ամեն մարդ պետք է գեղեցիկով լցնի իր աշխարհը:
        Այս աշխարհում
Այս աշխարհում ինչքան բան կա,
Որ չենք կարող մենք ասել
Այս աշխարհում ինչքան բան կա
Որ չենք կարող արտահայտվել:


Title: Re: Իմ աշխարհը
Post by: VachaganHovhannisyan on November 26, 2007, 11:36:25 AM
Մենք պետք է աստծուն միշտ հավատարիմ մնանք մեր աստծուն և պետք է աստծուն սիրել և հարգել որպիսի աստված մարդկանց դժբախտություններին կարողանալ օգնել իս որ մենք հացը որ ուտում ենք դա ասծո մարմին է ես: Ամեն գիշեր աղոթում եմ և խնդրում եմ ասծուց որ իմ հետ բան չպատահի բայց ես ցավում եմ որ մարդիկ տուն չունեն ես կուզեի աշխարհի բոլոր մարդիկ տուն ունենաին դժվար է տալ մարդու միանշանակ ու վերջնական  սահմանումը սակայն հնարավոր է բացահայտել մարդեւ էությունը թվարկելով նրան բնորոշ էական հատկություններով: Մարդ միայն կենսաբանական էակ է, թե մարդ լինելու համար այլ հատկություններն էլ են պետք այս նամակը իմ սիրելի ասծուն:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: NairaHambardzumyan on November 26, 2007, 04:52:21 PM
Թող աշխարհը լինի բացված կակաչի պես և չթառամի.

      Ես սիրում եմ և հավատում իմ Աստծուն:Աստված է ստեղծել աշխարհն ու ինձ և մյուսներին:Կցանականայ, որ աշխարհում չլինի չարիք:Աստված ստեղծել է Հիսուս Քրիստոսին և նա էլ ստեղծեց ինձ և մյուս մարդկանց:Չեմ սիրում սուտ խոսել, գողություն անել, ինքնավստահ լինել:Նաև չեմ սիրում եսասեր և անշնորք մարդկանց: Շատ եմ սիրում ճշմարիտ և անկեղծ մարդկանց:Ամեն մարդ պետք է սիրի ինքն իրեն և հարգի մյուսներին:Իմ բնավորությունը այնքան էլ լավ չէ, բայց վատն էլ չի: Ընկերասեր եմ իմ ընկերուհիներին սիրում եմ ամենից շատը: Ես իմ ընկերուհիների հետ սիրում եմ նստել, խոսել, ծիծաղել, ուրախանալ: Չեմ սիրում տխրությունը, աղմուկ ազդում է ներվային համակարգիս վրա: Միայն սիրում եմ բարձր ձայնով երաժշտություն լսել: Սիրում եմ երգել, պարել, նկարել:
     Աստված սիրում է բոլոր մարդկանց:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: VarsenikVardanyan on November 26, 2007, 04:59:53 PM
Խաղաղությունը կփրկի աշխարհը: Ես շատ կուզեի, որ աշխարհում խաղաղություն տիրի: Ես ցանկանում եմ որպեսզի չար մարդիկ բարիանան և սիրեն միմյանց:Աստված կամենում է, որ աշխարհում լինի երջանկություն լինի սեր, հավատարություն, հույս և խաղաղությու: Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ գնան բարի ուղղով և ճիշտ:Ինձ համար աշխարհում կան բար և չար մարդիկ: Եվ ես բարու կողմից եմ: Աստված ստեղծել է բոլորին իր կամքով կարող էր նա ինձ չստեղծեր բայց Աստված ստեղծեց ինձ որպեսզի ես բռնեմ լավ ուղղի և ճիշտ լսեմ այն ինչ կասեն ինձ մեծերը բայց բարիները: Սիրեք իրար:

Title: Re: Իմ աշխարհը
Post by: ArevikPogosyan on November 26, 2007, 05:03:52 PM
Իմ աշխարհը Աստծո դերը իմ կյանքում

      Հա'յր մեր, որյերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայություն  Քո, եղիցին կամք Քո, որպէս յերկինս և յերկրի: Զհաց մեր հանապազորդ  տու'ր մեզ այսօր և թո'ղ մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանց: Եվ մի' տանիր զմեզ  ի փորձության, այլ փրկեա' զմեզ ի չարէն, զի Քո  արքայություն և զօրություն և փառք յավիտենաս.
ամեն

     Աղոթքը ընդունվել է շատ վաղուց:Մարդիկ աղոթում են, որ աստված իրենց ձեռք մեկնի, և եթե աստծուն չկանչես նա չի օգնի: Օրինակ մի մարդ ընկնում է մի դժվար տեղ չի կարողանում դուրս գալ,ընկերոջն է խնդրում, որ օգնի իրեն:
    Հայաստանում ընդունված է, որ կարող են մարդիկ աղոթել մի քանի անգամ, Օրինակ ճաշից առաջ, կամ հետո, նախաճաշից առաջ, կամ հետո և այսպես շարունակ:Եվ եթե մարդը մի արարք է արել և չի ուզում ոչ մեկը իմանա, բայց ուզում  է սիրտը թեթևանա,դիմում է քաղանային, ցավոք կան մարդիկ,որոնք չէն վստահում քաղանային:Նրանք գնում են եկեղեցի և աղոթում են աստծոն, և խնդրում են մեղքերի թողություն:

Աստծո դերը իմ կյանքում

    Աստծո դերը իմ կյանքում հասկացությունը ինձ համար շատ դժվար է գրելը: Քանի, որ եկել է այն պահը, որ պիտի մտքերս հանձնեմ թղթին ես կփորձեմ անկեղծանալ: Աստված ինձ համար, որպես մայր է, հայր է, թեկուզ նրան չեմ տեսել, սակայն չգիտեք ինչու մինչև հիմա էլ սիրում, հավատում եմ, որ նա կա իմ կյանքում և աշխարհում: Եվ հույսով եմ, որ մինչև կյանքիս վերջը կհավատամ, որ նա գոյություն ունի: Եթե աստված մի օր իջնի և ինձ հարցնի. դու հավատում էիր, որ ես գոյություն ունեմ այս աշխարհում և քո կյանքում: Ես կասկածելով և կմկմալով կասեի այո: Ես գիտեի,որ իմ սրտի մի կողմում հավատում եմ մյուս կողմում չեմ հավատում,բայց քիչ կողմում չեմ հավատում:Ես ձեզ խնդրում եմ իմ աչքերը, բացեք ես ուզում եմ լիովին հավատալ, որ աստված գոյություն ունի: Եվ նա է ինձ ստեղծել:
     Թեկուզ գրքերում գրված են, որ աստված գոյություն ունի,բայց ես պիտի աչքովս տեսնեմ: Ես ուզում եմ գա մի օր և աստված ինձ ասի. ես եմ քեզ ստեղծել, ես եմ քեզ այսպիսին դարձրել: Եվ վերջին երազանքս դա է, որ ես ասծո աչքերին նայեմ և հարցնեմ. եթե դու ես երկիրն ու մարդկանց ստեղծել ինչու ես այսքան դաժան մարդկանց ստեղծել: Եթե ինձ դու ես ստեղծել և դու ես կյանքս ավելի դաժան դարձնում, խնդրում եմ ավելի դժբախտ մի դարձրու կյանքս, որ ես կյանքիցս չհրաժարվեմ: Իմ վերջին երազանքս այն է, որ աստված երկնքից իջնի ցած:
Ինձ թվում է որ փորձնականի համար այսքանը բավական է:
Եթե պետք լինեն այսպիսի հանձնարարություններ խնդրեմ նորեն համեցեք:



Title: Re: Իմ աշխարհը
Post by: HarutiunDavtyan on November 26, 2007, 10:23:08 PM
                                                                                                            Իմ աշխարը իմ պատկերացմամբ
Իմ աշխարհը ես պատկերացնում եմ խաղաղ աշխարհ և պատկերացնում եմ կլորաձեվ: Ես իմ աշխարհը պատկերացնում եմ եթե կռիվներ չլինի խաղաղ աշխար կլինի եթե Աստվածը չստեղծեր աշխարհը և բնությունը ուրեմը ոչ մարդը կլիներ, ոչել արևը, ոչել լուսինը: Բայց մի օրել Աստված շատ էր աղոթում երբ մի օրել քնից վերկացավ և տեսավ որ արդեն և կա լուս, և կա արեվ, ամենակարեվորը բնությունը, եթե բնությունը չստեղծվեր պարզա չէր ստեղծվի մարդը:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: MariamMovsisyan on November 28, 2007, 03:36:10 PM
Իմ աշխարհը ես պատկերացնում եմ ինձ իմ շրջապատում իմ սիրելի մարդկանց հետ:Իմ կյանքը չեմ կարող առանց այդ ամենի պատկերացնել:Ես իմ աշխարհում ձգտում եմ հասնել երջանկության, բարության, լավ ապագայի, ստեղծել լավ շրջապատ:Այնտեղ իր անբաժանելի մասն են կազմում երաժշտությունը, գրքերը, կենդանիները, ծաղիկները և ընկերներրը:Իմ աշխարհը իր ողջ էությամբ ինձ հարազատ է և ես կուզենայի այն լիներ այնպիսին, ինչպիսին որ կա, հիմնվեր սիրո, վստահության, հավատի վրա:Հավատն առ Աստված ինձ օգնում է կյանքիս ամենադժվար պահերին:Ամեն օր հույսով աղոթում եմ Աստծուն իրականացնել իմ ամենանվիրական երազանքները:Ես գիտեմ որ Աստված միշտ իմ կողքին է, գիտի իմ ամենաուրախ և ամենատխուր պահերը:Նրան հայտնի են իմ բոլոր գաղտնիքները, իմ ամեն մտածած բաները:Երբ ես մենակ եմ լինում միշտ կիսվում եմ նրա հետ:Ես հաստատ գիտեմ,որ այս կյանքում ինչ էլ լինի, ինչ էլ պատահի ես երբեք չեմ զգա որ միայնակ եմ, քանի որ իմ  իմ Աստված միշտ ինձ հետ է:

Title: Re: Իմ աշխարհը
Post by: ZvartAghayan on November 28, 2007, 07:59:24 PM
ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ԱՇԽԱՐՀԸ
Էնտեղ ուր մարդ էակն է
Դա դուրեկան աշխարհն է
Աստծու ստեղծած աշխարհն է
Որտեղ ապրողը Զվարթն է:
          Իմ աշախարհն սկսվում է իմ տանից բայց երբ դուրս եմ գալիս, աշխարհս ընդարձակվում է` նոր մարդիկ են հայտնվում այնտեղ: Բոլորը երջանիկ են իմ աշխարհում որովհետև մենք բոլորս միասնական ենք միմիանց հետ հաշտ: Ես գիտեմ որ ամեն մի վատ բան անելուց Աստված ինձ կպատժի և դա գիտենալով բոլորին եմ ասում իմ աշխարհում պետք է միշտ լավ բան լինի և ոչ թե վատը: Աստված իմ աշխարհում ամենաբարձր տեղն է գրավում ես հավատալով նրա խոսքերին անում եմ այն ինչ որ բարին է: Աշխարհը շատ գեղեցիկ երևույթ է ես պատկերացնում եմ աշխարհը կանաչ բուսականություն որտեղ կա ստծու գառը որ արածում է կանաչ ու փարթամ խոտերով: Աշխարհը առաջանում է հենց մարդու ծնվելու պահից: Կարող է մարդը փոքր է և չի պատկերացնում իր աշխարհը բայց բոլորս գիտենք որ աշխարհը գոյություն ունի և կլինի մինչև մարդու մահվան ժամանակ մարդու հետ այն անհետանում է:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: SedrakManukyan on November 28, 2007, 10:32:33 PM
Ես սիրում եմ իմ աշխարհը: Ես իմ աշխարհում հանդիպում եմ շատ ու շատ, լավ և վատ բաների: Ես իմ աշխարհում կարող եմ հանդիպել նաև Աստծուն: Իմ աշխարհը  ես պատկեացնում եմ շատ մեծ: Եթե ես իմ աշխարհում հանդիպում եմ ուրիշ մարդկանց և ծանոթանում նրանց հետ դա նշանակում է , որ իմ աշխարհը շատ է մեծանում: Ես իմ աշխարհը կուզենայի լիներ ուրախալի և զվարճալի: Ես կուզենայի գնալ իմ հայրիկի և մայրիկի մոտ: Ես կուզենայի , որ հաշտ ու համերաշխ ապրենք: Ես կուզենայի, իմ աշխարհում լինեն լավ մարդիկ, չէի ուզենայի որ վատ մարդիկ լինեն իմ աշխարհում:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: ArmenShubin on November 28, 2007, 10:42:14 PM
Յուրաքանչյուր մարդ ունի իր աշխարհը: Ես իմ աշխարհը այսպես եմ պատկերացնում:
Իմ աշխարհում ես ամենաբարձրը դասում եմ Աստծուն: Որը շատ լավ մարդ է:Իմ աշխարհում այսօր երեք մարդ հայտնվեց:Իմ աշխարհում կա միայն բարին: Իսկ չարը երբեք իմ աշխարհ չի մտնի: Իմ աշխարհի բնությունը զարդարված է մարգարիտներով, թանկարժեք քարերով:Իմ աշխարհում ես միայն պատկերացնում եմ լավ մարդկանց:
Իմ աշխարում նաև կան կենդանիներ, ծառեր և ծաղիկներ:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: AnushSarksyan on November 29, 2007, 04:38:19 PM
Իմ աշխարհ շատ հարուստ է քարերով սարերով լի քաղաքներով ես  շատ շատ եմ սիրում իմ շրջապա աշխարհ ծառեր քարեր ժայռեր մեզ շրջապատող աշխարհը քարերով տուն թանգարանով շատ հիասքանչ և ոչ հիասքանչ Մարդկանցով գետերով լճերով այդ բոլոր սիրունության Գլխավոր մարդ Աստված է նա է մեր աշխարհ ստեղծող թռչուն մարդ կենթանիներին նա է լուսաշխար բեր:

Դու իմ
Աշխար լի
Ամեն ամեն
Ինչով քեզ սիրում
Ու կարոտում ենք
Մենք


Title: Re: Իմ աշխարհը
Post by: AniSarksyan on November 29, 2007, 05:24:52 PM
 Իմ աշխարհը շատ գեղեցիկ է: Նրա բնությունը մաքուր է, կենդանիներով, թռչուներով, լճերով պարզ գետերով լի է: Իմ աշխարհը շատ պատմություն ունի այն շատ վայրեր ունի և անտառներ տարբեր: Մարդ մոլորակի վրա ապրում են մարդիկ, բույսերը որոնց մարդիկ են մշակում և պահպանում իմ աշխարհը ունի հազարավոր մայրաքաղաքներ, գյուղեր, քաղաքներ իմ աշխարհը նաև ունի մի Տեր Աստված: Այսպիսին է իմ աշխարհը:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: AsaturParsadanyan on December 01, 2007, 09:17:19 PM
Ես    և    իմ     աշխարհը

Ախր ես ո՞վ եմ,
Ես ի՞նչ գործ ունեմ աշխարհում.
Աշխարհն ի՞նչ է
Ովքե՞ր են մարդիկ:
Չգիտե՜մ, ախ չգիտեմ:
Ես մարդ եմ
Եվ մարդիկ նրանք են
Որոնց Աստված է ստեղծել:
Աշխարհը մի փոքրիկ երկրագունդ է
Որը ևս Աստված է ստեղծել:
Այդ երկրագնդի անունը Երկիր է:
Ես շատ եմ սիրում իմ աշխարհը   
Եվ աստծուն:
Այո´ Աստված է մեզ խելք տալիս
Նա մեզ պահում է:
Նա է իր հրեշտակների բարի
Ուղարկում, որպեսզի մեզ
Պահեն և պաշտպանեն չարից:
Այո´ Աստված է այս հոգևորականներին
Ուղղարկում որպեսզի մեզ ուսուցանեն:
Աշխարհը չլինի, մարդը ևս չի լինի:
Աստված մեկն  է և աշխարհն էլ  ևս մեկն է:
Ես սիրում եմ իմ աշխարհն ու Աստծուն:
Ո´վ մարդիկ կարդացեք այս և սրանով առաջնորդվեք:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: AniKirakosyan on December 01, 2007, 10:00:30 PM
       Ինձ համար աշխարհը մեծ բան է ես սիրում եմ աշխարհը բայց չեմ սիրում այն մարդկանց ովքեր սպասում են մահանան  գնան: Ես սիրում եմ այն մարդկանց ովքեր սիրում են դիմացինին, նրա լավն են ցանկանում: Ես ուզում եմ որ աշխարհում շատ այդպիսի մարդ լինի: Այդպես աշխարհում կտիրի խաղաղություն բայց այդպես միայն երազել պետք չէ: Երբ ես ամենազոր լինեի ես առաջին հերթին այնպես կանեի որ բոլոր մարդիկ մյուսներին միայն լավություն անեն և ոչ մի վատ  բան չլիներ աշխարհում: Հարուստները օգնեին ախքատներին հիվանդ մարդկանց միշտ օգնեին այդպես աշխարհում պետք չէր լինի ոչ զենք ոչ էլ գործիք: Ես նաև չեմ սիրում կեղծավոր մարդկանց: Ես սիրում եմ մի աղջկա ես գիտեմ որ նա բարի ու դիմացինին սիրող աղջիկ է բայց նա գնալու է և երկար չի կարող այստեղ մնալ այդպիսի մարդիկ շատ քիչ են և եթե ուզենաք մի ընկերուհի  ունենալ պետք է տեսնել նա արդյոք սիրում է իր դիմացինին:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: TatevikTamrazyan on December 01, 2007, 10:19:49 PM
      Գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ես շատ կցանկանայի աշխարհում Խաղաղություն տիրի: Իմ ցանկությունը շատ մեծ է, որ մարդիկ նախանձ չլինեին բարի մարդիկ լինեին  աշխարհում: Ես կցանկանայի կախարդական փայտիկ ունենայի և մարդկանց  տաի իրանց ցանկացած լավ  բաները: Ես կցանկանայի մարդիկ լավ ճանապարհով գնաին: Մարդն անբացատրելի է, խորհրդավոր, նրանում եղած ամենակարևորը աչքով չի տեսնվում, և մարդը մնում է առեղծված ինքն իր համար: Իսկ եթե մարդը կորցնի որևէ  էական հատկություն, նա այլևս չի կարող մարդ լինել: Մարդը միայն կենսաբանական էակ է, թե մարդ լինելու համար այլ հատկություններ էլ են պետք: Մարդը բանական, մահկանացու, մտածելու և գիտենալու ունակ կենդանի է: Մարդը դեռ չի ունեցել պատմական հիշողություն, չի  կարողացել պահպանել անցյալի փորձը և մտածել է, որ աշխարհում ամեն ինչ հավերժ կրկնվում է, ինչպես տարվա եղանակները: Հետագայում մարդը  հասկացել է, որ ինքը, այնուամենայնիվ, տարբերվում  է հավերժական շրջապտույտիի մեջ գտնվող կենդանիներից, քանի որ ունի հոգի,մտածում է, զգում, հուզվում, երազում և այլն: Ժամանակակից գիտությունը իմաստասիրությունը և կրոնը բացահայտել  են մարդու էության բազմաթիվ կողմեր, սակայն, այնուամենայնիվ, մարդկայինի գաղտնիքը դեռ հեռու է լիովին պարզվելուց: Շատ շնորհակալ եմ աստծուց, որ մեզ փրկեց աղքատությունից: Ես իմ աստծուն շատ եմ սիրում: Ես նրա խոսքերին շատ եմ հավատում: Ես շատ կուզենայի օգնեի աղքատներին ,մի մեծ լավություն  անեի  նրանց: Մարդը չի մտածել ոչ անցյալի, ոչ ապագայի մասին ապրելով միայն ներկայով:
Title: Re: Իմ աշխարհը
Post by: RozaArakelyan on December 01, 2007, 10:30:46 PM
          Ես հավատում եմ աստծուն: Իմ ընկերները ինձ շատ են սիրում, հարգում` ես էլ նրանց: Իմ կյանքում կան մարդիկ, որ ես նրանց չեմ սիրում: Բայց աշխատում եմ, որ բոլորին էլ սիրեմ և հարգեմ: Հավատում աստծու պատվիրաններին ու հետևում եմ այդ խորհուրդներին: Ես, որ տեսնում եմ տկար մարդկանց հաճախ մտածում եմ օգնել նրանց, բայց մտածում եմ ինչու՞ են նրանք այդպիսին: Ձեզ լսելով հանդերձ ես իմացա, որ մարդ պետք է առաջինը խորհրդակցի աստծու հետ և հավատա նրան: Ով, որ նրան հավատում է, ուրեմն փրկված է, բայց լիովին չէ քանի, որ մենք էլ ունենք շատ սխալներ և կան հարցեր, որոնք էլ ունեն իրենց պատճառները: Դրա համար ես մարդկանց չեմ մերժում, իրանց արարքների համար  քանի,որ  այդ սխալները ես էլ  ունեմ: Չեմ կարող չհանդուրժել: Ես նաև սիրում եմ դիմացինների լավ կողմերը և ես նրանց սխալները, որոնց տեսնում եմ փորձում եմ ընդունել նրանց այդպիսին կան: Իմ կարծիքով, որպես ընկեր լսում են իմ խորհուրդները և ես նրանց օրինակներ եմ  բերում աստծու աշակերտների մասին, որ նրանք մարդկանց մեջ սեր են քարոզում նրանց կյանքում: Եթե մարդը չի հարգում դիմացինին ուրեմը չի սիրում աստծուն: Որ մի ընկեր վատ վիճակում է լինում  խնդրում է օգնություն, նա ձեռք չի  մեկնում ուրեմը  լավ ընկեր չի: Մարդ պետք է չլինի մյուս մարդկանց շփվող: Եթե մարդ լինի  տկար պետք է նրան  օգնեն, եթե նա հրաժարվում է այդ օգնությունից ուրեմն նա աստծու հետ կապված չի: Իմ համար այդ բանը շատ դժվար է լսել, որովհետև ինքս էլ ընդունում եմ աստծու գոյությունը: Ես իմ աշխարհը սիրում եմ թեկուզ լավ և վատ  մարդիկ կան ես գիտեմ, որ նրան կուղվեն: Աստված է ստեղծել այդ աշխարհը ու ես հասկանալով այդ ամենը պարտավոր եմ կատարել: Չեմ սիրում սուտ խոսել, գողություն անել և այլ վատ բաներ:Սիրում մեծերի խորհուրդները լսել: Ինձ ինչ որ տան ես անպայման այդ բանից շնորհակալ եմ: Սիրում եմ ամենից շատ տալ քան վերցնել մեկ  է տալիս եմ այդ բաներից, որ բոլորին  էլ գոնե մի  բան  հասնի: Մեկ-մեկ ջղայնացնում եմ  իմ դասատուներին բայց ես էլ եմ վատ ըզգում իմ արարքից և ներողություն անպայման եմ հայտնում: Ես չեմ սիրում, որ վատություն եմ անում ինչ, որ մեկին, որովհետև աստված կհեռանա ինձանից այդ արաքներիս համար պետք է պատասխան տամ: Ես գտնում եմ, որ մարդ պետք է ամեն քայլ անելիս մտածի ու   նոր  խոսի կամ ինչ որ բան անի: Այս  աշխարհում շատ կան վատ մարդիկ  բայց ես ձգտում եմ հեռու մնալ այդպիսի մարդկանցից և չէի ցանկանա  ինչ,որ վատություն  անեի: Կռիվներ չեմ անում, որովհետև դա սատանան է դրթում այդ  բանին: Եվ աշխատում եմ լավ մարդ դառնալ պիտանի լինեմ ինչ որ մեկին օգնելու համար: Այն ամենը ինչ չես ցանկանա  քեզ անեն ուրեմը դու միարա: Աստված այնպես սիրեց աշխարհը որ իր միածին որդուն տվեց, որ նրան հավատացողը չկորչի այլ հավիտենական կյանք ունենա: Այն  մարդը, որ կապված է աստվածաշնչի հետ և գիտակցում է վերը նշված խոսքերի արժեքը, իսկ նման խրատներ շատ-շատ են աստվածաշանչում,պետք է որ ոչ մի վատ բան թույլ չտա:

Title: Re: Իմ աշխարհը
Post by: AraksiaGuloyan on December 02, 2007, 12:49:23 AM
Ես կուզենայի, որ աշխարհում չար մարդիկ չլինեին: Ես կփոխեի կաշխատեի բարություն մտներ աշխարհ, չարիքների տեղը: Ես մարդկանց կը պատմեի աստծու մասին, որովհետև ես հավատում եմ որ աստված գոյություն ունի: Չէի թողնի, որ մարդիկ վատը խոսեին նրա մասին: Ես չեմ սիրում, որ ընկերները կռիվ են անում ու չեն լսում մեծերին: Ես նույնպես  պատասխանում եմ մեծերին, բայց կաշխատեմ այդ բաները չկրկնեմ: Ես երեկոյան քնելուց առաջ, ուտելուց առաջ աղոթք եմ անում: Ու սիրում եմ իմ տեր Աստծուն: Սիրում եմ նաև իմ ընկերներին ու օգնում նրանց: