ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՏԱՐԱԳ (բանաստեղծութիւն)

Started by Anoush, November 16, 2007, 11:35:34 PM

Previous topic - Next topic

Anoush

Դուն սրբութիւն, եւ խաչքարեր, եւ իմ սէր...
Թախծոտ անձրեւ, անհաս երազ, մանկութիւն...
Ոտնահետքեր՝ Սուրբ անցեալի պատմութեան,
Գերեզմաններ՝ չանհետացող, չհինցող,
Յիշատակներ՝ անձայն սիրոյ չմարուող,
Շարականներ եւ զանգակներ, ծնծղաներ,
Հրեշտակներ՝ խորաններէն պար բռնող,
Եւ խնկաբոյր՝ բուրվառներէն բարձրացող.
Աստուած իջած՝ խաչուած Որդին կը փնտռէ...

Երուսաղէմ... Երուսաղէմ... Երուսաղէմ...
Երուսաղէ՜մ... Գիշերային Պատարագ...

MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Samvel

Շնորհակալություն!
Չնայած փոքրիկ  հակասություններին, շատ գեղեցիկ է և մաքուր, պոետիկ և տեսիլքաշատ, զգացմունքային և կենդանի:
Մեծ հաճույք ստացա:
Շնորհակալություն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: