Հարցազրույց Մագնոլիայի հետ

Started by MONK, October 31, 2007, 06:57:25 PM

Previous topic - Next topic

MONK

Ողջույն ևս մեկ անգամ, Մագնոլիա  13:)
Հաշվի առնելով Ձեր հետաքրքիր ու խոստումնալից մուտքը, որոշեցի բացել հարցազրույցի թեմա` Ձեզ հետ իմ և մյուս մասնակիցների ծանոթանալուն և առավել լավ ճանաչելուն նպաստելու համար: Կարծում եմ սա որոշակիորեն կդյուրացնի տարբեր թեմաների շուրջ քննարկումնների ընթացքում առավել հնարավոր փոխըմբռնումներին և փոխշփումներին: 31:)

Եվ այսպես` առաջին հարցս. ինչ մասնագիտություն ունեք (կամ եթե դեռ չեք ընտրել` պատրաստվում ընտրել)? 12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Ողջույն, MONK!

Quote from: MONK on October 31, 2007, 06:57:25 PM
Հաշվի առնելով Ձեր հետաքրքիր ու խոստումնալից մուտքը....
32:)

Հանուն "տարբեր թեմաների շուրջ քննարկումնների ընթացքում առավել հնարավոր փոխըմբռնումներին և փոխշփումներին" պատրաստ եմ պատասխանել Ձեր հարցերին :)
Երդվում եմ ասել ճշմարտություն, միայն ճշմարտություն և ոչինչ բացի ճշմարտությունից  :)
Եվ այսպես....
Խորը անցյալում  :)ընտրել եմ բժիշկի մասնագիտությունը և այդ իսկ պատճառով ստացել բարձրագույն բժշկական կրթություն:
Սպասում եմ հարցերի

MONK

Երդվելու կարիք չկա, հարգելի Մագնոլիա, մենք Ձեզ հավատում ենք 21:)
Իսկ ինչ նախասիրություններ ունեք?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Մագնոլիա, Դուք հետաքրքիր քննակումների մասին եք խոսել, բայց ինչու եք այդքան պասսիվ դարձել?  16:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Ողջույն Monk!

Դիտողությունդ տեղին է և ընդունելի, սակայն պատճառը ծույլիկությունս չէ: Պարզապես սարսափելի զբաղված ժամանակաշրջանն է աշխատանքիս հետ կապված: Եվ կարող եք տեսնել, որ ուշ ժամի դեռ նստած աշխատում եմ: 34:)
Սակայն փորձում եմ գտնել ժամանակ, որ կարդամ ֆորումային նորությունները:
Եթե վերադարնամ իմ նախասիրությունների մասին հարցին, եթե դա դեռ հետաքրքիր է, ապա դրանք շատ բարդ գործողություններ չեն` ճամփորդել և անկապ զրթ ու զիբիլներ գնելը, խանութամոլություն, եթե տենց բառ կա հայերենում: 

MONK

Իսկ հատկապես ինչ տեսակի «զրթ ու զիբիլներ» եք նախընտրում? 12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Օհհհ~~ ոլորտը անծայրածիր է!! :)

Հիմնական ջանքեր գործադրում եմ "արևային ակնոցներ"  տեսակի ուղղությամբ :)

MONK

#7
Ասում եք, որ այդ իրերը գնում եք ճամփորդելիս: Իսկ որ երկրներում եք եղել?  12:)
Մարդ էլ այսքան հետաքրքրասեր լինի, ինչքան ես եմ: 23:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Մագնոլիա, իսկ Դուք հետաքրքրասեր եք?

Magnolia

Իսկ եթե պատասխանեմ Ձեր հարցին, ապա պետք է ասեմ, որ հետաքրքրասեր եմ, բայց չափավոր (ëþáîçíàòåëüíàÿ â ìåðó): Այն ամենը ինչ վերաբերվում է մասնագիտական ոլորտին կամ ինքնազարգացմանը կարող է նպաստել ... ինձ շատ հետաքրքիր է : Սակայն, մարդկային հարաբերությունների դեպքում` ես չեմ սիրում ներխուժել ուրիշի ներքնաշխարհ կամ կյանքի մեջ իմ հետաքրքրասիրությամբ:
Գիտեք, մի տարօրինակ բան եմ նկատել իմ մեջ... Երբ գիտեմ ինչով է վերջանում կինոնկարը, կամ պատմվածքը etc. ավելի
հետաքրքրությամբ եմ հետևում գործողությունների զարգացմենը 14:)
Ես ավելի շատ անհետաքրքիր հետաքրքրասեր եմ :)