Հարցազրույց Մագնոլիայի հետ

Started by MONK, October 31, 2007, 06:57:25 PM

Previous topic - Next topic

Magnolia

arsensrk ողջույն!

Աֆրիկա գնացել էի ցուրտ ձմռանը այստեղ և տաաաաաք ձմռանը այնտեղ : Երբ պատկերացնում ես, որ Աֆրիկայում ես եղել, մի մեեեծ ճամփորդություն է թվում, բայց ամբողջ Աֆրիկայից եղել եմ դեռ միայն Եգիպտոսում 32:): Մեկնել էինք նախ Շառմ-Էլ-Շեյխ` միայն հյուրանոցային համալիրներ և ժամանացային վայրեր կան այդ քաղաքում, իսկ այնտեղից արդեն, որպես պարտաճանաչ տուրիստներ այցելեցինք բոլոր տեսարժան, հիշարժան և ուղակի արժան վայրերը: երկու քաղաք չհասրեցի` Հուրգադա և Լուքսոռ, բայց մյուս կողմից էլ` առիթ կլնինի մեկ անգամ ևս գնալ այնտեղ
Ֆորումի ֆորմատին համապատասխանելու համար (10:) ),իմ  ճամփորդությունից պատմեմ Մովսեսի սարը բարձրանալու մասին!
Սարը` Սինայի թերակղզու ամենաբարձր կետն է:
Մի օր, մի քանիսը խոսում էին այդ սարը բարձրանալու հետ կապված իրենց տպավորությունների մասին... մտածեցի` սպանեն չեմ բարձրանա, չնայած մեղքեր շատ ունեմ (համարվում է, որ եթե ոտքով բարձրանաս այդ սարը, կրկնես Մովսեսի անցած ճանապարհը, և դիմավորես արևածագը, ապա առաջին շողերի հետ տեղի է ունենում òàèíñòâî, որի ժամանակ մեղքերի թողություն է տրվում):
Ոնցոր միշտ համոզեցին...
Ես` կիսաքնած, ջղայն ու մրթրթացող,  անչափ նյարդայնանում եմ  կողքիս նստած մյուսներից, որոնք հիանում են մեքենայի պատուհանից այն կողմ ընթացող գիշերային անապատի տեսարաններով (հիանալու ոչինչ չկար, հիանում էին հիանալու համար 15:)): Մի քանի ժամ հետո հասանք Սբ. Կատերինա Կուսանոց:  Այդ տեղից ոտքով պետք է շարունակէինք ճանապարհը: Ես մտքումս հիշում էի բոլոր մեղքերս ու ինքս ինձ համոզում, որ դրանց քավության համար պատրաստ եմ այս սարը նվաճել 27:): Մեկ ել....սկսեց անձրև: Մեր գիդը ու այդ տեղ բիզնեսս իրականացնող բեդուինները (առաջարկում էին 5-15 $ սահմաններում, կախված թե ինչքան էիր  բարձրացել, ուղտի վրա տեղափոխել մինչև սարի գագաթի մոտ գտնվող աստիճանները... հա-հա , սարը հերիք չի  այդքան ոտքով բարձրանում ես , վերջում էլ`736  աստիճան 43:), որնք բարձրանալիս, մտածում ես միայն թե հետ չընկնեմ, իջնելիս էլ ` առաջ ) քարացան: Անձրև Եգիպտոսում լինում է  3-4 անգամ ամբողջ տարվա ընթացքում, այն էլ եթե բախտները բերի: Ես` անձրևի, ավելի ճիշտ, ջրհեղեղի տակ արթնացած, շաաատ ջղայն,  իմ մրթմրթոցով վախեցնում եմ  նույնիսկ ուղտերին: Ամեն նոր պտույտը բարձրանալիս, սպառնւմ էի, որ այլևս տեղիցս չեմ շարժվի, բայց հետո հիշում մեղքերս ու գնում առաջ: Վերջը հասանք այդ բազմաչարչար սարի գագաթին: Անձրև, ցուրտ, քամի...ասեցին մի քանի րոպեից կտեսնեք արևածագը.... այնպիսի անձրև էր ոչինչ  էլ չտեսանք...մութ էր, մութ էր... մեկ ել- լույս: Ես` մինչև ոսկորներս թրջված, մրսած... որ արևածագին տեսնէի` կխեղտեի. Վստահ!!  Մյուս կողմից, ձեռք տվեցի Տռոյայի քարերից սարգված շինության պատի մնացորդներին (անմիջապես սարի գլխին էր) նայեցի անապատին թռչնի թռիչքի բարձրությունից... իդիլիան փչացնում էր այն փաստը, որ այդ սարից իջնել էր պետք: Մեր գիդը շատ արկածախնդիր տղա էր: Ասեց, որ այն ճանապարհը որով բարձրացանք, դարերով "շինված" ապահով  ճանապարհ է և առաջարկեց տանի մեզ Մովսեսի անցած "իսկական" ճանապարհով: Պատկերացրու` բարձրանում էինք սարի շուրջ պտտվելով, իջնում ` ուղիղ վերևից ներքև... Բայց հետադարձի ճանապարհը ամենահետաքրքիրն էր` կար վախ, չէ`սարսափ, որ հիմա կպոկվես ներքև, բայց միևնույն ժամանակ, այդ ճանապարհով անցնելիս անցանք "âðàòà ïðîùåíèÿ"  միջով , տեսանք տարբեր ժամանակներում այդ սարի տարբեր բարձրությունների վրա ճգնավորների ապրելու խուցերը ... Հենց սարից իջանք- անձրևը կտրվեց: Նայեցինք Սուրբ Կատերինան ... վստահ եմ գիտես դրա պատմությունը, այպես որ չեմ ծանրաբեռնի ավելորդ մանրամասներով  :)

Ես` ուրախ, երջանիկ և գոհ կիսում էի մյուսների հիացմունքը ..մանավանդ, որ պատուհանից այն կողմ ընթացող նույն անապատի նույն գիշերային տեսարանները իսկապես գեղեցիկ էին...
p.s. Այս սարը բարձրանալու  հետ կապված նախնական պատասխանը կազմել էր  չորս էջ Word doc., հետո մտածեցի, հո կրակը չընգար հարց տվեցիր, այնպես որ ներկայացնւմ եմ խմբագրած տարբերակը 21:)

MONK

Ձեզ վաղուց հարց չեմ տվել:  20:)
Դուք նեղացկոտ եք?
Երբ մի հարցում սխալ եք լինում, խոստովանում եք, թե համարում եք, որ դա Ձեր ինքնասիրությանը կարող է վնասել?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Quote from: MONK on December 16, 2007, 06:55:40 PM
Ձեզ վաղուց հարց չեմ տվել:  20:)
Այնքան վաղուց, որ հույսս կորցրեցի արդեն... տխուր, մենակ նստած ծերանում էի իմ հարցազրույցի պատուհանում  ;D
Նեղացկոտ չեմ, բայց ծանր եմ տանում քննադատությունը:
Չէ խոստովանում եմ, ընդունում եմ, աշխատում եմ չկրկնել... կարող եմ նաև ներողություն խնդրել, եթե մեղավոր եմ:



Nane

Ողջույն Մագնոլիա ջան.
Հիմա տեսա , որ դու էլ ես <Լուսամուտով ներս մտել>. մտածեցի  ողջունել 21:) 37:)

Dhani

Մագնոլիա, իսկ Դուք ներողամիտ մարդ եք?

Dhani

Նաև տամ այս հարցը, որ տվել եմ Նանեին:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին:

Տ. Տաթև քհն.

Quote from: Magnolia on December 09, 2007, 02:32:16 AM
p.s. Այս սարը բարձրանալու  հետ կապված նախնական պատասխանը կազմել էր  չորս էջ Word doc., հետո մտածեցի, հո կրակը չընգար հարց տվեցիր, այնպես որ ներկայացնւմ եմ խմբագրած տարբերակը 21:)

Շնորհակալություն շատ հիանալի պատասխանի համար, այնքան լավ էիր  նկարագրել,  որ երկու էջն էլ կկարդայի, այնպես որ ես չեմ  ընկել կրակը, այլ դու, քանի  որ քեզ էլի հարցեր են սպասվում....

MONK

Մագնոլիա, չնայած Ձեր հարցազրույցի նկատմամբ «անտարբեր» եք, բայց իմ հարցերից մեկը կարծես չեք նկատել. 38:) որն է Ձեր երազանքի երկիրը? 5:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Nane, ողջույն!!
Ներեցեք ուշացումով եմ պատասխանում 21:)
Երեկ դուրս եկա էջից արանց հարցազրույցիս թեման ստուգելու 20:)
Նորից միասին on-line ենք 10:)