Re[2]: Inchu enk meghadrum aghandavorakannerin?

Started by Happy people, July 03, 2005, 04:14:54 AM

Previous topic - Next topic

Satenik

#20
Մարիամ ջան, հաբուրում եմ, սիրելիս, գրածդ կարդում էի և ինձ թվում էր դա ես եմ գրել:

Petros

#21
     Կարդում էի Անանիա Նարեկացու գրածը խոնարհության մասին...
     "Խոնարհություն է՝ երբ տեսնում ես որևէ մեկի հանցանքը և չես բամբասում և ոչ էլ դատում նրան, այլ այսպես ասում, թե՝ "ես հանցավոր եմ, ուրիշ մեկին չեմ կարող դատել", որի մասին Տերն ասում է. "մի՛ դատեք, որպեսզի չդատվեք..." (Մատթ. 7.1)"   
     ...և զղջում եմ իմ հանդգնության ու հանցանքի համար. ներեցեք:   6:)

Mariam

Պէտրոս,
Պատասխանատվությունը մե'րն է, թերությունն էլ մերը, դա չի արգելում որ համայնքների կազմակերպման մեջ թերություն չեն լինում: Թերությունը ակնհայտ է. աշխարհականներս ավելի մեծ պատրաստակամություն ցուցաբերենք ու կազմենք Եկեղեցին: Եղբոր սիրելու պատվիրանը յուրաքանչյուրին և քրիստոնյա ընդհանուր համայնքին է ուղղված: Դու մեղք չունես, երբ մատնանշում ես եկեղեցու թերություն մը: Մեղք կգործենք եթե չշարժվենք:

Abegha

Իմ կարծիքով Եկեղեցին այսօր շատ ակտիվ գործում է։ Շատ ավելի ակտիվ, քան առաջ, բայց մեր խնդիրը թերևս չկազմակերպված աշխատանքն է, որի պատճառով շատ ենք տուժում։
Պետրոս ջան, ինչ վերաբերում է Վեհափառից ցածր աստիճան ունեցող հոգևորականներին, ապա նրանք ևս, յուրաքանչյուրն իր կարողության սահմաններում, ոմանք՝ լավ, ոմանք՝ վատ, բայց աշխատում են։

«Պաշտոն» բառն առաջացել է «պաշտել» բառից, այսինքն՝ ծառայել։ Բոլորս էլ Աստուծո պաշտոնյաներն ենք։ Իսկ եկեղեցական աստիճանը կոչում է։

Եկեք յուրաքանչյուրս մտածենք՝ իսկ մենք ի՞նչ ենք անում, ինչքանո՞վ ենք ավետարանում Աստուծո Խոսքը։

Mariam

Սիրելի եղբայրներ ի Քրիստոս
Ձեզ եմ ուղղում այս խոսքս, մեզ՝ կանանց ու աշխարհականներիս անունով: Ինձ միշտ վիրավորել է ձեր գործածած արտայայտությունը, երբ ակնարկելիս ձեր՝ քահանային լինելը, մատնանշում էք ձեր ստացած «կոչումը»: Մենք էլ նույն զգացումն ունենք. կոչված ենք, բառի իսկական առումով, կոչված ենք Քրիստոնյա լինելու: Բայց մեր զգացած ներքին պահանջքը ոչ մի ձևավորում չստացավ Եկեղեցում, ու ստանալու չէ: Մենք՝ ալեկոծ այս աշխարհում շարունակում ենք փորձել քրիստոնյայի մեր հավատարմությունը ապրել, ու հեշտ չէ, ու դժվար է չվախենալ փոթորիկներից, ու չխեղդվել առանձնության զգացումի ճնշման տակ: Ոչ մի «կառույց» մեզ չի պաշտպանում, ուղղություն տալիս, կամ գոնե հոգեպնդում, ունենք միայն մեր աղոթքը, մեզ պարգևած աստվածային շնորհները – առաջնահերթը՝ Սուրբ Հաղորդությունը - ու ձեր՝ քահանաներիդ բարեբեր բարեկամությունն ու հոգևոր նեցուկը:
Խնդրում եմ, բացատրեք ինձ՝ ի՞նչ իրականության լույսի տակ պետք է ըմբռնվի ձեր առանձնաշնորհյալ կոչումը: Ինչո՞ւ եք մատնանիշ անում այն, ինչ ձեզ առանձնացնում է մնացյալ քրիստոնյա համայնքից: Մեր ստացած կոչումները միթե չե՞ն լրացնում, ամբողջացնում իրար, որպեսզի կազմենք Քրիստոսի մարմինը:

Abegha

Երանի թե բոլորն էլ վիրավորվեին և իրենց կոչված զգային։ Իհարե բոլորս ենք կոչված Աստուծո Խոսքին ծառայելու։

Quote from: Petros on November 27, 2005, 04:01:34 AM
Ի միջի այլոց, քանի՞ կարգեր կան մեր եկեղեցում և որո՞նք են դրանք:

Կարդա վերջին հավելումը՝ http://www.lusamut.net/Armenian/sacraments/dzernadr.htm

Mariam

Բ Թեսաղոնիկեցիներին 1,11 «Թեսաղոնցիների եկեղեցուն...Եղբայրներ, միշտ աղոթում ենք ձեզ համար, որպեսզի Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչև լրացնի ձեր բոլոր փափագները և հավատի գործերը՝ զորությամբ, որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեր մեջ, և դուք փառավորվեք նրա մեջ՝ մեր Աստուծո և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն:»
Կոչումը ուղղված է այստեղ ամբողջ համայնքին, որը մկրտությամբ ստացել է Հիսուս Քրիստոսի շնորհը:
Հայ Եկեղեցում գտնվող բոլոր դասերի համակարգի հիմքն է հրեությունը ու հրեական տաճարում հաստատված կարգերը – Տեսեք Ա Մնացորդաց 24, 25, 26 գլխները, Բ Մնացորդաց 8,12.Այս կարգուկանոնը վերաբերում է ծեսին, ու խիստ օգտակար է: Բայց ուրիշ ծառայություններ նաև անհրաժեշտ են:
Եկեղեցին ուրիշ կարգ չէ հաստատել- գոնե հիմա գործոն չեն: Զանազան ծառայություններով կարող եինք օգտակար լինել Եկեղեցու ու աջակից ու ցավակից մեր եղբայրներին: Աշխարհականների մեջ առաջին կարգը կարող եր սահմանվել ցուցաբերած կոնկրետ օգնությանը չքավորներին – կարող ենք դա կազմակերպել հենց եկեղեցում -, երկրորդը՝ հիվանդներին, երրորդը արդեն գոյություն ունի՝ կրոնի ուսուցչոությունը, երբ հավատացյալ ուսուցչի է հանձնված: Կարող եինք ուրիշ ծառայություններ սահմանել, ըստ ժամանակակից կարիքների, ու քահանայի օրհնությամբ ու հսկողության տակ զանոնք հանձնել հավատի մեջ հավատարիմ երող աշխարհականների, միշտ ամբողջ համայնքի հսկողության տակ, միշտ ամբողջ համայնքի հաշիվ տալով մեր կատարած մատակարարության: Չգիտեմ՝ կատարվո՞ւմ են այս ծառայությունները մյուս եկեղեցիներում:
Սփյուռքի պարագան բացառում եմ. սփյուռքը բարդ է: Շատ անգամ պատահում է որ Եկեղեցու խորհուրդը բաղկացած լինի ոչ-հավատացյալներից, բայց ուժեղ կուսակցություններից մեկու անդամներից, ու ցուցաբերված ծառայությունները նախ և առաջ քաղաքական են՝ քաղաքական նպատակների հետապնդող:

Abegha

Մարիամ ջան, երևի լավ չհասկացար Պետրոսի գրածը։ Նա նկատի ուներ՝ մյուս պաշտոնների նման եկեղեցականների աստիճանները և՞ս պետք է պաշտոն կոչել, թե՝ ոչ։ Այսինքն՝ նախարար, վարչապետ կամ նախագահ լինելը պաշտոն է, պաշտոն ես զբաղեցնում, հետևաբար նա հարցնում էր՝ եկեղեցականի աստիճանը և՞ս այդպես է։ Ասեցինք, որ՝ ոչ, այլ՝ կոչում է, կամ պարզապես՝ եկեղեցական աստիճան։

Եկեղեցում միայն ծես չէ, որ կատարվում է։ Այսօր Եկեղեցին տաս բարեգործական ճաշարան է պահում Հայաստանում, մոտ երկու հազար մարդ ամեն օր հաց է ուտում այդ ճաշարաններում։ Գոյություն ունեն նաև երիտասարդաց և տիկնանց միություններ, ուսանողական միություն և այլն։ Եվ այս իմ թվարկածները դեռ ոչինչ են։

Petros

Quote from: Abegha on December 09, 2005, 10:24:07 PM1)Իմ կարծիքով Եկեղեցին այսօր շատ ակտիվ գործում է։ Շատ ավելի ակտիվ, քան առաջ...
2)Եկեք յուրաքանչյուրս մտածենք՝ իսկ մենք ի՞նչ ենք անում, ինչքանո՞վ ենք ավետարանում Աստուծո Խոսքը։

     1)Համաձայն եմ ձեզ հետ. հիմա համաձայն եմ, երբ տեսնում եմ իմ աչքերով: Դա այդպես է, ու շատ ուրախ եմ:

     2)Ցավս հենց դրանում է, որ իմ սխալը թողած՝ ուրիշինն եմ տեսնում՝ համարելով դա մեղք: Ինչևէ, Անանիա Նարեկացու խոսքը պատահական չհետաքրքրեց ինձ, այլ "դրա" պահանջը   կար մեջս: Ես շա՜տ գոհ եմ Աստծուց:
   

Mher

     Վողջույն բոլորին: 
     Ես կարդում էի ձեր զրույցը և, ճիշտն ասած՝ զարմանում, քանզի  այստեղ կա Զորություն: Ինչու էի զարմանում?!, որովհետև բազմաթիվ վեճեր կան և, չնայած դրանց, զրույցը մեծ և դրական տպավորություն է թողնում:
     Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ հարգելի "Աբեղա", որ կարողացել եք համբերատարությամբ երկխոսել "Պետրոսի" հետ. համարձակվում եմ ենթադրել, որ նրա զղջումը հետևանքն է Ձեր սիրալիր ու քրտնաջան աշխատանքի: Այդպես չէ՞ Պետրո՛ս  1:):