Ֆորումի մասին

Started by Ղուկաս Վահան, May 15, 2005, 02:36:20 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Գրե՛ք մեզ, Ձեր կարծիքն ու առաջարկությունները կարևոր են մեզ համար։
Սպասում ենք։

Let's open the window of our soul and let the light enter our souls

Armen

Ես առաջարկություններ չունեմ, պարզապես ցանկացա արտահայտվել։ Ասեմ, որ ուրախ եմ Ձեր աշխատանքների համար և հատկապես այս ծրագրի համար։ Հայերն ընդհանրապես պասիվ են և դժվար թե հեշտությամբ միանան ֆորումին, հատկապես Հայ Եկեղեցու հոգևորականները, բայց թերևս սպասենք։Ասեմ նաև, որ Լուսամուտի մյուս էջերի վրա շատ թերություններ կան, բայց ինչպես ասում են՝ կուտվի, կարևորը ինֆորմացիան է, որ բավականին օգտակար է։
Ձեր գործերին բարի հաջողում եմ ցանկանում և միշտ հետևում եմ նոր ավելացումներին։


SAS

#2
Նախ՝ շնորհակալություն այս նոր կայքի համար:Հուսով եմ որ այն կունենա իր «երկրպագուների» մի ստվար բանակ:

Երկրորդ՝ շատ ուրախ եմ, որ այստեղ գրում են հայերեն և եթե նման միտումը պահպանվի նաև ապագայում, ապա Համացանցում այս ֆորումը կլինի թերևս միակը, որտեղ հայերեն լեզուն կունենա ոչ թե «աղքատ ազգականի»  կարգավիճակ, այլ՝  օրինական ՏԻՐՈՋ:

Տերն ընդ ձեզ

maro

ՍԱՍ ջան՛, հուսով եմ, որ դու էլ կմիանաս մեզ:

SAS

Օրիորդ Մարո,

արդեն միացել եմ... ;D

Հ.Գ. Այստեղի զմայլիկներ-ժպտանույշների(=smile) քանակը շատ անբավարար է ուրիշ ֆորումներում «հղփացած» ու երես առած մասնակիցների համար: Ադմին, հնարավո՞ր է տեսականին թարմացնել:

Ղուկաս Վահան

SAS, պրոբլեմ չունես, բայց ինձ մի քիչ ժամանակ տուր, կավելացնենք։ Ահա մեկ հատ նորը  1:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

SAS

Ադմին,

բայց չէ՞ որ մենք գտնվում ենք  «Ձեր առաջարկները» բաժնում... ;D

maro

ՍԱՍ, բայց չէ՞ որ Ձեր առաջարկները Ադմինը լսեց: ::)

Hayr Krikor

Ողջույն բոլորին
Սիրելի Արմեն, հայ հոգևորականներն պասիվ չեն, այլ աշխատանքի ձևերն են տարբեր: Լավագույն օրինակն է այս կայքէջը, որն, կարծում եմ և հույս ունեմ, ճանապարհներ կբացի դա ցույց տալու համար:
Ավելացնեմ նաև, որ միայն հոգևորականները չեն ԵԿԵՂԵՑԻ ասվածը, այլ ԵԿԵՂԵՑԻՆ իր ամբողջությամբ վերցված` հոգևորականներն ու աշխարականներն են, և աշխարհականների կարիքներից ելնելով է, որ հոգևորականն ուղղություն է տալիս իր աշխատանքներին, չմոռանալով հանդերձ` այդ աշխատանքներին մասնակից դարձնելու բոլորին, ի հակադրություն մինչ այժմ ընդունված մտայնության, թե միայն եկեղեցականների պարտականությունն է աղոթելն կամ զբաղվել եկեղեցական գործերով:
Ուստի, ի մասնավորի այս կայքէջի թերություններն միասին է, որ պիտի շտկենք:  13:)

Mariam

#9
«հոգևորական» բառն արդեն թյուրիմացություն է առաջացնում, որովհետև բոլոր կնքվածներիս է տրվել«հոգևոր» շնորհներ: Քրիստոնյա լինելը «բավական» է, բայց շատ դժվար, որպեսզի կարողանանք մեկը մյուսին աջակցել: