Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Ձեր առաջարկները => Topic started by: Ղուկաս Վահան on May 15, 2005, 02:36:20 AM

Title: Ֆորումի մասին
Post by: Ղուկաս Վահան on May 15, 2005, 02:36:20 AM
Գրե՛ք մեզ, Ձեր կարծիքն ու առաջարկությունները կարևոր են մեզ համար։
Սպասում ենք։

Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Armen on May 15, 2005, 02:40:05 AM
Ես առաջարկություններ չունեմ, պարզապես ցանկացա արտահայտվել։ Ասեմ, որ ուրախ եմ Ձեր աշխատանքների համար և հատկապես այս ծրագրի համար։ Հայերն ընդհանրապես պասիվ են և դժվար թե հեշտությամբ միանան ֆորումին, հատկապես Հայ Եկեղեցու հոգևորականները, բայց թերևս սպասենք։Ասեմ նաև, որ Լուսամուտի մյուս էջերի վրա շատ թերություններ կան, բայց ինչպես ասում են՝ կուտվի, կարևորը ինֆորմացիան է, որ բավականին օգտակար է։
Ձեր գործերին բարի հաջողում եմ ցանկանում և միշտ հետևում եմ նոր ավելացումներին։

Title: Re: Ձեր կարծիքը
Post by: SAS on May 18, 2005, 02:48:40 PM
Նախ՝ շնորհակալություն այս նոր կայքի համար:Հուսով եմ որ այն կունենա իր «երկրպագուների» մի ստվար բանակ:

Երկրորդ՝ շատ ուրախ եմ, որ այստեղ գրում են հայերեն և եթե նման միտումը պահպանվի նաև ապագայում, ապա Համացանցում այս ֆորումը կլինի թերևս միակը, որտեղ հայերեն լեզուն կունենա ոչ թե «աղքատ ազգականի»  կարգավիճակ, այլ՝  օրինական ՏԻՐՈՋ:

Տերն ընդ ձեզ
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: maro on May 18, 2005, 03:03:25 PM
ՍԱՍ ջան՛, հուսով եմ, որ դու էլ կմիանաս մեզ:
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: SAS on May 18, 2005, 03:49:01 PM
Օրիորդ Մարո,

արդեն միացել եմ... ;D

Հ.Գ. Այստեղի զմայլիկներ-ժպտանույշների(=smile) քանակը շատ անբավարար է ուրիշ ֆորումներում «հղփացած» ու երես առած մասնակիցների համար: Ադմին, հնարավո՞ր է տեսականին թարմացնել:
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Ղուկաս Վահան on May 18, 2005, 07:28:56 PM
SAS, պրոբլեմ չունես, բայց ինձ մի քիչ ժամանակ տուր, կավելացնենք։ Ահա մեկ հատ նորը  1:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: SAS on May 18, 2005, 08:17:00 PM
Ադմին,

բայց չէ՞ որ մենք գտնվում ենք  «Ձեր առաջարկները» բաժնում... ;D
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: maro on May 18, 2005, 08:19:26 PM
ՍԱՍ, բայց չէ՞ որ Ձեր առաջարկները Ադմինը լսեց: ::)
Title: Բարև բոլորին
Post by: Hayr Krikor on May 20, 2005, 07:05:56 PM
Ողջույն բոլորին
Սիրելի Արմեն, հայ հոգևորականներն պասիվ չեն, այլ աշխատանքի ձևերն են տարբեր: Լավագույն օրինակն է այս կայքէջը, որն, կարծում եմ և հույս ունեմ, ճանապարհներ կբացի դա ցույց տալու համար:
Ավելացնեմ նաև, որ միայն հոգևորականները չեն ԵԿԵՂԵՑԻ ասվածը, այլ ԵԿԵՂԵՑԻՆ իր ամբողջությամբ վերցված` հոգևորականներն ու աշխարականներն են, և աշխարհականների կարիքներից ելնելով է, որ հոգևորականն ուղղություն է տալիս իր աշխատանքներին, չմոռանալով հանդերձ` այդ աշխատանքներին մասնակից դարձնելու բոլորին, ի հակադրություն մինչ այժմ ընդունված մտայնության, թե միայն եկեղեցականների պարտականությունն է աղոթելն կամ զբաղվել եկեղեցական գործերով:
Ուստի, ի մասնավորի այս կայքէջի թերություններն միասին է, որ պիտի շտկենք:  13:)
Title: Re: Ֆորումի մասին
Post by: Mariam on May 21, 2005, 08:34:41 PM
«հոգևորական» բառն արդեն թյուրիմացություն է առաջացնում, որովհետև բոլոր կնքվածներիս է տրվել«հոգևոր» շնորհներ: Քրիստոնյա լինելը «բավական» է, բայց շատ դժվար, որպեսզի կարողանանք մեկը մյուսին աջակցել:
Title: Re: Ֆորումի մասին
Post by: Hayr Krikor on May 22, 2005, 01:33:30 AM
Հարգարժան Մարիամ, ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ բառի իմաստն ու նշանակությունն լավագույնս հասկանալու համար կառաջարկեի բացել հայոց լեզվի բացատրական բառարանն:
Title: Re: Ֆորումի մասին
Post by: Armanuk on May 31, 2005, 07:30:00 PM
Es  hamadzajn em hajr Grigori het, vor haj hogevorakanner@ pasiv chen, ughghaki nranq, inchpes naev Hajots Ekeghetsin chen sirum reklam anel. Naev nshem, vor mer hogevorakanutjan tiv@ shat qich e, isk xndirner@ shat. Usti petq e bolors gitaktsenq, vor Ekeghetsin da boloris miasnutjunn e. Es urax em, vor gojutjun uni ajspisi forum, vortegh shat aktiv masnaktsum e haj eritasardutjun@.
Title: Re: Ֆորումի մասին
Post by: Petros on March 31, 2006, 04:55:31 AM
Սիրելի Ադմին, կառջարկեի, որ ռոսերեն բաժնում "ԸՆԴՀԱՆՈւՐ" ենթավեռնագիր բացեիք, որպեսզի մարդիկ միայն չսահմանապակվեն եղծներով: Նախորոք շնորհակալություն:
Title: Re: Ֆորումի մասին
Post by: Masnaget on May 25, 2009, 07:58:35 PM
Ֆորումում կարծեք թե չկա մի հղում դեպի Լուսամուտի գլխավոր էջը, ի՞նչ կասեք
Title: Re: Ֆորումի մասին
Post by: Ղուկաս Վահան on May 25, 2009, 08:21:40 PM
Այո, ցավոք ֆորումի ծրագրային կառուցվածում նման բան նախատեսված չէ։ Սա կարելի է թերություն համարել։ Այս հարցը մեր փոփոխությունների ցանկում վաղուց ենք գրանցել։ Այնուամենայնիվ շնորհակալ ենք հիշեցման համար։
Երբ այդ հարցին հասնենք, մտածում ենք ֆորումը ինտեգրել Լուսամուտի հիմնական ձևավորմանը։ Եթե հնարավոր լինի, անել այնպես, որ սայթի հիմնական մենյուն տեսանելի լինի նաև ֆորումից, բայց դրա համար նաև ծրագրային միջամտություն է հարկավոր։ Առայժմ սա նաև ֆինանսական խնդիր է։
Title: Re: Ֆորումի մասին
Post by: Goqor on March 11, 2010, 02:17:57 PM
Առաջարկություն դեռ չունեմ, բայց ողջունելի է այսպիսի ֆորումի և, ընդհանուր կայքի աշխատանքը: Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության համար նախատեսված հատվածները հատկապես օգտակար և ողջունելի են: