Սրբուհի Վասիլուհի

Սրբուհի Վասիլուհին († 303), որն իննամյա աղջնակ էր, դիոկղետիանոսյան հալածանքների օրոք մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից՝ առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին: Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր...

Սրբուհի Հուլիանե

Սրբուհի Հուլիանեն († 304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնական առաջարկը և տարվում է դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու,...

Սուրբ Հյուսիքոս զինվոր

Հյուսիքոս զինվորը չարչարվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Եղել է զինվորական, կայսեր մերձավորը։ Քրիստոսին հավատալու համար ջրասույզ է արվել` պարանոցին քար կապված: Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս միայնակյացի, Մանուկ խոստովանողի և...

Սուրբ Ռոմանոս կրոնավոր

Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, որ ձերբակալվելով դատվում էր իր հավատքի համար, դատավորին ասում է. «Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե որն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծու՞ն պաշտելը, թե՞ բազում աստվածների, քեզ ճիշտ պատասխան...

Սուրբ Աբիբ սարկավագ

Աբիբ սարկավագը ծառայում էր Եդեսիայի եկեղեցում Դ. դ. սկզբներին: Հալածանքների ժամանակ նա, շրջելով գյուղերում, քարոզում էր Աստծո խոսքը և քաջալերում նրանց, ովքեր հալածանքի էին ենթարկվում: Լիկիանոս կայսրն իմանալով այս մասին, հրամայում է ձերբակալել նրան, ինչը սակայն չի...

Սուրբ Գուրիասն ու Սամունասը

Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ՝ կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ...