Սուրբ Կոզման և Դամիանոսը

Սուրբ Կոզման և Դամիանոսը, որոնք նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են Գ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր շնչի ներքո և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են՝ տեղից տեղ շրջելով և ձրիաբար բուժելով հիվանդներին:...

Սուրբ Աբրահամը և Խորենը

Սուրբ Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում՝ իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորում, իսկ սուրբ...

Ադրիանոսը և իր կինը՝ Անատոլան

Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը, իր կնոջ՝ Անատոլայի, աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր...

Սուրբ Ելևթյուրոս

Ելևթյուրոսը ապրել և գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելևթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է և...

Սուրբ Դոմետիոս

Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր: Լինելով բժիշկ՝ նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում թե՛ իր մասնագիտական գիտելիքներով և թե՛ իր հավատքի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով,...

Սուրբ Կալինիկոս

Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր, որ իբրև ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում և քրիստոնեություն քարոզում: Երբ ձերբակալվեց և պարտադրվեց ուրանալ Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով՝...