Սուրբ Աբգար թագավոր

Ըստ ավանդության՝ Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Այս թագավորի մասին են գրել Պատմահայր Մովսես Խորենացին, ասորի պատմիչ Լաբուբնա Եդեսացին, Պրոկոպիոս և Եվսեբիոս հույն...

Սուրբ Բագարատ եպիսկոպոսը

Սուրբ Բագարատ եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտելով ս. Պետրոս առաքյալին և նրանից ձեռնադրություն ստանալով՝ ուղևորվում է Սիլիկիա, դառնում Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ կարողանում է վերացնել այնտեղի կռապաշտությունը: Սակայն քաղաքի...

Հռոմի սուրբ Կղեմես Հայրապետը

Սուրբ Կղեմես Հայրապետը հայտնի է իբրև առաջինը «Առաքելական հայրերի» շարքի մեջ, որոնց գրվածքներն ընդհանրապես լույս են սփռում մ. թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորությունների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության վրա: Կղեմեսը Հռոմում հանդիպում է ս. Պետրոս...

Սուրբ Ոնեսիմոս

Սուրբ Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որ Հռոմում բռնվում և բանտ է նետվում: Այնտեղ ծանոթանում է ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է...

Սուրբ Տարագրոսը, Պրոպոսը և Անդրոնիկոսը

Տարագրոսը, Պրոպոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նահատակվում են գլխատմամբ Կիլիկյան Անաբարզա քաղաքում,...

Սուրբ Ղունկիանոս քահանա

Անտիոքի սուրբ Ղունկիանոս քահանան ապրել և գործել է Գ. դարի վերջերին և Դ. դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրենական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Ս. Գրքի ուսումնասիրությանը: Կարծվում է, որ այսօրվա գործածական Նոր Կտակարանը Ղունկիանոս...