ԲԱՐԵԿԱՐԳԻՉ ՄԻԱՅՆԱԿԵԱՑՆԵՐ (177)

Եպիսկոպոսներու խումբին քով նշանակուած կը գտնենք միայնակեացներու խումբ մըն ալ, ընդհանրապէս Գինդ Սլկունիի աշակերտութենէն, գործունեայ եւ բարեկարգիչ կրօնաւորներու դասակարգ մը, որք ոչ միայն քրիստոնէից մէջ կը քարոզէին ճշմարտութեան եւ ուղղութեան կանոնները, այլեւ ծակուծուկ...

ՆԵՐՍԷՍԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ (156)

Ներսէսի առաջին գործակից եւ հաւատարիմ հետեւող Խադ եպիսկոպոսի յիշատակը տօնելի է հայրապետին հետ, թէպէտ պատմիչներու մէջ անոր վախճանին մասին որոշ յիշատակ չենք գտներ։ Վերջին անգամ յիշուեցաւ երբոր Ապահունի նախարարազուններ, իր աղջկան տագրներ, զինքն ազատեցին Արշակի հրամայած...

Գինդ Սլկունու ճգնակեցությունն ու քարոզչական գործունեությունը

Մանկավարժ. գիտ. թեկնածու Վարուժան Կիրակոսյանի սույն հոդվածը 4-րդ դարում ապրած Գինդ Սլկունու մասին է։

4-րդ դարի կեսերին անապատական շարժումը, որը դարձել էր ժամանակի հասարակական, հոգևոր կյանքի ուշագրավ երևույթներից, ասպարեզ բերեց բազմաթիվ գործիչների, որոնց ջանքերով լուրջ քայլեր կատարվեցին քրիստոնեությունը Հայաստանում ամրապնդելու, ինչպես նաև հարևան երկրներում տարածելու գործում։