Անտիոքիայի Մելիտոս հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակի օր

Անտիոքիայի Մելիտոս հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակի օրն ըստ Հայ եկեղեցու Տոնացույցի

Սուրբ Մելիտոս եպիսկոպոսը, Բուրաս քահանան և Շինու սարկավագը

Ազգությամբ պարսիկ Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Ապա հրաժարվելով զինվորական ծառայությունից` նա նվիրվում է հոգևոր կյանքին` Բիթրազան քաղաքի եպիսկոպոս ձեռնադրվելով: Բազմիցս հալածվում է կռապաշտների կողմից, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական...