ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՔ (67)

Լուսաւորիչի հովուական հոգածութիւնը չէր կրնար լոկ նիւթական շինութիւններով վերջանալ, պէտք էր որ եկեղեցին իր բարոյական եւ կանոնական եւ ծիսական կազմուածովը նորինորոյ պատրաստուէր։ Որչափ ալ առաքելական քարոզութիւնն ու յաջորդութիւնը՝ եկեղեցւոյն ծագումն ու ինքնագլխութիւնը կ’ապահովէին, սակայն երկրին քաղաքական կացութիւնը եւ հալածանքներուն պատճառած տագնապները թոյլ չէին տուած Հայ եկեղեցւոյն իր

Կարդալ ավելին

Գրիգոր եպիսկոպոսը Գերմանիայում

Միջին դարերում բազմաթիվ հայ հոգևորականներ ուխտագնացության, քարոզչության, ճամփորդելու և զանազան այլ պատճառներով այցելել են եվրոպական ․․․

Կարդալ ավելին

Սուրբ Դանիել Ասորի եպիսկոպոսը

Դանիել Ասորի եպիսկոպոսը, որ հռչակված էր սրբակյաց կենցաղով և ծերության ժամանակ միայնակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու: Արքայի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է նրան՝ մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար և արքայի հրամանով

Կարդալ ավելին

Աթանագինե եպիսկոպոս

Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոցը» պատմում է, որ իր աղոթքով և գավազանով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների շրջանում նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում:

Կարդալ ավելին

ԵՒՍԵԲԻՈՍԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ (36)

Ուր որ Արտազեան յիշատակարանը կը լռէ, ուրիշ կողմէ վկայութիւն մը զայն կը լրացնէ, թէ երրորդ դարուն մէջ ալ կը շարունակէր Հայոց հայրապետներուն յաջորդութիւնը Արտազու աթոռին վրայ։ Եւսեբիոս Կեսարացի իր պատմութեան մէջ, Աղեքսանդրիոյ հայրապետ Դիոնեսիոսի թղթակցութիւնները յառաջ բերած ատեն կը յիշէ, թէ գրեց նոյնպէս վասն ապաշխարութեան առ այնոսիկ

Կարդալ ավելին