Հոկտ․ 12, 2015 | Օրեր
Աղվանքի կաթողիկոս Գրիգորիսի նշխարների գյուտի տոնն, ինչպես նաև Թաթուլի, Վարոսի, Թումասի, Անտոնի, Կրոնիդեսի և 7 խոտաճարակների հիշատակի օրն ըստ Հայոց Եկեղեցական Տոնացույցի:
Հուլ․ 25, 2015 | Օրեր
Սուրբ Գրիգոր Լուսավորչի սուրբ որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։
Հունվ․ 22, 2015 | Օրեր
Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիքտոսի ու Գրիգորիսի հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։
Փետր․ 11, 2013 | ՏԷՐ ՍՈՒՐԲ ՅՈՒՍԻԿ Ա. ՊԱՐԹԵՒ (101-109)
ԱՌԱՋԻՆ ԿԵԱՆՔԸ – Յուսիկ հայրապետը մինչև կաթողիկոս դառնալը․
Վրթանէսի մահուամբ աթոռը պարապ մնաց, բայց նոր ընտրութեան համար վարանում պէտք չէր, վասնզի ազգը Լուսաւորչի սերունդէն հայրապետ ունենալու սկզբունքը ընդգրկած էր, ըլլա՛յ ժառանգական քրմապետներու հին սովորույթներէն ներշնչուած, ըլլա՛յ Լուսաւորչի ազգատոհմին վրայ դրուած անպայման վստահութեամբ զգացուած։ Արիստակէս կուսակրօն մեռած էր, Վրթանէսի զաւակներէն Գրիգորիս ալ չորս տարի առաջ նոյնպէս անժառանգ նահատակուած էր։
Փետր․ 7, 2013 | Տ. Ս. ՎՐԹԱՆԷՍ Ա. ՊԱՐԹԵՒ (87-100)
Աղուանքի Գրիգորիս կաթողիկոսի նահատակութիւնը․
Գրիգորիսի պաշտօնավարութիւնը եւ արդիւնքը կատարելապէս արդարացուցին իր վրայ դրուած ակնկալութիւնները, եւ քրիստոնէութիւնը ամրացնելու ու եւս քան զեւս տարածելու աշխատեցաւ, իրեն հովանաւոր եւ պաշտպան ունենալով Սանատրուկ Արշակունին, որ հիւսիսակողմանց բդեշխ էր դրուած Տրդատէն, եւ Գուգարաց եւ Փայտակարանի նահանգներէն զատ, Վրաց եւ Աղուանից երկիրներուն վրայ ալ գերիշխանութիւն կը վարէր, եւ Կովկասեան բազմաճղի ցեղերուն վրայ ազդեցութիւն ունէր, հիւսիսէն մինչեւ Մազքթաց երկիրը եւ հարաւէն մինչեւ Ատրպատական։