Author Topic: Մատաղի վերաբերյալ  (Read 16037 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Մատաղի վերաբերյալ
« on: September 06, 2007, 09:39:20 AM »
Հենց նոր լսում էի "Շողակաթի" "Հարցեր հոգևորականին" հաղորդաշարը: Մատաղի մասին խոսելիս տեր Տաճատն ասաց բառացիորեն հետևյալը. "Մատաղը կեփվի օրհնված աղովը և մաքուր ջրովը": Արդյո՞ք սա նշանակում է, որ կարելի է ոչխարի միսը գնել մսավաճառից, տանը եփել օրհնված աղով և մաքուր ջրով ու հետո բաժանել աղքատներին: Պարտադիր չէ՞ կենդանի ոչխարին աղ կերակրելը:
Արու թե էգ կլինի կենդանին նշանակություն ունի՞:

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #1 on: September 06, 2007, 09:10:37 PM »
Մեզ Տեր Ասողիկը խոստացել է երկու օրից նյութ տալ մատաղի վերաբերյալ։ Երբ այդ աշխատանքը ստանանք, անմիջապես կհրատարակենք Լուսամուտում։ Եթե այդ նյութը չտա Ձեր պատասխանը, նոր թերևս կմասնավորեցնենք։ Հուսանք Տեր Ասողիկի աշխատանքը մեզ բոլորիս տա մատաղին առնչվող մեր բոլոր հարցերի պատասխանները։
Տեղեկացանք նաև, որ մատաղի մասին վարդապետական թեզ է գրվել, բայց ցավոք այն չկարողացանք գտնել։
Փոքր ինչ համբերենք 13:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #2 on: September 08, 2007, 08:36:01 AM »
Բարև Սաթենիկ, թույլ տվեք մի քանի խոսք էլ ես ասեմ մատաղի վերաբերյալ, թեև անմիջական ձեր հարցին չեմ պատասխանում, քանի որ խոստացել են Տեր Ասողիկի տրամադրած նյութը տեղադրել: Ես կարծում եմ, որ ինչպես էլ եփվի այդ մատաղը (իհարկե չբացառելով օրհնված աղի պարագան) կամ արու թե էգ լինի ոչխարը, այստեղ ամենակարևորը դա չէ, այլ այն, որ մատաղը պետք բայանվի աղքատներին և դրանով արդեն մենք կիրականացնենք ինչ-որ չափով քրիստոնեական ամենամեծ պատվիրանը` եղբայրասիրությունը: Չէ որ մատաղն ընդհանրապես կարող է և ոչխար էլ չլինել, այլ, ասենք, հաց ու պանիր

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #3 on: September 08, 2007, 07:02:27 PM »
Շնորհակալություն, Ադմին, կսպասենք: 21:) Իսկ այդ թեզը ես կարդացել եմ  "Լուսամուտուտմ", մի քանի ամիս առաջ էր տպվել: Այնտեղ չկա հարցիս պատասխանը:

Բարև, Արսեն:
Տրամաբանորեն ճիշտ եք մտածում, իրոք որ, թվում է թե ի՞նչ տարբերություն քաղցած մարդուն ինչ կտաս, կարևորը օգնելն է: Բայց հետաքրքիրն այն է, որ մատաղ տալիս ոչ թե դու ես օգնողի դերում, այլ աղքատն է քեզ օգնողի դերում: 30:) Դու նրան սնունդ ես տալիս Աստծո անունով ու հայցում նրա աղոթքը: Նա էլ քեզ ասում է "ընդունելի լինի": Որովհետև մատաղ է: Իսկ հացուպանիրը օգնություն է, ամեն աղքատ չի առնի ձեռքիցդ:
Հետո մատաղը լինում է ոչխարից, աքլորից ու ... աղավնուց: Աղավնուն թռցնում են: Ոչխարն ու աքլորն էլ եփում:

Երանի թե պարզվի, որ կարելի է միսը ուղղակի գնել խանութից: 32:) Որքա՜ն ավելի կհեշտանա մատաղ մատուցելու գործը.... Քանի ամիս է մատաղ եմ խոստացել ու չեմ կարողանում իրականացնել: 28:) Ամուսինս զբաղված է, ես էլ ոչխար առնող-աղ կերակրող-մորթող չեմ: Ժողովրդական առածն էլ ասում է. "Հավ մորթելը կնկա գործ չէ": Բա ես ի՞նչ անեմ: 34:)

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #4 on: September 12, 2007, 07:21:30 AM »
Ողջույն Սաթենիկ, կներես որ ուշացնում եմ պատասխանս...
քեզ հետ համամիտ չեմ, որ մատաղ կարելի է անել միայն ձեր նշած երեք կենդանիների միջոցով ու նորից կնշեմ որ մատաղ կարելի է անել նույնիսկ հաց ու պանրով, չէ որ մատաղ նշանակում է աղքատի կերակուր:

   <<Բայց հետաքրքիրն այն է, որ մատաղ տալիս ոչ թե դու ես օգնողի դերում, այլ աղքատն է քեզ օգնողի դերում:  Դու նրան սնունդ ես տալիս Աստծո անունով ու հայցում նրա աղոթքը: Նա էլ քեզ ասում է "ընդունելի լինի": Որովհետև մատաղ է:>>
    Համամիտ եմ քո նշածի հետ,սակայն կարծում եմ սխալ է միշտ այդ տրամաբանությամբ շարժվելը, քանզի մենք բարեգործություն անելիս չպետք է ակնկալեն մեր համար ևս օգնություն, մեր կատարած բարի գործի դիմաց եթե ինչ որ բան ակնկալում ենք, ուրեմն դա չենք արել անկեղծ սրտով և մեր սիրուց ելնելով տվյալ աղքատ մարդու հանդեպ: Մի բան էլ ավելացնեմ. երբեք կողմնակից չեմ եղել այդ խոստացված մատաղներին, դուք ձեզ գցում եք շատ վատ վիճակի մեջ, տեսեք, հիմա չեք կարողանում ձեր խոստումն իրականացնել, բայց պետք չէ այդ կապակցությամբ անհանգստանալ, կարևորն արդեն ձեր ցանկությունն է, և եթե լսեք իմ խորհրդին, գառան փոխարեն մի ինչ-որ ուրիշ լավություն կանեք ձեր շրջապատի կարիքավոր մարդկանց, ձեզ ցանկանում եմ հաջողություն, կարծում եմ այս թեմայի շուրջ դեռ կծավալվենք

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #5 on: September 12, 2007, 05:17:23 PM »
Արսեն, որ մատաղը կարելի է անել ոչխարից, աքլորից և աղավնուց, սա ես ինձնից չեմ հորինել (ընդհանրապես այդպիսի սովորություն չունեմ), դա ասաց տեր Տաճատն այդ նույն հաղորդման ընթացքում, մատաղի մասին խոսելիս: Հացուպանիրի մասին նա ոչինչ չասաց:

Quote
մեր կատարած բարի գործի դիմաց եթե ինչ որ բան ակնկալում ենք, ուրեմն դա չենք արել անկեղծ սրտով և մեր սիրուց ելնելով տվյալ աղքատ մարդու հանդեպ:
Իսկ եթե ակնկալիքդ բարոյական բավարարվածության զգացո՞ւմն է, կամ այդ եղանակով մարդուն քրիստոնեության բերելու ճանապա՞րհն է: Ի՞նչ վատ ակնկալիքներ են, կամ ինչո՞վ են խանգարում սիրուն: :)
Ոչ թե չեմ կարողանում իրականացնել խոստումս, այլ դժվարանում եմ արագ դա անել:

Quote
կարևորն արդեն ձեր ցանկությունն է, և եթե լսեք իմ խորհրդին, գառան փոխարեն մի ինչ-որ ուրիշ լավություն կանեք ձեր շրջապատի կարիքավոր մարդկանց
Այո, լավ խորհուրդ եք տալիս: 21:) Անում եմ, Արսեն ջան, հա էլ դա անում եմ: Բայց մատաղ էլ եմ ուզում անել: 21:)
« Last Edit: September 12, 2007, 05:55:33 PM by Satenik »

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #6 on: September 14, 2007, 09:32:40 AM »
Իհարկե ես գիտեմ, Սաթենիկ, որ ձեզանից չեք հորինել, այդ կարծիքին շատերն են, մինչև անգամ, ինչպես նշեցիք, Տեր Տաճատը, սակայն չեմ կարծում, որ դա նշելիս Տեր Հայրը նկատի է ունեցել, որ մատաղը բացառապես այդ եղանակով են անում, ինչ էլ որ լինի, կներեք համառությանս համար, ես մնում եմ այն կարծիքին, որ մատաղը միայն կենդանիներով չէ պաըմանավորված, չէ որ ի վերջո, կարծում եմ դուք էլ այդ մասին քաջ գիտեք, այդպիսի մոտեցումն ավելի շատ հինկտակարանյան է, քան թե քրիստոնեական: Չկարծեք, որ ես մերժում եմ մատաղի արարողությունը գառան միջոցով, այլ ուզում եմ, որ մենք ավելի շատ ուշադրություն դարձնենք քրիստոնեական շնորհի, սիրո  և ազատության գաղափարին, քան թե հինկտակարանյան օրենքին շատ նման մեր ժողովրդի մեջ արմատացած որոշ սովորույթների, այնպես որ, մեկ անգամ էլ ինձ թույլ տամ Ձեզ խորհուրդ տալ, որ հանգիստ խղջով վարվենք այնպես, ինչպես ձեր սիրտն է թելադրում Ձեր իսկ կարողություններից ելնելով, առայջմ...

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #7 on: September 14, 2007, 12:52:25 PM »

Սաթենիկ 21:) նյութը պատրաստ է 31:) նայիր այստեղ՝ Մատաղ
Չեմ կարծում, թե սա նույնն է, ինչ դու կարդացել ես ժամանակին 21:)
Ամեն դեպքում, եթե կարդալուց հետո հարցեր առաջանան, ապա կարծում եմ թեման ավելի հիմնավոր շարունակություն կունենա։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #8 on: September 14, 2007, 12:59:19 PM »
Քանի ամիս է մատաղ եմ խոստացել ու չեմ կարողանում իրականացնել: 28:) Ամուսինս զբաղված է, ես էլ ոչխար առնող-աղ կերակրող-մորթող չեմ: Ժողովրդական առածն էլ ասում է. "Հավ մորթելը կնկա գործ չէ": Բա ես ի՞նչ անեմ: 34:)

 20:)
Եթե ցանկանաս մատաղ անել և բաժանել որևէ մանկատանը, ապա քեզ օգնող անպայման կգտնենք 21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Satenik

  • Sr. Member
  • ****
  • Posts: 345
  • Rating: 8
Re: Մատաղի վերաբերյալ
« Reply #9 on: September 15, 2007, 05:48:23 PM »
Ադմին, հիանալի նյութ էր, հարցերիս պատասխանները ստացա: 39:) 18:) Շատ շնորհակալությո'ւն Ձեզ և կազմողներին: 21:) 21:) 21:) Այս նյութը պիտի պահեմ մոտս, դեռ մի բան էլ բազմացնեմ և բաժանեմ ինձ պես և ինձնից էլ դեն տգետներին (Արսեն ջան, Դուք էլ կարդացեք, որ մյուս անգամ "Հարցեր հոգևորականներին" բաժնում "խորհուրդ տվողի" դեր չստանձնեք :)): 30:)

Եվ շատ զգացված եմ առաջարկության համար, Ադմին: 21:) Տեսնեմ ինչ եմ կարողանում անել, հնարավոր է և կապվեմ Ձեզ հետ: 21:)
Կրկին անգամ շա՜տ շնորհակալություն: