Author Topic: Կյանքի խոսք  (Read 23414 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

CHERRY

  • Guest
Կյանքի խոսք
« on: August 12, 2007, 12:00:23 AM »
ՙԿյանքի խոսք՚ աղանդը շահարկում է Հայ  Առաքելական Եկեղեցու անունը: Նրանք նշում են, թե իրենց եկեղեցին Բանգլադեշի (ՀԱԹ)  եկեղեցին է, մինչդեռ այդ տարածքում գործում է Առաքելական ընդամենը մեկ` Սուրբ Երրորդություն եկեղեցին, որի հարևանությամ էլ գտնվում է նրանց  ժողովարանը: Բաժանելով թռուցիկ թերթոններ, խաբեությամբ մարդկանց իրենց <<եկեղեցի>> են հրավիրում, նույնիսկ երթուղային տաքսիներում: Այնքան էլ վախկոտ են, գալիս են եկեղեցու կողքերը պտտվում, թերթոններ են բաժանում, հոգևորականին տեսնելիս փախչում են: Եթե համոզված են, որ լավ գործ են անում, ինչու՞ են փախչում:
   
     

Mandarinka

  • Guest
Re: Կյանքի խոսք
« Reply #1 on: August 12, 2007, 12:15:36 AM »
Անն ջան, իսկ եթե փորձեք ապացույցներ հավաքել նրանց "գործունեության" մասին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ և դատի տաք, կարող է՞ մի բան ստացվել:

CHERRY

  • Guest
Re: Կյանքի խոսք
« Reply #2 on: August 12, 2007, 11:06:33 AM »
Մարո ջան, նրանց գործունեության մասին բոլորն էլ լավ գիտեն, դատի տալու համար էլ հիմքեր չկան: Ամենակարևորը եկեղեցին թաղամասում ակտիվ քարոզ  և աշխատանքներ է անում: Արդեն մի քանի հոգի <<Կյանքի խոսքից>> եկել են եկեղեցի:

Mandarinka

  • Guest
Re: Կյանքի խոսք
« Reply #3 on: August 12, 2007, 12:21:10 PM »
Ան ջան, բայց դու ինքդ պատմում էիր, որ իրենք ձեր պատի ստենդը կողոպտել են և հոտո ինչքան գիտեմ հիմա  Հ.Հ. - ի կանոնակարգով արգելվում է կրոնական որևե ագիտացիա:

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Կյանքի խոսք
« Reply #4 on: August 12, 2007, 12:35:32 PM »
Cherry, եթե դուք ձեր համայնքում կոնկրետ երևույթներ նկատում եք, սակայն փաստեր չունեք, ապա կարող եք նկատածի համապատասխան տեքստը պատրաստել և այստեղ ադմինիստրացիայի միջոցով անոնս կտանք, թող գոնե մարդկանց մի հատված զգուշացված լինի։
Նմանատիպ զգուշացում–անոնսներ ֆորումի այլ հատվածներում կարող եք գտնել։
Ինձ պատմեցին այսօր, որ նրանք նույնիսկ երթուղային են նստում դիտավորյալ և ասում են վարորդին, որ կանգնեցնի եկեղեցու մոտ, երբ երթուղայինը անցնում է իրենց ժողովարանից, ապա զգուշացնում են, որ այն եկեղեցու մոտ չեն ցանկանում իջնել, այլ՝ այս, այսինքն՝ իրենց ժողովատեղին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Mandarinka

  • Guest
Re: Կյանքի խոսք
« Reply #5 on: August 12, 2007, 12:45:38 PM »
Նրանք ամեն ինչի էլ ընդունակ են: Ցավոք գիտեմ անձնական փորձից:

CHERRY

  • Guest
Re: Կյանքի խոսք
« Reply #6 on: August 12, 2007, 02:55:28 PM »
Մար ջան, ստենդը չեն տարել, այլ թերթը 34:) 34:) 34:): Մենք ենթադրում ենք, որ իրենք են, քանի որ այդ համարում ՙԶգուշացի՜ր Կյանքի խոսք աղանդից՚ հոդված էր գրված: Միքանի օր առաջ երթուղայինում թերթոն բաժանելիս են լինում, երթուղայինում հավատացյալ աղջիկներից է լինում և սկսում է բացատրել ժողովրդին, որ իրենց խաբում են, դա եկեղեցի չէ, այլ աղանդ: Բոլորը թերթոնները վերադարձնում են, թերթոն բաժանողը հարցնում է, թե դուք եք եկեղեցու թերթում գրել Կյանքի խոսքի մասին, աղջիկը շատ հանգիստ պատասխանում է, այո:             
Սակայն, միևնույն է չենք կարող համոզված լինել, որ իրենք են, քանի որ ապացույց չունենք:   


CHERRY

  • Guest
Re: Կյանքի խոսք
« Reply #7 on: August 12, 2007, 03:02:14 PM »
Cherry, եթե դուք ձեր համայնքում կոնկրետ երևույթներ նկատում եք, սակայն փաստեր չունեք, ապա կարող եք նկատածի համապատասխան տեքստը պատրաստել և այստեղ ադմինիստրացիայի միջոցով անոնս կտանք, թող գոնե մարդկանց մի հատված զգուշացված լինի։

Շատ լավ, շնորհակալություն 30:) 13:):

Offline Karen

  • Jr. Member
  • **
  • Posts: 59
  • Rating: 0
Re: Կյանքի խոսք
« Reply #8 on: August 15, 2007, 07:10:58 AM »
Նենց ներկայացրեցիք ես ասեցի Եհովայի վկաններ են. :D :D
Ասեմ որ ես անձամբ բնակվում եմ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա, այսինքն դիմացի մայթի վրա գտնվող շենքերից մեկում.
Համարյա ամեն օր լինում եմ եկեղեցու մոտակայքում, ու գիտեք ինչ?
Եկեղեցու կողքին իրիկունը ժամը 9-ից հետո երբ մութը ընկնում է հավաքվում են համայնքի ոչ թե երիտասարդությունը այլ լակոտությունը, իհարկե էս բառիս համար կներեք բայց դե տենցա, դե բոլորս էլ հասկանում ենք նման մասսա հավաքվելուց հետո ինչա տեղի ունենում, այդ պատճառով միգուցե նրանք են իրանց վայրագությունների հետևանքով պոկել թերթը?
Իհարկե չեմ բացառում ձեր վարկածը ամեն ինչ հնարավոր է ուղղակի պետք չե այդպես համոզված ասել որ նրանք են.
Ավելի լավ է մի անգամ տեսնել քան հարյուր անգամ լսել, եթե ձեր աչքով չեք տեսել նրանց կողմից կատարվող անօրենությունները ապա կարիք չկա մեղքի տակ ընկնել, միգուցե չեն արել?
Իսկ եթե արել են Աստված վերևից նայում է և ամեն մեկին արժանին կհատուցի.
Իսկ ինչ վերաբերվում է ագիտացիային, ինձ էսքան ժամանակ Եհովայի վկաններից բացի ոչ մեկ չի մոտիկացել ու ինչպես դուք էք ասում  թերթ չի բաժանել, կամ չի ստիպել վերցնել, չնայած իրենց բաժանած թերթերից ես ունեմ, ու ինքս եմ վերցրել,մոտ մի տարի  առաջ զուտ հետաքրքրության համար գնալով  իրենց ծառայություններից մեկին,ու գիտեք ինչա գրած թերթի վրա? Ուղղակի Աստվածաշնչից վերցված մի խոսք, ասենք օրինակ այն խոսքերից մեկը որը ԱՎԵՏԻՍ հեռուսատընկերոթյունով ամեն առավոտ եթեր է գնում.Ներկա պահին այդ թերթիկը դրված է իմ Աստվածաշնչի մեջ որպես էջանիշ.
 իհարկե չեմ մանրանում թե ես այնտեղ ինչ լսեցի կամ ինչ տեսա, որ չթվա թե գովազդ եմ անում, դրանից հետո երևի 2 կամ երեք անգամ էլ գանցի, հետո դադարեցի գնալ որովհետև ներկա պահին շատ զբաղված եմ, սակայն էս ընթացքում ոչ ոք ինձ չասեց ինչի համար չես գալիս կամ ինչու էս հետ կանգնում եկեղեցուց. իհարկե ասողները շատ կարող էին լինել որովհետև այնտեղ ինձ ծանոթ շատ մարդ տեսա.


CHERRY

  • Guest
Re: Կյանքի խոսք
« Reply #9 on: August 16, 2007, 03:10:02 PM »
Նենց ներկայացրեցիք ես ասեցի Եհովայի վկաններ են. :D : :D
Կարեն, պատկերացրու ավելի վտանգավոր են, քան Եհովայի վկանները: <<Կյանքի խոսքը>> խորամանկորեն է գործում` ծածուկ,: Ինքս առիթ եմ ունեցել կարճ ժամանակահատվածում աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ գրեթե բոլորը <<Կյանքի խոսք>> աղանդից էին: Առաջին հայացքից շատ բարի, ժպտերես, իրար եղբայր, քույր էին անվանում, բայց դա ընդամենը ցուցադրական կողմն էր:  Ընթացքում բացվեց իրական դեմքը` ագրեսիվ, իրար նկատմամբ ատելությամբ լցված, ծայրահեղ պահվածքով, անառողջ մտածելակերպով և ամենաբնորոշը` շահամոլ: Այս ամենի տակ թաքնված է բիզնես: Իրենց միակ նպատակն է փող աշխատել ամեն գնով, շահարկելով Աստծո անունը:  Մի ծանոթ տղա պատմում էր, թե իր հետ ինչ է կատարվել, երբ մի քանի ամիս հաճախել է  <<Կյանքի խոսքի>> դպրոց, հետո էլ ժողովարան: Եթե լսեիր հաստատ կլացեիր, ոչ թե կծծիծաղեիր: Ասում է. <<Ես տեղյակ չէի ուր եմ ընկել: Ինձ ասացին, որ ՀԱԵ- ին իրենց ընդունում է, ստում էին, թե հանդիպումներ են ունենում ՀԱԵ- ու հոգևորականների հետ: Սկզբում թերթիկ լրացնել տվեցին` որտեղ եմ աշխատում, ինչով եմ զբաղվում, հետո էլ ասացին դու քո եկամուտի 10 տոկոսը մուծի, մնացածի մասին մի հոգա, մենք կաղոթենք` Աստված կհոգա: Աղոթքներն էլ ծափերով, նվագախմբով>> և այլն:

Ասեմ որ ես անձամբ բնակվում եմ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա, այսինքն դիմացի մայթի վրա գտնվող շենքերից մեկում.

 Հոյակապ է, 39:) սիրով հրավիրում ենք Քեզ մասնակցելու Սբ. Երրորդություն եկեղեցում կազմակերպվող միջոցառմանը` նվիրված Նավասարդի տոնին, որը տեղի կունենա օգոստոսի 19- ին, ժամը 18.00 –ին:

Իսկ ինչ վերաբերվում է ագիտացիային, ինձ էսքան ժամանակ Եհովայի վկաններից բացի ոչ մեկ չի մոտիկացել ու ինչպես դուք էք ասում  թերթ չի բաժանել

 Քեզ չեն մոտեցել, ուրիշներին են մոտեցել: Հետաքրքիր է, մորմոններին էլ չե՞ս հանդիպել, նրանք նույնպես ձեր հարևանությամբ են:

Համարյա ամեն օր լինում եմ եկեղեցու մոտակայքում, ու գիտեք ինչ?
Եկեղեցու կողքին իրիկունը ժամը 9-ից հետո երբ մութը ընկնում է հավաքվում են համայնքի ոչ թե երիտասարդությունը այլ լակոտությունը, իհարկե էս բառիս համար կներեք բայց դե տենցա, դե բոլորս էլ հասկանում ենք նման մասսա հավաքվելուց հետո ինչա տեղի ունենում, այդ պատճառով միգուցե նրանք են իրանց վայրագությունների հետևանքով պոկել թերթը?

Տաս ամիս է ինչ ամսաթերթը կա և երբեք չէին վնասել: Թերթը չեն պոկել, այլ ապակե ստենդի կողպեքը կոտրել, միջից  տարել են:

Իհարկե չեմ բացառում ձեր վարկածը ամեն ինչ հնարավոր է ուղղակի պետք չե այդպես համոզված ասել որ նրանք են.
   
Ուշադիր կարդա, համոզված չեմ ասել: 21:)

Իսկ եթե արել են Աստված վերևից նայում է և ամեն մեկին արժանին կհատուցի.

Կարեն ջան, պետք չէ հատուցում ցանկանալ ոչ մեկին 41:): Մեզ այդպես են սովորեցրել ՀԱԵ- ում 21:): Թող Աստված իրենց աչքերը բացի: