Կյանքի խոսք

Started by CHERRY, August 11, 2007, 01:00:23 PM

Previous topic - Next topic

Karen

Դե եթե էտ տղու ասածը ճիշտա ուրեմն շատ վատ բանա. 4:)
10%-ի համար, դեմ չեմ եթե նպատակին օգտագործվի.
անձամբ ես պատրաստվում եմ իմ աշխատավարձից 10% ամեն ամիս տրամադրել ինչ որ բարի գործի համար, եթե իմանամ որ ասենք ինչ որ Կրոնական համայնք էտ փողը կոգտագործի բարի նպատակաով մեծ հաճույքով իրան կտամ.
Ի դեպ ես նշել էի իմ գրառումների մեջ որ Ավետարանականները օգնում են որբերին, երևի սխալվել եմ(չնայած նրանք էլ օգնում են) բայց իմ խոսքը վերաբերվել ա Կյանքի Խոսք Եկեղեցուն, ինձ թվացելա նրանք էլ են  Ավետարանական.
ինչպես նաև Թուրքիայում Քրիստոնեություն տարեծալու հարցում, Կյանքի Խոսքի Հովիվն է այդ ամենը անում.և իմ կարծիքով շատ բարի գործ է Մուսուլմաններին դարձի բերելը.
Ես իհարկե էսքան բանը ուղղակի արբանյակային հեռուստատեսությամբ եմ իմանում, եթե ինչ որ մեկտ հնարավորություն ունեք նայելու կխնդրեյի նայել և ինձ բացատրել թե որն է սխալ այդ մարդկանց ուսմունքի մեջ, ես մեկ մեկ եթե ժամանակ եմ գտնում նայում եմ, եթե կարող եք բացատրել սխալը, խնդրեմ մեծ հաճույքով կլսեմ ու էլ ընդհանրապես չեմ նայի նման հաղորդումենր. հեռուստաալիքը եթե չեմ սխալվում CNL  ա կոչվում հեռարձկվում  ա 13* արբանյակից, արբանյակի անունն էլ Hotbird ու միջազգային ա, այսինքն մենակ Հայերը չեն խոսում այլ ազգի Հովիվներ էլ կան.
մի 2 անգամ իրիկունը 11 ին եմ նայել, երևի էտ ժամերինա լինում.


Ինչ վերաբերվում է մորմոններին ապա չեմ հանդիպել, ու առանձնապես ցանկությունել չկա ;D, բայց որքանով որ լսել եմ ամենավտանգավոր աղանդնա հայաստանում, սրանք ընդհանրապես Աստծո անուն չեն տալիս չե? գոնե Եհովայի Վկանները Աստծո անուն են տալիս, մեկ մեկ սկսելեն նույնիսկ Քրիստոսի անունը տալ.

Նավասարդի տոնի համար, դժվար կարողանամ գամ որովհետև էտ ժամերին տանը չեմ լինում ընդհանրապես, բայց ժողովուրդ ջան էտել ա ախր հեթանոսակն տոն, էտի մեր հին տոմարով նոր տարինա ու լավել հեթանոսական ավանդույթներա ունեցել.
ինչի համար ենք վերցնում հին տոները նորովի ներկայացնում? ավելի լավ չի նոր տոներ ստեղծել, իհարկե լուրջ հիմքի վրա ու սկսել դա տոնել, մեր ժողովրդի սովորությունն ա անցյալով ապրելը, իհարկե չեմ ասում մոռանալ անցյալը, բայց էկեք մոռանանք մեր հեթանոսական սովորույթները.


իսկ ՀԱԵ-ի ընդունելու հետ կապված ասեմ որ իմ գնացած ժամանակ ես այնտեղ նկատել եմ մի քանի Քահանա.
Ինչ վերաբերվումա աղոթքները ծափերով լինելուն, ապա ես դրանում վատ բան չեմ տեսնում, փառաբանում են Աստծոն և ուրիշ ոչինչ, համենայն դեպս ես ուրիշ ոչինչ չեմ նկատել այն ժամանակ, երգերնել շատ դուրս եկան, իմ կարծիքով շատ հաջող երգեր էին, և եթե չեմ սխալվում Սաղմոսներում է գրված որ Աստծուն փառաբանեն տավիղով լարային գործիքներով և այլ գործիքներով, կներեք լավ չեմ հիշում.
և ես ոչ թե ինչ որ մեկին հատուցում եմ ցանակնում, այլ ասում եմ Աստված տեսնում է այդ ամենը և ուղղակի ամեն մեկը պատասխան է տալու իր և իր միջոցով կատարված մեղքերի համար ;)

CHERRY

Կարեն ջան, ես էլ դեմ չեմ տասանորդին, ընդհակառակը, շատ ողջունելի է: Սակայն ինչպե՞ս են հավաքվում այդ գումարները և ու՞ր են գնում:     

Գաղտնիք չէ, որ աղանդը համաշխարհային, գլոբալ բիզնես է ` մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին: Աղանդներն աշխատում ու գործում են գաղտնի: Այդ կառույցները հասարակությանը վտանգ են սպառնում: Շատերն ուղղակի գործադրում են արգելված մեթոդներ` խախտելով մարդու իրավունքը, գործադրոմ հոգեբանական ճնշում, շանտաժ, կոմպրոմատ` շահարկելով հիմնականում մարդու սոցիալական գործոնը: Այն բոլոր քաղաքացիները, որոնք ներգրավված են քայքայիչ կրոնական կառույցներում, արդեն իսկ տուժած են. ցավոք, որևէ օրենքով <<քայքայիչ>> կամ <<տոտալիլտար>> հասկացությունը հիմնավորված չէ:
Հոգեբանը նշում է, որ աղանդի բովով անցածները հետագայում պարտադիր ունենում են հոգեկան խանգարումներ, նևրոզներ, փսիխոզներ, քանի որ կորցնում են իրենց ինքնությունը, տրամաբանելու կարողությունը և օժտված են լինում դոգմատիկ մտածողությամբ: Աղանդի  պաշտամունքի արարողության ժամանակ ներշնչման տեխնիկայի կիրառմամբ ստեղծվում է <<զանգվածային փսիխոզի>> իրավիճակ: Աղանդը գողանում է մարդու <<ես>>- ը, զոմբիացնում մարդուն, որը արտաքին աշխարհի և սեփական <<ես>>- ի աղճատման բարձրագույն դրսևորումն է:     
(168ժամ թերթից հատված)

Խարիզմատների թափանցումը Հայաստան:
Օգտվելով 1988-ի համազգային աղետի հետևանք հանդիսացող հոգևոր անօգնականության վիճակից, Աստծո մխիթարող խոսքը տարածելու քողի ներքո, ի թիվս այլ հոգեորսների, ՀՀ ներխուժեց նաև խարիզմատների աղանդը: Խարիզմատներից  Հայաստանում գործում են <<Կյանքի խոսքը>>, <<Նոր Սերունդը>>, <<Կենդանի հավատքը>>:
Նրանք բարեգործության անվան տակ ինչ-ինչ ծրագրեր են իրականցնում: Կազմակերպության ներսում գործում է խմբային ճնշումը և առաջնորդի բացարձակ իշխանությունը: Հաճախ այս հանգամանքը հանգեցնում է ողբերգական հետևանքների: Աղանդի բազմաթիվ անդամներ տառապում են դեպրեսիվ վիճակով, որոնց թվում քիչ չեն ինքնասպանության փորձ անողները: Շվեդական վիճակագրության տվյալների համաձայն, հոգեբուժական հիվանդանոցներում միջին ցուցանիշից անհամեմետ բարձր է աղանդի նախկին անդամների տոկոսային թիվը: Ուշագրավ է, որ աղանդի ` ինքնասպանության գործած անդամներից շատերը մինչև աղանդ մտնելը երբևէ չեն դիմել հոգեբույժի: Շվեդական <<Sidsvenskan>> թերթում հրապարակված տվյալների համաձայն, <<Կյանքի խոսք>> աղանդի հետազոտված հետևորդների խմբի 85%-ը հայտարարել է ընտանիքի և հին ընկերների հետ կապերի կտրուկ խզման և աղանդին խոշոր նվիրատվություններ անելու և տասանորդ տալու հետևանքով անհատական բարեկեցության կտրուկ անկման մասին: 93%-ը հայտնել է, որ իրենք ունենում են խուճապային վախի նոպաներ և քնի կորուստ, 25%-ն ինքնասպանության լուրջ փորձեր է կատարել: Ուպսալ քաղաքի կլինիկական թերապետ Գ. Սվարթլինգը, ամփոփելով սույն հետազոտության  տվյալները, հանգել է այն եզրակացության, որ <<Կյանքի խոսք>> աղանդի հետևորդ հոգեկան հիվանդներն ստանում են շիզոֆրենիայի ախտանիշեր ունեցող շատ լուրջ մտավոր վնասվածքներ:
Աղանդավորական առաջնորդներից` ՌԴ հայտնի Լեդյաևը իր քարոզներից մեկի ժամանակ, նյութական դրությունը բարելավել ցանկացողներին, առաջարկում է <<ստեղծել սեփական եկեղեցին և խուզել սեփական հոտի ոչխարներին>>` նրանց կաշին քերթելով տասը տակ>>: Մեկ ուրիշը` Վ Իվաննիկ անունով, քարոզում է <<Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով>>:

Հիշիր
[/color]
Ցանկացած աղանդ, այդ թվում նաև խարիզմատների աղանդը, մոլորեցնում ու խեղում է հոգին, խաթարում ազգային բարոյական արժեհամակարգը և չարաշահում ու ոտնահարում պետական օրենքը:

Հատված՝  Տեղեկագիր աղանդների ուսումնասիրության` <<Կյանքի խոսքը կամ` Խարիզմատներ>> ՙԱնհատի և ընտանիքի պաշտպանություն՚ միավորում




Karen

Բարև ձեզ.
ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ որ սխալ ուսմունքը կամ այսպես կոչված աղանդը կարող է մարդուն հասցնել հոգեկան խանգարման, և իհարկե դեպքերն էլ քիչ չեն եղել ու դեռ շարունակվում են.
Բայց ինչ վերաբերվումա Կյանքի Խոսքի գաղտնիությանը, ապա գաղտնի չի, մի քանի անգամել հարցազրույց են ունեցել նույնիսկ հեռուստատեսությամբ.
ճիշտա ես շատ քիչ ժամանակով եմ գտնվել այնտեղ ընդամենը 3 անգամ, բայց համենայն դեպս  նման դիկտատոր համակարգ չեմ նկատել.
իհարկե սխալ կլինի ասելը թե բոլորը շատ բարեհամբույր էին և շատ լավն էին, ամեն կարգի մարդել լինում է, բայց համենայն դեպս ես վատ արարաք չնկատեցի.Իհարկե լավ հասկանում եք որ եթե մի տեղ էս գնում հետաքրքրության համար, ապա փորձում էս քեզ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ, ես էլ նույն կերպ այդ մի քանի օրերի ընթացքում  փորձեցի ինձ հետաքրքրող հարցերի պատասխանենրը ստանալ, իհարկե ոչ բոլոր հարցերիս պատասխանները ստացա, բայց գլխավոր հարցերիս պաատսխանները ստացա, մինչև գնալն էլ էլի վատ բաներ էի լսել իրանց մասին, դրա համար փորձեցի իմ աչքով տեսնել այդ ամենը.
իմ կարծիքով եթե նման բան լինի ապա այդքան չեր մեծանա եկեղեցու անդամների քանակը, եթե չեմ սխալվում այդ թիվը մի քանի հազարի է հասնում.
մեր ժողովուրդը էնքան բամբասկոտ ա որ եթե հանկարծ մեկը ինքնասպանության փորձ աներ կամ հոգեկանը շեղվեր, շատ հավեսով կտարածվեր, ոնցոր տարածվումա Եհովայի Վկանների դեպում.
Մի քանի ժամանակ առաջ նույն 168 ժամներ տպել եթե չեմ սխալվում, թե ինչպես են լրտեսները հետևել Կյանքի Խոսքի գործունեությանը, ու ոչ մի բան դեմ չէին արտահայտվել ի զարմանս իրենց, միայն կարողացել էին երգչուհի Արմինկային, Անդրեին ու Ռուբիկոնի հաղորդավար Արսենին նկատել այնտեղ, ու մեկել սկսել էին հետևել Արմինկային, եթե չեմ սխալվում Արմինկան հերքել էր այդ փաստը, ու էտքանովել ամեն ինչ ավարտվեց.

Իսկ ինչ վերաբերվումա էտ Քարոզիչների արանծ նման  արտահայտություններին, ապա մարդը մինիմում պետքա անուղեղ լինի որ նման տխմար արտահայտություն անի.
ու էտքան բանից հետո իրան հետևողները իրա նման անուղեղ պետքա լինեն.

ինչ վերաբերվումա Կյանքի Խոսքի ֆինանսականին.
էդ հարցովել վերջերս էլի մեր թերթերից մեկներ հետաքննություն անցկացրել, փորձելով գտնել ճանապարհ դեպի ամերիկա, բայց որքանով հասկացա չեր գտել.
իհարկե այդ եկեղեցին ոնց ես հասկացա ինքնաֆինանսավորվողա, այդ պատճառովել այդ հավաքած փողերը գնումա սեփական կարիքների հոգման համար.
Եղբայրս աշխատումա Իդեալ ֆիրմայի պահեստում, ու իրա ասելով իրանց ֆիրմայի  դիմացը Կյանքի Խոսքը շատ մեծ շենք ա կառուցում, որպես եկեղեցու անդամների հավաքատեղի, իհարկե հիմա նման բան կառուցելը ահագին փողերա պահանջում, երևի փողերը էտտեղ են գնում.
արդեն նշելեմ որ որբ մի քանի տասնյակ երեխանների են պահում, իրենց ասելով, ես մի անգամ հեռուստատեսությամբ տեսա էտ երեխեքին.
իսկ Արբանյակային ալիքով հեռարձակումները , եթե չեմ սխալվում են սպուտնիկից որ իրանք են հեռարձակվում մեկ րոպեն արժի 1 դոլլար.
երևի էտ մարդկանց փողերը ըտեղա գնում. չնայած համոզված չեմ, ամեն ինչել կարա լինի, բայց որ վատ բան չեմ տեսել չեմ կարա վատը արտահայտվեմ.
իհարկե կարողա թվա թե փարձում եմ արդարացնել ինչ որ մեկին, բայց ես ուղղակի ասում եմ են ինչ տեսել եմ. եթե ճիշտ է այն ամենը ինչ դուք նշեցիք իրենց հասցեյին ապա հավատացած եղեք այնքանել շատ ժամանակ չի մնացել նման կարգի մարդկանց, որպեսզի պատռվի իրանց դիմակը.վերջի վերջո միշտ բարին հաղթում է չարին.

CHERRY

Quote from: Karen on August 17, 2007, 01:55:40 PM
Բայց ինչ վերաբերվումա Կյանքի Խոսքի գաղտնիությանը, ապա գաղտնի չի, մի քանի անգամել հարցազրույց են ունեցել նույնիսկ հեռուստատեսությամբ.
ճիշտա ես շատ քիչ ժամանակով եմ գտնվել այնտեղ ընդամենը 3 անգամ, բայց համենայն դեպս  նման դիկտատոր համակարգ չեմ նկատել.
իհարկե սխալ կլինի ասելը թե բոլորը շատ բարեհամբույր էին և շատ լավն էին, ամեն կարգի մարդել լինում է, բայց համենայն դեպս ես վատ արարաք չնկատեցի

Ողջույն, Կարեն:
<<Կյանքի խոսքը>> տարբեր ոլորտներում ունի մարդիկ, ովքեր աննկատ ագիտացիա են անում, օրինակ` վարսավիրներ, հոգեբաններ, իրավաբաններ և այլն: Երեք անգամ հաճախելով` իրենց թաքցված ներքին խոհանոցը չես բացահայտի:
Վատ արարք ասելով ինչ ես հասկանում.  պարզ է` մտրակով մարդկանց չեն հարվածում: Միթե՞ անտեղյակ մարդկանց մոլորեցնելը վատ արարք չէ:  Երբ հրավիրում են հիվանդներին բուժվելու` նախանշելով անգամ բուժման կուրսերը` յոթ կիրակի օր և ունեն իրենց մարդիկ ովքեր կեղծ վկայություններ են տալիս, իբր բուժվել են: Իսկ այն իսկական հիվանդներին էլ ասում են. <<մեղավոր ես, լավ չես աղոթում, որ բուժվես>>:
<<Կյանքի խոսքը>> շեշտը դնում են բարօրության, նյութական ապահովվածության վրա. <<Եթե ուզում ես  մեքենա, լավ փեսա գտնել, աղոթիր, Աստված կտա>>:  Այսպես նմանվում են կռապաշտներին:  Բայց, չէ որ հարստությունը  երջանկություն չէ, այլ Աստծո կամքը:

Quote from: Karen on August 17, 2007, 01:55:40 PM
Իսկ ինչ վերաբերվումա էտ Քարոզիչների արանծ նման  արտահայտություններին, ապա մարդը մինիմում պետքա անուղեղ լինի որ նման տխմար արտահայտություն անի.
ու էտքան բանից հետո իրան հետևողները իրա նման անուղեղ պետքա լինեն

Կարեն ջան, հենց այդ քարոզիչների խորհրդով էլ գործում են <<Կյանքի խոսքի>> առաջնորդները:

Quote from: Karen on August 17, 2007, 01:55:40 PM
իհարկե կարողա թվա թե փարձում եմ արդարացնել ինչ որ մեկին, բայց ես ուղղակի ասում եմ են ինչ տեսել եմ. եթե ճիշտ է այն ամենը ինչ դուք նշեցիք իրենց հասցեյին ապա հավատացած եղեք այնքանել շատ ժամանակ չի մնացել նման կարգի մարդկանց, որպեսզի պատռվի իրանց դիմակը.վերջի վերջո միշտ բարին հաղթում է չարին.

Յուրաքանչյուր մարդ ունի ազատ կամք, բարու և չարի չափանիշ: Մեկի համար բարին լի սառնարանն է, մյուսի` հոգու փրկությունը:

Ճաշակին ընկեր չկա:::)     

MONK

Quote from: CHERRY on August 16, 2007, 04:10:02 AM
Կարեն, պատկերացրու ավելի վտանգավոր են, քան Եհովայի վկանները: <<Կյանքի խոսքը>> խորամանկորեն է գործում` ծածուկ:
Լիովին իրավացի եք: Եհովայի վկաների նկատմամբ հասարակությունն այս կամ այն չափով որոշակի վերաբերմունք արդեն որդեգրել է, ինչը որոշակիորեն հնարավորություն է ընձեռում լավ կամ վատ ապահովել հասարակության և անհատի ինքնապաշտպանությունը աղանդի սարդոստայններում հայտնվելուց: Մինչդեռ այս շարժման բոլոր աղանդները` իրենց ամերիկյան և շվեդական (ի շարս որոնց և պատկանում են խարիզմատները) դրսևորումներով, ավելի վտանգավոր են, քանի որ ավելի լավ են կարողացել իրենց ուսմունքի և գործունեության գայլային էությունը քողարկել գառան մորթով:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

*LILIT*

Isk in4 davananq uni Kjanqi Xosq@, kan voreve tarberutyunner mer araqelakan usmunqi ev nranc usmunqi me4? :)
Խաղաղություն ձեզ...

artakp

ինչի մասին է խոսքը , եթե կյանքի խոսքը աղանդ է ապա ամբողջ աշխարում մենակ առաքելական եկեղեցին է ճշմարիտ եկեղեցին, մնացածը <ամբոխջ աշխարհը>աղանդ է :
Ինչքան ես գիտեմ պետության կողմից կըանքի խոսքը եկեղեցի է ճանաչվել:

Ղուկաս Վահան

Quote from: artakp on February 13, 2009, 08:02:28 PM
Ինչքան ես գիտեմ պետության կողմից կըանքի խոսքը եկեղեցի է ճանաչվել:
Պետությունը որպես եկեղեցի չի ճանաչել, այլ գրանցել է որպես կրոնական կազմակերպություն։ Բոլորովին տարբեր բաներ են։
Պետությունը եկեղեցական հեղինակություն չի, որ որևէ կազմակերպության որպես եկեղեցի ճանաչի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: artakp on February 13, 2009, 08:02:28 PM
ինչի մասին է խոսքը , եթե կյանքի խոսքը աղանդ է ապա ամբողջ աշխարում մենակ առաքելական եկեղեցին է ճշմարիտ եկեղեցին, մնացածը <ամբոխջ աշխարհը>աղանդ է :
Ինչքան ես գիտեմ պետության կողմից կըանքի խոսքը եկեղեցի է ճանաչվել:
Միևնույնն է, աղանդ է` իր բոլոր վատ կառուցվածքներով: Դա հատկորոշվում է իրենց հերձվածող վարդապետությամբ ու քարոզներով: Կարծում եմ, որ Կյանքի խոսքը գառան երկու մորթի հագած գայլ է:
Պետության ասածն այս դեպքում բոլորովին այլ բան է, և հարկ չկա այն դոգմա դարձնել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

չեմ սիրում բոլորին պիտակավորել աղանդ պիտակով. բայց հատկանշական է այս փաստը։
ՙկյանքի խոսք՚ի քարոզները ավելի շատ նման են դասախոսությունների։
Արթուր Սիմոնյանը  կարող է 1 ժամ խոսել.  առանց որևէ  Աստվածաշնչյան մեջբերման։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։