Ազգային- ապազգային եկեղեցի

Started by Mariam, January 24, 2007, 10:39:01 AM

Previous topic - Next topic

Mariam

Խնդրում եմ, օգնեցեք ինձ հասկանալ հետևյալ հանգամանքը:
Ֆրանսիայում արևմտյան ուղղափառները ջանում են ապազգային ուղղափառ եկեղեցի կառուցանել: Ֆրանսախոս հավատացյալներով, ֆրանսերեն ծեսով: Սկզբին Ռուսաստանից, Հունաստանից, ուղղափառ ուրիշ երկրներից գաղթականները և իրենց ընտանիքները հաճախում էին իրենց պապենական ուղղափառ եկեղեցիները. Ֆրանսիայում կա Ռուս Ուղղափառ եկեղեցի, Մոսկովայի պատրիարքության իշխանության տակ, Հույն, Սերբիո ... ուղղափառ եկեղեցիներ ևայլն՝ կապված իրենց ծագման երկրների պատրիարքության:
Բայց, ուղղափառ այս գաղութի հոգևորականներից շատերը անհրաժեշտ համարեցին ուղղափառ ֆրանսախոս եկեղեցի հիմնել Ֆրանսիայում, Կոստանոպոլսո պատրիարքության իշխանության տակ: Իրենց ասածի համաձայն, դա անհրաժեշտություն է երկու պատճառով՝
ֆրանսախոս դարձած ուղղափառ գաղթականների երրորդ կամ չորրորդ սերունդի համար, որոնք անկարող են ծեսին հետևել մայրենի լեզվով,
և ֆրանսիացի հասարակության համար, որ հետաքրքրված է ուղղափառությամբ:
Նույնիսկ պնդում են, թե ազգային եկեղեցու գաղափառը հակառակ է ավետարանական վարդապետության:
                                        Ի՞նչ կարծիքի էք այս մասին:

Mariam

#1
Թերևս չեմ կատողացել լրիվ բացատրել Ձեզ իմ մտավախությունը: Փորձեմ նրան պարզել:
Արևմտյան ուղղափառներ աշխատում են համախմբել ուղղափառ բոլոր երկրներից գաղթած ուղղափառ ընտանիքների շառավիղները  անխտիր, նրանց և ուղղափառության եկած բուն Ֆրանսիացիների հետ ֆրանսական և ֆրանսախոս մի ուղղափառ նոր եկեղեցի կազմելու նպատակով:- Նրանց եկեղեցիներում գտնվում են նաև Հայեր:
Ցանկանալով Ուղղափառ եկեղեցի հիմնել Ֆրանսիայում, ֆրանսերեն լեզվով ու ծեսով, նույնաժամանակ նրանք անուղղակիորեն չեն անջատելո՞ւ գաղթականների այս շառավիղներին իրենց պապենական կրոնից, կտրելիս իրենց ինքնության ամենեն ամուր արմատը:
Լեզվի մեջ, ինչքան մեծ խորհուրդ կա: Եթե սրբերը դարերի ընթացքին մշակել են հրաշալի ծեսեր ու հորինել սուրբ աղոթքներ մայրենի լեզվով, ապա լեզու փոխելու ու թարգմանելու մեջ պիտի շա՛տ, չափազա՛նց զգույշ լինենք, որպեսզի չաղքատանանք հոգով, և այդ պիտի անենք միմիայն եթե տվյալ լեզու սովորելը մեծ՝ անհաղթահարելի դժվարություն լինի:
Հավանաբար Եվրոպայում ապրողը կհասկանա իմ մտավախությունն: Հոգով աղքատանելու երկու վտանգ եմ տեսնում այս փորձի մեջ: