Մեղքի գիտակցությունը

Started by Mariam, December 31, 2006, 12:37:47 AM

Previous topic - Next topic

Mariam

Ինչպե՞ս է կազմվում և աճում մեղքի գիտակցությունը մարդու մեջ:
Ինչո՞ւ և ինչպե՞ս է մարդը կորցնում նրան:
Ինչո՞ւ հաճախ մեղքի գիտակցությունը այնքան պակասավոր է մեր հասարակության մեջ:
Հավատս չի՞ չափվում մեղքի իմ ունեցած գիտակցությամբ:

Mariam

Երբ չէի աղոթում, անգիտակցաբար շատ մեղքեր էի անում: Մյուսներն էլ՝ գիտակցաբար, ու միշտ նսեմացնում էի նրանց կարևորությունն ու արդարացնում էի ինձ:
Որ սկսել եմ աղոթել, կամաց կամաց պարզվում է մեղքերի իմ դաշտը:
Որ սկսել եմ պայքարել նրանց դեմ, խորանում  է իմ հավատը, հետ է մղվում իմ խավարը, բայց շա՛տ դանդաղ...Պիտի  անհուն  համբերությամբ լցվեմ:
Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմը» իմ անհրաժեշտ բժիշկ է: Նաև՝ «Մեղայ Աստուծոյ»: Մեղայ Աստուծոյ ասելուց հետո, չի կարելի մեղքը արդարացնել ասելով՝ դա միայն խոսք է, որովհետև մտածումն էլ է ճշգրտորեն անվանվում մեղք:
Առանց մեղքի գիտակցության, պարապ է հավատը:

Mariam

Մեղքի գիտակցությունը խորանում է, Սիրո իսկական իմաստի մեր ըմբռնման զուգահեռ:
Սիրո մեր ունեցած ըմբռնումը խորանում է Քրիստոսի Անձի մեր մոտեցման համաձայն:
Երբ Ավետարանը իմաստ է առնում մեր աչքի առաջ, ու շոշափում ենք Նրա Սերը...
Միայն ամաչում ենք:

Mariam

#3
Հայ Եկեղեցում Սուրբ Հաղորդությունը ստանալուց հետո է ինձ համար բացվել հոգևոր աշխարհը:
Սուրբ Հաղորդության լույսը հայտնաբերել է իմ սխալական մտածումներն ու մեղանչական վարվելաձևերը:
Ու Հայ Եկեղեցում մեղանչել եմ իմ բոլոր զգացմունքներով: Նաև ստացել եմ իմ մեղքերի թողություն:
Դա, շատ մեծ երջանկություն է:

Mariam

Երբ շատ եմ աղոթում, մի ներքին ձայն - որը իմ մեջս գոյանում է ստացածս Սուրբ Հաղորդութունից - ինձ զգուշացնում է, որպեսզի այս կամ այն մեղքը չկատարեմ: Զգուշացնող և ինձ  ընկերակցող ու առաջնորդող այս ձայնին հնազանդվում եմ, ու ամեն ինչ՝ լավ է ու բարի:
Իսկ երբ անտեսում եմ աղոթքը... վա՛յ իմ մտերիմներիս, որոնք առաջին «թիրախն» են իմ մեղքերիս...