Բիոէթիկա եւ Սոցիալէթիկա

Started by Zonara, January 20, 2007, 01:08:23 AM

Previous topic - Next topic

Zonara

Ուղղափառ Աստվածաբանները վիճում են այն հարցի շուրջ թէ արդյոք հարկ է Բիոէթիկան եւ Սոցիալէթիկան աստվածաբանների եւ Եկեղեցու կողմից քննարկել: Ոմանք կարծում են, որ Ուղղափառ Եկեղեցին կարիք չունի այս առարկաներից, քանի որ գոյություն ունի Բարոյական Աստվածաբանություն եւ եթէ յուրաքանչուր անձ հետեւի նրան ապա ոչ մի խնդիր չի առաջանա: Ուրիշներ կարծում են որ Եկեղեցու կարծիքը այս հարցերի շուրջ անհրաժեշտ է: Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք:

Mariam

#1
Զոնարա, ներեցեք, կարիք ունեմ ձեր լուսաբանություններին.
Ձեր նշածը Բարոյական Աստվածաբանությունը Ուղղափառ աստծաբանների կողմից է սահմանվա՞ծ: Ակնարկո՞ւմ էք Կերմանիայում գոյություն ունեցող մի ժողովի մասին:
Այն ատեն, նրա որոշումները չե՞ն ցոլացնում Ուղղափառ Եկեղեցու կարծիքը բարոյական այս խնդիրների մասին:

Այնուամենայնիվ, ըստ իս, անհրաժեշտ է, որ որևե եկեղեցի արտահայտվի արդի ընկերության առաջ դրված խնդիրների ու կատարելիք ընտրությունների մասին, ու ծանոթացնի իր անխախտելի որոշումները իր բոլոր հավատացյալներին:
Այս խնդիրները ուղղակի առընջվում են խղճի հետ, և հավատացյալը պարտադիր է իր Եկեղեցու պատվիրաններին հետևել: Դրանք Ավետարանական պատվիրանների շարունակությունը և ընդլայնումն են մինչև մեր ընկերության հուզող խնդիրները:
Այն բոլոր բարոյական խնդիրների մասին, որոնք բարոյական ծանր հետևանքներ ունեն մեր խղճի վրա, Եկեղեցին պարտադիր է բացատրել ու առաջնորդել իր հավատացյալներին: «Արածեցրո'ւ իմ գառնուկները» հորդորում է Քրիստոսը: Դա պարունակում է ուսուցանելու և առաջնորդելու պարտադրանքը: ԵՎ եթե համայնքի անդամները կարծում են , որ բարդ խնդիրների առաջ, անհրաժեշտ չէ Եկեղեցում քննարկել խնդիրները , ու որոշվել ըստ Եկեղեցու վարդապետությանը, նրանք ծանր մեղք են գործում:

Zonara

Սիրելի Մարիամ, ակնարկում եմ ընդհանուր ուղղափառ (գիտական) աստուածաբանությունը: Բավականին հայտնի ուղղափառ աստուածաբաններ զբաղվում են այս հարցի շուրջ, թէ հույն, թէ ռումին, թէ բուլգար, թէ ռուս եւ թէ ամերիկացի... Ինչ վերաբերվում է եկեղեցիներին, ապա միքանի Եկեղեցիներ իրենց կարծիքը արտահայտել են որոշ սոցիալ հարցերի շուրջ: Ռուս եկեղեցին անքամ հրատարակեց Սոցիալ Կոնցեպցիան: Բայց օրինակ Սերբիո Եկեղեցին ասում է, թէ եկեղեցին կարիք չունի այսպիսի հարցերով զբաղվելու...

Անձնապես ես կարծում եմ որ Եկեղեցին, լինելով կեանքի պաշտպան, պարտ է որ իր կարծիքը արտահայտէ, մանավանդ եւ այդ հնարավորությունը իրեն տրվում է պետութեան կողմից, եւ սպասվում հավատացեալների կողմից: Ինչ վերաբերվում է մեր եկեղեցուն, ապա մեծ զարմանք էր ինձ համար, երբ տեղեկացա, որ Սեւանի ճեմարանում անցնում են ԿԱՆԱՉ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ... Մեկ կողմից, սա բավականին ուրախալի է եւ նշանակում է որ մեր Եկեղեցին ցանկանում է զբաղվել այս հարցերով, մյուս կողմից, սա մեր ավանդությունը չէ: Սա ավելի բողոքական ավանդություն է, որի բուն գաղափարը կայանում է նրանում, որ ամեն մի անձ իր աստուածաբանությունը կարող է ունենակ: Մենք չունենք գունաոր աստուածաբանություն, ֆեմինիստ աստուածաբանություն, Պրոֆ. այսինչի կամ այնինչի աստուածաբանություն...մեն ունենք Եկեղեցու աստուածաբանություն, որի ճյուղերից մեկն է բարոյական աստուածաբանությունը եւ այդ ամբյոնի ներքո կարող է ստեղծվել բիոէթիկաի  (մարդկային, անասնական եւ բուսական կեանքի հետ առնչող հարցերը), սոցիալէթիկայի եւ էկոլոգի ճյուղեր:

Mariam

#3
Զոնարա, շնորհակալ եմ ձեր բերած բացատրությունների համար: «Ուղղափառ» բառը տարբեր նշանակություն է ստանում, ու, որոշ պարագաներում գործածվում է նաև մեր Հայ Եկեղեցու համար: Քաջալերիչ է բոլոր եկեղեցիների դիրքորոշում հայտարարելը, և քննարկումը մեկը մեկի բերած լույսի տակ: Չէի կարող մտածել, թե ուղղափառ եկեղեցիները դեռ չեն հանգել ըմդհանուր համաձայնության էթիկական խնդիրների շուրջ: Մյոս կողմից, իմացել եմ, թե կաթոլիկ եկեղեցին երբեմն չի ըմբռնում վտանգների լրիվ իրականությունն ու տարողությունը, այնքան, ինչքան ուղղափառ եկեղեցիները: ՀԵտաքրքիր կլինէր իմանալ ամեն եկեղեցու բռնած դիրքը հրատապ այս բոլոր խնդիրների շուրջ, երբ դիրքորոշում են որդեգրել, և  թե ի՞նչ պատճառներով մյուսները լռում են: Իրենց երկրներում, դեռևս այս խնդիրները գոյություն չունեն:
Ճիշտ էք նշել, ուրախալի է, որ Սևանա Ճեմարանում այսպիսի առարկա՝ Կանաչ աստվածաբանություն գրավում է իր արդար տեղը ընդհանուր աստվածաբանության ոլորտում: Առ այժմ Հայության համար հրատապ չէր դիրքորոշում հայտարարել մի քանի էթիկական խնդիրների մասին, որոնք դեռ Հայաստանի իրականության մաս չէին կազմում: Դժբախտաբար, այս խնդիրները շուտով հայտնվելու են Հայաստանում ևս: Երանի, եթե Հայ Եկեղեցին կարողանար սրանց առաջքն առնել, ու ազդեցություն գործել, որպեսզի Հայաստան չհայտնվի այնպիսի բարոյական վտանգների և շեղումների դեմ հանդիման:

Mariam

Եվ նախընտրելի է, ինչպես ասեցիք, որ ուղղափառ եկեղեցիները միաձայն հայտարարեն իրենց դիրքորոշումը էթիկական այս խնդիրների մասին, քան՝ զատ զատ, ու միայն պետությունների կողմից ստեղծված էթիկական կոմիթեների միջոցով:

Zonara

Սիրելի Մարիամ, ճիշտն ասած Գերմանիայի Լուդվիգ Մաքսիմիլիան Համալսարանի ուղղափառ աստվածաբանության ֆակուլտետում մի հայ սարկավագ դոքթորական աշխատանք է գրել Բիոէթիկա նյութի շուրջ: Նա ուսումնասիրում է կաթոլիկ, բողոքական եւ ուղղափառ եկեղեցիների դիրքորոշումները բիոէթիկայի հարցերով, վերլուծում նրանք ուղղափառ աստուածաբանութեան տեսանկյունից: Շուտով պետք է պաշտպանի իր աշխատանքը: Սակայն նա գրում է գերմաներեն, լավ կլիներ եթե պաշտպանությունից հետո իր աշխատանքը թարքմանվեր նաեւ հայերեն:

Mariam

#6
Ո՞վ կկարողանա հայերենին թարգմանել այդ հետաքրքիր ուսումնասիրությունը: Հավանաբար, այդ ուսումնասիրությունը կատարվում է սուրբ Էջմիածնի Ճեմարանի խնդրանքով - ու հետագայն կթարգմանվի: Իսկ սուրբ Էջմիածնի Ճեմարանում հիմա էթիկայի շուրջ դասավանդություն տեղի՞ է ունենում:
Այս բոլորը՝ քաջալերական է ամբողջ համայնքի համար:

Զոնարա, կարո՞ղ եմ մի հարց ուղղել, որ իրոշ չափով արձանագրվում է այս թեմայի արծարծաված հարցերի շրջանակի մեջ:
Ասացիք, որ անձնական աստվածաբանություն մշակելն բողոքական ավանդույթ է: Ու մեջբերեցիք ֆեմինիստ աստվածաբանություն:
Անուղղակիորեն ինձ ուղղված բարի մեղադրա՞նք է: Կյանքի բոլոր բնագավառներում ջանալ կողմնորոշվել ըստ հավատի, դա մեր բոլորիս պարտականությո՞ւնը չէ:

Zonara

Չեմ կարծում որ անձամբ ինք կարողանա թարգմանել, քանի որ իրեն առաջարկում են ուրիշ մի աշխատանք սկսել` Մարդու Իրավունքները եւ Ուղղափառ Աստուածաբանություն թեմայով: Սակայն կարծում եմ որ նա կուղարկի իր աշխատանքը վեհափառին: Միգուցե Վեհափառը տեսնի աշխատանքի կարեվորությունը եւ առաջարկի թարգմանել այդ աշխատանքը:

Ինչ վերաբերվում է ֆեմինիզմին ապա ես ոչ մեկի անձնական կարծիքը չեմ ուզում քննադատել, ուղակի նշում էի, որ մեր աստուածաբանական ավանդույթի մեջ կա միայն եկեղեցու աստուածաբանություն, որը տարբեր աստուածաբաններ փորձում են փոխանցել ապագա սերունդներին: Բայց սա իմ անձնական կարծիքն է:

Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը կանանց քահանայութեան վերաբերյալ, ապա ասեմ հետեւյալը. Հայ Եկեղեցուն ծանոթ է սարկավագուհու աստիճանը բայց ոչ թէ քահանայուհու: Իմ կարծիքով կինը չի կարող քահանայուհի ձեռնադրվել հետեւյալ պատճառով` Ս. Պատարագի ընդհացքին քահանան ներկայացնում է ինք Քրիստոսին եւ աղոթքի մեջ ասում թէ Քրիստոսն է որ մատուցում է եւ մատուցվում: Քրիստոս պատմական անձ լինելով աշխարհ եկավ իբր տղամարդ եւ հավատացյալի համար դժվար կլինի նրան ներկայումս պատկերացնել իբր կին: Եթե մենք հնարավոր համարենք մեր սրբապատկերներին Քրիստոսին իբր կին ներկայացնել եւ այս կին Քրիստոսին պաշտենք իբր մեր Փրկիչ, ապա հնարավոր կլինի նաեւ կին քահանա ձեռնադրել: Սակայն կարծում եմ, որ Կին Քրիստոսը պատմականօրեն ստախոսություն կլիներ եւ իբր այդպիսին հերետիկոսություն... Սա չի խանգառում սակայն կրկին անգամ մատնանշել, որ կինը քրիստոնեութեան մեջ միշտ խորհին հարգուած է: Օրինակ մենք պաշտում ենք Ս. Աստուածածնին եւ բազում սուրբ կանանց եւ մեր եկեղեցին անվանում ենք մայր եկեղեցի:

Mariam

#8
Զոնարա, այդ մասին երբեք չեմ առարկել: Բոլորովին համաձայն եմ բոլորիդ հետ: Միայն ինձ թվում է, երբեմն մեղադրվում եմ նրանով, որ իբրև հավատացյալի փորձել եմ սեփական կարծիք կերտել բոլոր խնդիրների մասին: Դա ճիշտ է: Անձնապես Աստվածաշունչը եղել է իմ առաջնորդը - սրբերի վարդապետության լույսի տակ: Բայց ջանացել եմ սեփականացնել Աստվածաշնչի ու մանավանդ՝ Ավետարանի ճշնարտությունն ու պատգամները: Սեփականացել ու կյանքի կոչել նրանց: Արտահայտվել եմ այստեղ անկեղծորեն ուղղված բոլոր խնդիրների շուրջ, ունենալով միայն իմ հավատի ու աղոթքի լույսը: Բայց ոչ միայն. նաև ընթերցասեր եմ, Ֆրանսիայի Ուղղափառ Աստվածաբանության Ինստիտուտի կողմից հրատարակված ուսումնասիրությունները կարդացել եմ:
Իմ կողմից, հավանաբար հանդգնություն կնկատվի, ու հպարտությո՞ւն: Ոչի՛նչ: Պատրաստ եմ միշտ սրբագրելու ինձ ընկած լույսի փոքրիկ բաժինը՝ Եկեղեցու վարդապետության լույսի տակ: Երկուսը՝ անհրաժեշտ են: Իմս սնվում ու աճում է Եկեղեցու վարդապետության հովանու տակ:
Եթե ինձ արտոնված է արտահայտել սեփական ցանկություն, ասեմ, թե հուսով եմ, որ Հայոց Եկեղեցու դիրքորոշումը լինի հիմնված սրբերի վարդապետության վրա, ու զիջողության ոգով չառաջնորդվի: Վստահ եմ՝ ամեն ինչում կկարողանամ հնազանդվել նրան ամենայն սիրով, կընդունեմ նրա եզրահանգումները ամենայն հնազանդությումբ, բայց լրջալուրջ քննարկումից հետո:  10:)

Mariam

#9
Զոնարա, բոլորդ, Ձեզանից մեծապես խնդրում եմ՝ եթե գտնում էք, որ էթիկայի առընջված կամ ուրիշ նյութի մասին խոսելիս, սխալվել եմ, եթե իմ ՝ հավատացյալիս սեփական կարծիքը չի ցոլացնում Եկեղեցու դիրքորոշումը, եղբայրասիրությունից դրդված ինձ ասեք այդ մասին: Մարդու մտային աշխարհը, հավատը և  նրա բնագավառներից մեկը՝ բարոյագիտությունը կենդանի կառույց են, որոնք իրենց անվերջանալի աճման ընթացքին փոփոխման, սրբագրման  ու ադապտացիայի շրջաններ են միշտ ունենում, կենդանի բոլոր մարմինների նման:
Խնդրեմ՝ միջամտեք քննարկված բոլոր թեմաներում: