Չարն ու Բարին

Started by Mariam, February 02, 2007, 10:09:21 PM

Previous topic - Next topic

Mariam

                   Ո՞վ ասաց՝
«Չեմ անում այն բարիքը, որ ուզում եմ անել: Եվ անում եմ այն չարիքը, որ չեմ ուզում անել:»
                   
                    Ի՞նչ է մեզ տնօրինում:

                    Կարո՞ղ էք օգնել:

MONK

Հռոմեացիներին ուղղված թուղթը պարունակում է Ձեր  հարցի պատասխանը:Համեմատեք այդ հատվածը Հռոմ. 7.9-ի հետ:
Պատվիրանազանցությամբ մարդն ընկավ մեղքի իշխանության տակ: Մեղքն իշխում է մարդուն մարմնի միջոցով, որով մարմնի մեջ հաստատված ենք տեսնում մեղքի օրենքը, մինչդեռ մարդու մտքի մեջ առկա է հոգևոր օրենքը: Մարդը, հոգևոր օրենքի լույսով գիտակցելով  հանդերձ բարին, չի կարողանում հաղթահարել մարմնական ցանկություներն ու մեղքի օրենքը` այսպիսով գործելով չարիք:
Կարծում եմ, Մարիամ, ավելի ամբողջականորեն պատկերացնելու համար այս խնդիրը, ինչպես և մեղքի օրենքից ազատագրումը, արժի ևս մեկ անգամ կարդալ Հռոմեացիներին ուղղված թուղթը :
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Սուրբ Պողո'սն էր...Անընդհատ ես ինձ մտովի կրկնում էի այս խոսքերը ֆրանսերեն լեզվով, չէի կարողանում մտաբերել իրենց հեղինակի անունը:
Մեր հիանալի Սուրբ Պողոսը: Կարդացի ու նորից կարդալու եմ «Մարդը մեղքի իշխանության տակ» և « Ազատագրում Հոգու միջոցով» գլխները: Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում դեպի հոգևոր գիտակցություն և Բարին ու Չարը զանազանելու հատկություն է տալիս:
Կարո՞ղ էք բացատրել. ինչպե՞ս կարող է պահքը մեզ առաջնորդել դեպի հոգևոր գիտակցություն և հոգու մաքրությոն, որը Հոգու ընդունման համար պայմանն է:

MONK

Quote from: Mariam on February 03, 2007, 06:01:12 PM
Կարո՞ղ էք բացատրել. ինչպե՞ս կարող է պահքը մեզ առաջնորդել դեպի հոգևոր գիտակցություն և հոգու մաքրությոն, որը Հոգու ընդունման համար պայմանն է:


Մարիամ ջան, կներեք, բայց կարծում եմ,որ  ավելի ճիշտ կլիներ այս հարցը դնել Պահք թեմայի մեջ: 21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Հոգևոր գիտակցությունը մշակելու և աճեցնելու համար, պահքից՝ մեղքերի գիտակցությունից բացի, ի՞նչ է հարկավոր: