Հոգևոր հայր, ըստ իս, ըստ իմ ընթերցումներիս, ըստ իմ փոքրիկ փորձառության, մի հոգևորական է, որը իր հոգևոր «որդուն» օգնում է հոգևոր խորհուրդներով, որպեսզի նա մոտենա Տիրոջը: Որը հոգևոր որդու համար ոչ միայն խոստովանահայր լինի, այլ՝ երկրորդին օգնի նախ իր աղոթքով , օգնի նրան զատորոշելու, կողմնորոշվելու համար, Բարին ընտրելու ու չարը մերժելու համար: Օգնի նրան աղոթքի ճամբու վրա, օգնի իր տճգությամբ՝ հոգևոր որդու հոգևորապես ծնելով, որպեսզի երկրորդը ծնվի հոգևոր կյանքի համար:
Դա հոգևոր ծննդաբերություն է: