Հոգևոր հայր

Started by Petros, November 29, 2006, 01:16:25 AM

Previous topic - Next topic

Petros

Հայր Սուրբ, չե՞ք ասի, թե հոգևոր ծնողի և խոստովանահոր տարբերությունը որն է:

MONK

Չնայած ես Հայր Սուրբը չեմ, սակայն կփորձեմ պատասխանել այս հարցին :): Հոգևոր ծնող հիմնականում կոչում են կնքահորը, ով նախապատրաստում է Մկրտության պատրաստվող անձին այդ սրբազան խորհրդին` հոգևոր ծնունդին և ապա Մկրտության պահից ի վեր հանձն առնում նրա հոգևոր դաստիարակությունը: Խորհդանշորեն հոգևոր ծնող է նաև Եկեղեցին` որի արգանդից` Մկրտության ավազանից ծնվում է քրիստոնյան: Հոգևոր ծնող  կարող է համարվել որևէ մարդու դարձին նպաստած կամ հոգևար դաստիարակությամբ զբաղվող անձ:
Խոսոտովանահայրն այն հոգևորականն է, ում անհատապես իր մեղքերն է խոստովանում հավատացյալը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Petros

Շնիրհակալություն ոգնության համար: Ես արդեն մորացել էի, որ այդպիսի հարց եմ տվել այստեղ: Շատ գոհեմ և բավարարված Ձեր պատասխանից և դրա համար ուզում եմ մի հարց էլ տամ. հոգևոր հայրն ո՞վ է:

MONK

Հոգևոր հայր կարող է համարվել թե կնքահայրը և թե խոստովանահայրը: Ավելի ընդարձակ իմաստով հոգևոր հայրեր են կոչվում հոգևորականները: Իսկ մեկ այլ մոտեցումով, իբրև զուգահեռ մեր մարմնավոր հայրերին, Հոգևոր Հայր է Աստված:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#4
Ուղղափառ Եկեղեցում՝ հոգևոր Հայրության ավանդույթը - ինչպես նկարագրված է վաղընջական ու ընդհանրական Եկեղեցու պատկանող ճգնավորության ու վանականության ավանդութի մեջ, գոյատևում է ու կենդանի է մինչև այսօր:
Կապված է իր հավատացյալների հոգևոր հզոր կյանքից բխած պահանջների հետ ու նրա հոգևորականների հոգևոր պատրաստվածության հետ:
Կարո՞ղ ենք երազել, որ այս ավանդույթը, որի մասին կարդդացել եմ Հայոց Եկեղեցու թողած ժառանգության մեջ, որի արձագանք են տվել Հավատի նրա հայրերը, կվերակենդանանա:
Աղոթքի վառ ավանդության զարթոնք մը նկատելի՞ է Հայ Եկեղեցում:

MONK

Quote from: Mariam on December 25, 2006, 12:50:12 PM

Իսկ միթե առաքելական ավանդույթները կամ աղոթքը մեռած են մեր Եկեղեցում? Դուք այդպես եք համարում?  14:) 8:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#6
Չէ, բայց հովիվներ ենք փնտրում, իսկ քի'չ են հովիվները, զբաղված են ուրիշ գործերով:
Աղոթել սովորում եմ մեն մենակ, իմ տանը:
Աղոթասեր տղամարդը ընդհանրապես գտնում Եկեղեցու նեցուկն ու օգնությունը: Նա դառնում է սարկավագ, իսկ հետո ընդհանրապես քահանա:Նա ստանում է եկեղեցական հարուստ ժառանգություն մը ու ապրում է նրանով:
Սովորական հավատացյալը սովորում է ըստ բախտի՝ իր ձեռքը ընկածի համաձյան: Իսկ նա էլ հովվելու կարիք ունի:

Mariam

Սրբագրեմ իմ սխալ պատասխանը.  20:)  հովիվներ ունենք, բայց ոչ ուղղափառների հասկացողության համաձայն՝ հոգևոր հայրեր: Կան հոգևորականներ, որի շնորհիվ աղոթքս իմաստավորվել է, գունավորվել է ու կերդանացել է: Հոգևոր հայրեր եղել են՝  մանավանդ իմ պարագայիս՝ սուրբ Ներսես Շնորհալի, ու բազմաթիվ ուրիշներ՝ սրբեր օգնել են ինձ:
Համարո՞ւմ էք, թե հիմա ավելորդ է ու հավատացյալների հասարակության համար՝ անօգուտ՝ ուղղափառների հոգևոր հայրության ավանդույթը:

MONK

Quote from: Mariam on December 25, 2006, 10:13:59 PM
Սրբագրեմ իմ սխալ պատասխանը.  20:)  հովիվներ ունենք, բայց ոչ ուղղափառների հասկացողության համաձայն՝ հոգևոր հայրեր: Կան հոգևորականներ, որի շնորհիվ աղոթքս իմաստավորվել է, գունավորվել է ու կերդանացել է: Հոգևոր հայրեր եղել են՝  մանավանդ իմ պարագայիս՝ սուրբ Ներսես Շնորհալի, ու բազմաթիվ ուրիշներ՝ սրբեր օգնել են ինձ:
Համարո՞ւմ էք, թե հիմա ավելորդ է ու հավատացյալների հասարակության համար՝ անօգուտ՝ ուղղափառների հոգևոր հայրության ավանդույթը:

Միգուցե ավելի հստակեցնեիք, թե ինչ եք Դուք հասկանում` ասելով ուղղափառների հոգևոր հայրության ավանդույթ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#9
Հոգևոր հայր, ըստ իս, ըստ իմ ընթերցումներիս, ըստ իմ փոքրիկ փորձառության, մի հոգևորական է, որը իր հոգևոր «որդուն» օգնում է հոգևոր խորհուրդներով, որպեսզի նա մոտենա Տիրոջը: Որը հոգևոր որդու համար ոչ միայն խոստովանահայր լինի, այլ՝ երկրորդին օգնի նախ իր աղոթքով , օգնի նրան զատորոշելու, կողմնորոշվելու համար, Բարին ընտրելու ու չարը մերժելու համար: Օգնի նրան աղոթքի ճամբու վրա, օգնի իր տճգությամբ՝ հոգևոր որդու հոգևորապես ծնելով, որպեսզի երկրորդը ծնվի հոգևոր կյանքի համար:
Դա հոգևոր ծննդաբերություն է: