Մարիամ ջան, երբ մենք հոգևորականներին նայում ենք որպես սուրբեր կամ հրեշտակներ, ապա այդպիսի գայթակղությն հանդիպում ենք: Պիտի հիշեցնեմ, որ Տերը մեզ՝ մեղավորներիս ընտրեց որպես առաջնորդ ժողովրդին, և ոչ հրեշտակներին, որ կարող էին ամեն վայրկյան փրկել ժողովրդին չարի ճանկերից, սակայն հրեշտակները անմեղ են և սուրբ, և հաճախ մեզ՝ մեղավորներիս չէին հասկանա: Դրա համար ընտրեց ենց մեր՝ մեղավորների միջից: Հավատացում եմ քեզ և քո համամիտներին, որ հոգևորականները նույնպես կարող են մեղանչել, ինչպես և մենք: Պարզապես սովոր ենք ուրիշի մեղքը նկատել, բայց մերն անտեսել և չնչին բան համարել:
Ճիշտ է հաճախ ենք կարդում այնպիսի գրքեր, որ հոգևորականներն ապրել են սրբակյաց կյանքով, բայց եկ համեմատենք ժամանակները: վերջին դարին շատ է սկսել կյանքը սառել, դաժանանալ ու փչանալ: ՈՒ ցանկացածս կարող ենք շատ հեշտությամբ գայթակղվել և ընկնել մեղքի մեջ: Պիտի ժամանակին համընթանանք:
Չգիտեմ, ցավալի է, որ գայթակղությունները շատ են, բայց դե դա Աստծո կամքով է: Արի պարզապես ապրենք իբրև քրիստոնյա, չնայեն, թե սա և նա ինչպես են ապրում: Եթե քրիստոնյաին ոչ վայել է ապրում, ապա հնարավորին չափով օգնենք, իսկ եթե չեք կարող օգնել, աչքներս գոցենք ու շարունակենք ապրել որպես քրիստոնյա: