Author Topic: Հոգևոր հայր  (Read 9201 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: ՀԱՐՑ
« Reply #10 on: December 29, 2006, 10:29:22 PM »
Հրաշալի է, քանի որ բավականին ճիշտ մոտեցում ունեք: Պարզապես հետաքրքիր է, թե ինչու եք մտածում, որ Հայ Եկեղեցում այն չկա կամ ընդհատվել է: Այլ հարց է, որ այն կարող է միանշանակ համընդհանուր բնույթ չունենալ. և դա ոչ միայն Հայ, այլ նաև Ուղղափառ ու Կաթոլիկ եկեղեցիներում:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

  • Guest
Re: ՀԱՐՑ
« Reply #11 on: December 29, 2006, 11:30:23 PM »
Հանդիպածս անտարբերությունից, հանդիպածս երբեմն ՝կոպտությունից, հոգևորականներին ծառայելու հրամայական ձևից, ...որի մեջ բացառված է այսպիսի հոգատարություն, գոնե՝ աշխարհականների նկատմամբ:
Բայց շատ ուրախ կլինեի, եթե իմանայի, որ  այս ավանդութը կենդանի է մնացել մեր վանքերում՝ Սուրբ Էջմիածնում, սուրբ Կայանեի վանքում ...
« Last Edit: December 30, 2006, 12:16:12 AM by Mariam »

Petros

  • Guest
Re: ՀԱՐՑ
« Reply #12 on: December 30, 2006, 12:22:37 AM »
Մարիամ ջան, երբ մենք հոգևորականներին նայում ենք որպես սուրբեր կամ հրեշտակներ, ապա այդպիսի գայթակղությն հանդիպում ենք: Պիտի հիշեցնեմ, որ Տերը մեզ՝ մեղավորներիս ընտրեց որպես առաջնորդ ժողովրդին, և ոչ հրեշտակներին, որ կարող էին ամեն վայրկյան փրկել ժողովրդին չարի ճանկերից, սակայն հրեշտակները անմեղ են և սուրբ, և հաճախ մեզ՝ մեղավորներիս չէին հասկանա: Դրա համար ընտրեց ենց մեր՝ մեղավորների միջից: Հավատացում եմ քեզ և քո համամիտներին, որ հոգևորականները նույնպես կարող են մեղանչել, ինչպես և մենք: Պարզապես սովոր ենք ուրիշի մեղքը նկատել, բայց մերն անտեսել և չնչին բան համարել:
Ճիշտ է հաճախ ենք կարդում այնպիսի գրքեր, որ հոգևորականներն ապրել են սրբակյաց կյանքով, բայց եկ համեմատենք ժամանակները: վերջին դարին շատ է սկսել կյանքը սառել, դաժանանալ ու փչանալ: ՈՒ ցանկացածս կարող ենք շատ հեշտությամբ գայթակղվել և ընկնել մեղքի մեջ: Պիտի ժամանակին համընթանանք:
Չգիտեմ, ցավալի է, որ գայթակղությունները շատ են, բայց դե դա Աստծո կամքով է: Արի պարզապես ապրենք իբրև քրիստոնյա, չնայեն, թե սա և նա ինչպես են ապրում: Եթե քրիստոնյաին ոչ վայել է ապրում, ապա հնարավորին չափով օգնենք, իսկ եթե չեք կարող օգնել, աչքներս գոցենք ու շարունակենք ապրել որպես քրիստոնյա:

Mariam

  • Guest
Re: ՀԱՐՑ
« Reply #13 on: December 30, 2006, 04:21:50 AM »
Ժամանակները փոխվել են, Սիմոն, սակայն քրիստոնյան ցամկանում է աղոթական կյանքով ապրել. հավատը չէ փոխվել, ոչ էլ քրիստոնյաներիս՝ Քրիստոսին ամբողջ սրտով սիրելու ցանկությունը: Սրբության ծարավը երբեք չի մարելու հավատացյալի սրտում:
Սիմոն, չե՞ս մտածում, որ այն մարդը, որ չի ցանկանում սրբությամբ ապրել, հավատացյալ չէ: «Տեր, Տեր» ասելու անարժան է:
Սիմոն, հոգևորականները հաճախ սուրբ են, մեր կարծածից շատ ավելի սուրբ, մե'նք ենք մեր սեփական տգիտությունն ու չարությունը բարդում նրանց վրա: Բան չգրես մեղքի մասին, իրավունք չունես, մեղքի ահավորությունը չգիտե՞ս: ...

Գալով նախորդ նամակում գրածս հարցին. ես՝ աշխարհականս աղոթում եմ մենակ, բոլորը դա բնական են համարում, բայց կրկնում եմ՝ դա բնական չէ: Աղոթելիս էլ պիտի զգաս եղբորդ ներկայությունը: Ինչքան մե՛ծ երջանկություն կա՝ եղբայրների հետ աղոթք կիսելու մեջ... Ավելի մեծ եղբայրասիրության նշան ու դրսևորում ես չեմ տեսնում:
Իսկ ... հնարավո՞ր է Լուսամուտը օգտվեր Սուրբ Էջմիածնի միաբանության աղոթական փորձառությունից... Մեր բարեկամ Մոնքը կհամաձայնի՞ մեզ կիսել աղոթական կյանքի իր ունեցած փորձառությունը...
« Last Edit: December 30, 2006, 11:17:45 AM by Mariam »

Mariam

  • Guest
Re: Հոգևոր հայր
« Reply #14 on: January 19, 2007, 08:48:07 PM »
Անպայման Հայ Եկեղեցում ևս՝ հոգևոր հայրության ավանդույթը կենդանի է և ուժեղ, փաստված է շատերի կյանքում:
Հոգևոր Հայրը բացում է հոգևոր ճանապարհներ՝ աղոթքի ճանապարհներ հոգևոր որդու սրտի մեջ, պարզապես նրա համար աղոթելիս:Առանց «հոգևոր հայր» կամ «հոգևոր որդի» ասելուն, առանց տրամաբանելու աղոթքի բնական այս երեսի մասին:
Ասենք՝ այս ավանդույթը կենդանի է Հայ Եկեղեցում, բայց Հայերը ավելի զուսպ են, ավելի խոնարհ, ու նախընտրում են չխոսել էական այս երևույթի մասին, ինչպես ավելորդ է երկարորեն խոսել մայրական կամ որդիական սիրո մասին:

Offline BAREV

  • Հոգևորական
  • Jr. Member
  • ***
  • Posts: 52
  • Rating: 3
Re: Հոգևոր հայր
« Reply #15 on: November 24, 2010, 11:14:50 PM »
Ձեր ասած երևույթի մասին խոսելիս չպետք է աչքաթող արվի Եկեղեցու անցած ճանապարհը: Նույն կենցաղը, աղոթական փորձառությունն ու հոգևոր մոտեցումը չունեն բազմամարդ քաղաքի եկեղեցում ծառայող քահանան և վանքում կենցաղավարող կուսակրոն հոգևորականը, վանականը, ճգնավորը: Վերջին ճգնավորները Վանա լճի Լիմ և Կտուց կղզիների մենակյացներն էին թերևս. Եղեռնը ջնջեց ամեն ինչ: Վանական միաբանություններ մինչև 20-րդ դարի սկիզբը կային: Երբ ամբողջ մի եկեղեցու 4-5 հոգի են մնում /որոնցից մեջ՝ կաթողիկոսից բացի մի եպիսկոպոս ու երկու քահանա,և հետո կաթողիկոսը խեղդամահ է արվում/ առաջնայինը դառնում է այդ Եկեղեցու գոյատևմանն ուղղված քայլը, շարունակականության պահպանումը: Փուլ առ փուլ վերականգնվող, զարթնող, եթե չասենք հարություն առնող Եկեղեցում հոգևոր փորձառության, աղոթական կյանքի հետևողական կիրառմամբ հնարավորություն է ստեղծվում կազմակերպելու վանական միաբանություններ: Հիմա արդեն այդ փուլում ենք: Փառք Աստծո, լավ ու նվիրյալ հոգևորականներ կան, ովքեր ջանքեր գործադրում են վանական կյանքի նույն հին ավանդույթները վերականգնել, ժամանակի հետ դա էլ կլինի: Մեզ միայն պետք է ԱՂՈԹԵԼ այս մեծ գործի համար: