Կաթողիկոս

Started by Mariam, November 08, 2006, 10:05:23 AM

Previous topic - Next topic

Mariam

Նոյեմբերի 5ին պատարագից վերջավորության կատարված Հայրապետական մաղթանքի առիթով մի քահանա հիշեցրեց մեզ այն տխուր ու արյունալի դեպքերը, որոնք նախորդեցին կաթողիկոսի ընտրությունը ու խոսվեց սատանայի կամքի կատարելու միշտ պատրաստ' անթիվ ու ամեն տեղ թաքնած մարդկանց մասին, որոնք հայտնվում են ամենուրեք,խոսել է այս արյունալի դեպքի հեղինակների չպատժված լինելու մասին... Երկու անգամ մեզ պատվիրեց աղոթել, որպեսզի կաթողիկոսը պահի ուղղափառ հավատը, ինչպես ասվում է պատարագի այն հատուկ աղոթքի մեջ, որոնք վերաբերվում են մեր սիրած Հայրապետին - քահանայի ու սարկավագների կողմից ասված:
Շվարեցի նորից. ինչպե՞ս հնարավոր է պատարագի առաջ կամ ճիշտ հետո արտասանված քարոզի մեջ խոսել քաղաքականության մասին, սատանայի անունը տալ, կամ ասել խոսքեր պարզապես, որոնք աղոթից չեն բխում:
Կաթողիկոսին նախ և առաջ սիրում ենք, և սատանային հիշել բացառիկ այս տոնի առիթով – նրա օծման 7երրորդ տարեդարձի առիթով – անձնապես խիստ անվայել, այսինքն մեղք եմ համարում:


Varaz

Ես մի քիչ վատ հասկացա միտքդ, Մարիամ, բայց փորձեմ միջամտել: Եթե չճանաչենք մեր թշնամուն, ապա չենք կարող նրա դեմ պայքարել:
Իսկ ինչ վերաբերվում է այդ արյունահեղ պատահարին, պարզապես հիշեք ձեր աղոթքներում այդ մարդկանց: Քանի որ դեպքը պատահել է Վեհափառ տիրոջ նշանակումից ոչ շատ ուշ, քահանաները պարզապես խնդրել են աղոթել նաև այդ հանգուցյալների համար էլ:
Ներեցեք, եթե ձեզ սխալ եմ հասկացել:

Mariam

#2
Եթե քահանան ձեր խոսած ոճով խոսեր մեզ, կընդունեի: Բայց իր խոսելաձեվի մեջ, ես անձնապես զգացել եմ հարգանքի պակաս մեր Հայրապետի նկատմամբ, ու Սուրբ Հաղորթության ' այսինքն Քրիստոսի հանդեպ: Չենք խոսում Եկեղեցում այնպես, ինչպես քաղաքական ամբիոնից: Խոսք կա, որ Եկեղեցում չպիտի ասենք, այն խոսքը, որ հավատացյալի աղոթքի հետ - ու հաղորդվելու հետ - անհամատեղելի է:
Ճիշտն ասած, հասկացել եմ, որ այս քահանայի կարծիքով, այս դեպքը պատահել էր կաթողոկոսի ընտրությունից ճիշտ առաջ, ու խանգարել է այս ընտրության բնական ընթացքը : Երկրորդ մեկնաբանությունը քահանան չասեց, բայց այսպես եմ նրան հասկացել, այս կարթիքը նոր չէ, լսել էի ու կարդացել եի արդեն սփյուռքյան մամուլում:
Խառնել քաղաքականությունը, նույնիսկ « եկեղեցական քաղաքականությունը» մեր Հայրապետի ուրախալի տոնի առիթով համարում եմ անտեղի ու սխալ:
Ինձ սխալ չհասկանաք' այս ուրախ տոնը նաև սուգ է, ու պարտադիր ենք հիշելու զովածներին ու ամբողջ սրտով աղոթել նրանց ու նրանց ընտանիքների համար:
Բայց ինձ խիստ խանգարել էր. - քահանային հիշեցումը, թե տա կատարվել էր ընտրությունից առաջ,
                                  - Սատանայի - հետո ասավ' Թուրքիայի - գործակիցների մասին խոսելը, որոնք իր կարծիքով ամենուրեք են:
                                  - մեր - Արցախի - առաջնորդի անունը տալ կաթողիկոսի ճիշտ հետո - աղոթեցեք, որպեսզի Հայրապետը և մեր Սրբազանը անթերի պահեն ուղղափառությունը - երբ գիտենք, թե ձևով մը «մրցակից» էին կաթողիկոսաքան ընտրությունների ատեն: Ինչե՛ր չեմ կարդացել մամուլում. «Եթե արիւնահեղ այս դեպքը չպատահէր, Արցախի Սրբազանը կընտրվէր»: Կամ' «թրքական շահերին ներհակ էր Արցախի Սրբազանի ընտրվելը, ու Թրքերի հզոր բազուկը արյուն հոսեցրեց այս ընտրության ուրիշ ընթացք տալու հաստատակամությամբ:»
Երբ այս ոճով խոսեց այս քահանան, կամա և ակամա հիշեցի այս բոլոր վեճերը, զոր արծարծվել են սփյուռքում - թերևս այլուր էլ -, ու որոնք պղտորեցրել են մեր Կաթողիթոսի հանդեպ ունենալիք մեր անստվեր վստահությունը:
Տկար հայերենս խիստ սահմանափակում է արտայատածս մտքերի հասկանալի լինելուն: Ներեցեք:

Anna

Հմ, ներեղություն, քույրիկ ջան, դուք ձեր դժգոհությունը հայտնեցի՞ք այդ քահանային: 21:)

Legna

իսկ կներեք, սատանայի անունը ,կամ այս բառը եկեղեցում չի կարելի տալ?
սա թեմայից դուրս 31:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Anna

Կարելի է, եթե հարկը կա: Չէ՞ որ մի կարգ ունենք "Հրաժարում", այնտեղ 3 անգամ հրաժարվում ենք սատանայից, նրա ծառաներից, չար հրեշտակներից, խորհուրդներից և այլն, և այս ամենը բարձրաձայն ասում են ամեն կնունքից, պսակից և պատարագից առաջ:

Legna

Quote from: Anna on November 08, 2006, 01:56:43 PM
Կարելի է, եթե հարկը կա: Չէ՞ որ մի կարգ ունենք "Հրաժարում", այնտեղ 3 անգամ հրաժարվում ենք սատանայից, նրա ծառաներից, չար հրեշտակներից, խորհուրդներից և այլն, և այս ամենը բարձրաձայն ասում են ամեն կնունքից, պսակից և պատարագից առաջ:

էխխխ  36:)ոչ կարգ գիտեմ , ոչ էլ մի բան...
դատարկ է տակառի նման, իմ հոգևոր ուղեղիկը  43:) 34:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

#7
Իմ պատասխանն էլ թեմայից դուրս է, խնդրում եմ' հետո բուն թեմային քննարկեք: Տվյալ քահանան ճանաչում է մեր սայթն ու մեզ կարդում է: Նա չի հանդուրժում, որ որևէ հավատացյալ իր վերապահությունը հայտնի մի եկեղեցականի ասածի նկատմամբ: Չէ՞, որ նրանք օծյալ են, ու անսախալական: Բայց մեր Քրիստոնյա լինելը մեզ Աստծու որդիների որդեգրում է շնորհել: Ու այս հանգամանքը ինձ արտոնություն է տալիս հենց քրիստոնյա ֆորումում քննարկել նույիսկ քահանայի մը ասածը: Եկեղեցին մի անբաժանելի ընտանիք է: Այն ինչ, որ ասվում է հեռավոր թեմի այս համայնքի եկեղեցում անբաժանելի մասն է Եկեղեցու ընդհանուր քարոզչությանը, ու քննարկման առարկա համայն եկեղեցու պատկանող անկեղծ հավատացյալների կողմից:
Այս թեմայով ուրիշ խոսակցություն թող սկսվի: Խնդրում եմ, ուրիշ թեմայի սյունակի տակ դրեք այն: Օրինակ' Քննարկելու իրավունք:

Satenik

#8
Quote from: Mariam on November 08, 2006, 12:54:23 PM
Տկար հայերենս խիստ սահմանափակում է արտայատածս մտքերի հասկանալի լինելուն: Ներեցեք:
Մարիամ ջան, իսկ այս հանգամանքից ելնելով, համոզվա՞ծ ես որ ըմբռնումդ համապատասխան է քահանայի խոսքի երանգավորումներին: Հարցնում եմ, որովհետև նախ գիտեմ որ հայոց լեզվով արտասանված նույն տեքսթը կախված առոգանությունից կարող է տարբեր, երբեմն էլ հակառակ իմաստ ստանալ: Երկրորդն էլ, հարցնում եմ, որովհետև իմ կնքահայրը քեզ պես սփյուռքահայ է, նոր-նոր հայերեն է սովորել, և նա միշտ չէ, որ խոսքի երանգները համապատասխան կերպ է ընդունում: Մենք միշտ իրեն բացատրում ենք, տարբեր իրավիճակներում: Թե չէ երբեմն նույնիսկ շփոթվում է ու խառնվում: :)

Mariam

#9
Սաթենիկ, հայերենը շատ լավ եմ հասկանում, արևելահայերենն ու արևմտահայերենը, գրաբարն էլ' որոշ չափով: Ազատորեն արտահատվելու մե'ջ եմ դժվարությունների դեմ հանդիման կանգնում:
Մեր սիրելի ընդհանուր մոդերատորից խնդրում եմ' ուրիշ երկու թեմաներ բացվեն ,
- առաջինն' «Սասանա » վերնագրով
- երկրորդը' «Քննարկելու իրավունք» վերնագրով:
Իսկ այս թեմայի վերնագիրը թող լինի' «Կաթողիկոսական ընտրություն» կամ «Կաթողիկոս» - Տեղը նեղ է:
Անզգուշությամբ խառնել եմ այս երեք թեմաները: Ներող եղեք: