Քննարկել

Started by Mariam, November 08, 2006, 08:43:12 PM

Previous topic - Next topic

Mariam

Այս ֆորումում մեզ տրվո՞ւմ է Հայոց Եկեղեցու պատկանող մի թեմի որևէ եկեղեցում մի քահանայի ասած քարոզը քննարկելու իրավունք:
Իմ կարծիքով, երբ մի հավատացյալ խիստ անհանգստացել է մեկ քահանայի կողմից ասած խոսքերից, նրա իրավունքն է մի ուրիշ քահանայի դիմելն ու բացե ի բաց զգացածը վախը կամ վերապահումները արտահայտել: Ճիշտ է, անհանգստացնող հանգամանք է նույն քահանայի չդիմելն ու մի ֆորումում,' ամենուն աչքի տակ, անծանոթ մարդկանց առաջ արտահայտել այն, ինչ մեզ անհանգստացրել է: Մյուս կողմից, կարող ենք մտածել նաև, որ ուրիշ թեմի եկեղեցու մի ուրիշ հավատացյալ նույն դժվարությունների դեմ հանդիման է գտնվել, ու նրա բարի խորհուրդները ու փորձառությունը կարող են մեծապես մեզ օգնել, կողմնորոշվելու կամ մեր անհիմն վախերը ցրվելու համար:
Ֆորումի կանոնների մեջ չէ նշված այս արգելքը: Անշուշտ հարգելու եմ Ադմինի որոշումը:

Mariam

Քննարկում եմ միայն այն, ինչ որ ինձ խիստ անհանգստացնում է, հուսահատեցնելու աստիճան, ու խոստովանում եմ, որ ունեցածս բծախնդրությունը նաև իմ դժբախտությունն է:

Maro

Չեմ հասկանում, ինչ՞ու Մարիամը պետք է արդարանա իր մտքերի համար:
Իսկ ու՞մ ասի, եթե ոչ մեզ և ոչ այստեղ: Մարիամ ջան, շարունակի այսպես: 21:)