Ինձ համար այս հարցում ցավալին նաև այն է, որ ՀՀ համապատասխան մարմինները չեն կարողանում ոչ միայն միջազգային հնչեղություն հաղորդել սիրիահայության հարցին, այլ նույնիսկ չեն կարողանում Հայաստանի ներսում զգացնել տալ, թե իրականում ինչ որակի ոճիր է տեղի ունեցել։ Եթե Հայ Եկեղեցին էլ ինչ որ բան անում է, ապա, իմ կարծիքով, այդ ազդակը չի հասնում հասարակության լայն շրջանակներին։
Չի գիտակցվում, որ մեր մի մասը պատերազմի մեջ է։
Մեծ ցավ է սա, և իրավացիորեն քեսաբցիներն իրենց այսօր մենակ են զգում իրենց վշտի մեջ։