Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Անդրադարձ => Topic started by: Masnaget on May 05, 2014, 12:25:32 AM

Title: Սիրիայի խնդիրը
Post by: Masnaget on May 05, 2014, 12:25:32 AM
Սիրելի լուսամուտցիներ: Մտահոգիչ իրադարձություններ տեղի ունեցան վերջերս Սիրիայում` մեր հայրենակիցների ծննդավայրում: Այն այլևս ավերակ է հիշեցնում` մեկ անգամ ևս փաստելով այն մասին, որ վայրագ մարդու և ցեղերի բարբարոսությունները սահման չեն ճանաչում: Մեզ մնում է միայն աղոթել մերոնց համար, և որ Տերը Իր հովանու ներքո պահի Իրեն հուսացողներին:
Title: Re: Սիրիայի խնդիրը
Post by: Ղուկաս Վահան on May 08, 2014, 03:05:25 PM
Ինձ համար այս հարցում ցավալին նաև այն է, որ ՀՀ համապատասխան մարմինները չեն կարողանում ոչ միայն միջազգային հնչեղություն հաղորդել սիրիահայության հարցին, այլ նույնիսկ չեն կարողանում Հայաստանի ներսում զգացնել տալ, թե իրականում ինչ որակի ոճիր է տեղի ունեցել։ Եթե Հայ Եկեղեցին էլ ինչ որ բան անում է, ապա, իմ կարծիքով, այդ ազդակը չի հասնում հասարակության լայն շրջանակներին։

Չի գիտակցվում, որ մեր մի մասը պատերազմի մեջ է։

Մեծ ցավ է սա, և իրավացիորեն քեսաբցիներն իրենց այսօր մենակ են զգում իրենց վշտի մեջ։
Title: Re: Սիրիայի խնդիրը
Post by: vahan on September 20, 2014, 10:11:22 PM
Քեսաբի վիճակը շտկվեց։ 
Ցավոք դեռ անհայտ ժամանակով հետաձքվում է Հայաստանի վերականգնման տեսլականը։ Ես ուղիղ համեմատականներ կանցկացնեի Քեսաբի ու Հայաստանի միջև։ Երկուստեգ նույն գործնթացներն են՝ հայաթափություն։ ՈՒղղակի, բժշկական լեզվով ասած, Հայաստանի պարագայում վիճակը քրոնիկ է, ոչ թէ Քեսաբի  նման՝ սուր։ Ցավոք, որպես կանոն քրոնիկ վիճակներն առավել անբուժելի են լինում։