Կանանց վերաբերյալ

Started by Mariam, January 07, 2006, 10:52:44 PM

Previous topic - Next topic

Mariam

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հաղորդվելուց առաջ, սպասող կանանց անընդհատ հարց տրվել է.« Ծոմ պահե՞լ ես, խոստովանվե՞լ ես, երեխան մկրտվե՞լ է»: Արդեն բացատրել եմ, թե ինչու այնպիսի հարց տալը, երբ հավատացյալը մոտենում է իր Աստուծո, վիրավորական է ու անտեղի: Ամենալուրջ կերպով աղոթում ենք մեր հոգևորականների համար, երբ նրանք հաղորդվում են, ու նրանցից ակնկալում ենք նույն հարգանքը մեր նկատմամբ:
Ի՞նչ ասենք, երբ - մեր գավառի եկեղեցիներից մեկում -քահանա մը բարձրաձայն բոլոր կանանց զգուշացնում է, որպեսզի «դաշտան ունեցող կանայք թող չմոտենան Սուրբ հաղորդությանը»:
Որտեղի՞ց է գալիս այս արգելքը: Ոչ Նոր Կտակարանից: Այո, հրեական օրենքը պիղծ է համարում այնպիսի կանայք: Բայց հարցս հետևյալն է. ի՞նչ է Հայ Եկեղեցու կանոնը այս մասին:

Satenik

Փաստորեն կա՞ այդպիսի բան: Ես մի անգամ եմ լսել դա մի կնոջից, հարցիս թե ինչո՞ւ է այդպես, պատասխանել է, թե եկեղեցում արյուն չպիտի լինի:   Երևանի եկեղեցիներում այդպիսի բան չեն զգուշացնում: Ինչ հիմարն եմ, որ  չեմ լսել այդ կնոջը, լավ էր, ասացիր:
Բայց բացեիբաց զգուշացնելը երևի ամոթ է, չէ՞ որ այնտեղ բացի քահանայից լիքը տղամարդիկ կան:
QuoteԱնձնապես այնքան եմ ընտելացել անիմաստության հետ, որ նրան համարում եմ բնական օրենքն այս աշխարհի...
Հա, բայց ի՞նչ գիտես որ անիմաստ է, Մարիամ ջան: Դարերով, հազարամյակներով անիմաստ բանը հո չէ՞ր ապրեցնի: Ես իսկի չեմ էլ հասցնում ամեն ինչի հետևից, ֆիզիկապես, ուղակի վստահում եմ պատասխանատու մարդկանց և բավարարվում դրանով: Ճիշտ է, կան բաներ, որոնց նկատմամբ խիստ և հատուկ ուշադիր եմ, բայց հիմնականում վստահում եմ, հավատում եմ:

Mariam

Սիրելի Սաթենիկ,
հարցս հետևյալն է. գիտեմ, որ ծննդաբերությունից հետո, Հայ Եկեղեցին - Հին Կտակարանի համաձայն - քառասունք է սահմանել մայրերին, ու սրբվող աղոթքից հետո, նրանք  «պղծությունից» մաքրվում են ու կարող են նորից մասնակցել պատարագին ու հաղորդվել:
Մեզ մոտ, ավելացնում են ամուսնությունից հետո մի ուրիշ քառասունք - միմիայն կանանց համար, տղամարդը միշտ «մաքուր» է համարվում -, ու հետո ուրեմն ամեն ամիս մի որոշ ժամանակաշրջան: Ցանկանում եմ իմանալ. այս վերջին երկու հարցերի հետ կապված՝ որոշ կանոն հաստատվա՞ծ է իրոք Հայ եկեղեցում:
Փառք Աստուծո, շատ անգամ հաղորդվել եմ , ամուսնությունից հետո, ծննդաբերությունից հետո, ու համարյա ամեն անգամ, երբ հնարավոր էր: Ու օրհնվեցի մեր Տիրոջ կողմից, որ նայում է միմիայն մեր ունեցած հավատին ու Նրա հանդեպ ունեցած վստահության: Ի վերջո, հաղորդվելիս, մենակ ենք կանգնած Աստուծո առջև, որ մեր խղճի խորն է թափանցում, ու մեր խղճի համաձայն որոշում մեր «մաքուր» թե «պիղծ» լինելը:
Եվ մի հարց. եթե այսպիսի կանոն հաստատված է Հայ Եկեղեցում, քահանան կարող է որոշել և մեզ զգուշացնել: Բայց այս կանանը այնքան հակառակ կլիներ իմ համոզումներին, որ պարտավոր լկինեի որոշել հեռանալ Հայ Եկեղեցուց, կամ «մեղանչել» ամեն անգամ, երբ քահանայի հակառակ եմ վարվում:
Ըստ Սուրբ Պողոսի, ամեն մարդ չպիտի իր եղբոր - կամ քրոջ - ուսերի վրա ավելացնի երկրորդական անթիվ պարտականություններ, որոնք կքայթակղեցնեն նրան ու կստիպեն հրաժարվել Քրիստոնեությունից:

Satenik

#3
Մարիամ ջան, ես չգիտեմ, չեմ կարող հարցիդ պատասխանել: ??? Իսկապես, ինչ որ ասում ես ինձ էլ է տարօրինակ թվում:
Իհարկե, այդ պարտականությունները ինձ չեն ստիպի հրաժարվել քրիստոնեությունից (չեմ էլ կարող, հրաժարվեմ՝ ո՞ւր գնամ, ի՞նչ լինեմ) և վստահ եմ քեզ էլ, բայց լավ կլիներ հասկանայինք նախ կա՞ն դրանք թե ոչ, ի՞նչ տեսքով են և ինչո՞ւ համար են: 

Satenik

Որաքնով որ ես եմ հասկանում քառասունքի գաղափարը ծննդաբերությունից հետո, դա չտեսնված իմաստուն բան է (ի դեպ գիտականորեն ապացուցված), այն առումով, որ այդ ժամկետը, քառասուն օրը, թե նորածնի և թե մոր համար շատ խոցելի մի ժրջան է: Դե ի՞նչ պատմեմ, ծննդաբերել ես, գիտես: Կինը այդ ընթացքում վերականքնգվում է հղիթյունից և ծննդաբերությունից հետո, շատ հակված է լինում վարակների, քանի որ նրա դիմադրողականությունը այդ շրջանում ցածր է, էլ չեմ ասում որ նա կերակրում է, հետևաբար պարտավոր է առողջ լինելու և այլն: Ոչ միայն գավառներում կա այդ քառասունք պահելու սովորությունը, այլ և քաղաքներում և մայրաքաղաքում բավական ընդունված է, նորածին ունեցող մարդկանց տուն մինչև քառասունքը հյուր գնալը կանոնների կոպիտ խախտում է: Եվ դա շատ ճիշտ բան է: Ես ինքս որևէ մեկին չեմ հրավիրել մեր տուն եթե տանը նորածին է եղել, իսկ մարդիկ ընդունված ավանդույթի համաձայն չեն էլ փորձել գալ:
Սա հասկացանք: Բայց ի՞նչ պղծության մասին է խոսքը: Նոր մայրացած հայուհին,  գոնե ինձ համար, սուրբ է և սրբություն է:
Բա որ ութ օրականում երեխային կնքում են, մայրը տա՞նն է մնում: Ոչ:
Լավ, արի ենթադրություններ չանենք, սպասենք, գուցե մեզ կպատասխանեն մեր ֆորումի իրազեկ մասնակիցները:

Mariam

#5
Ես էլ ցանկանում եմ իմանալ. այս քահանայի տված արգելքները ավանդություն են լոկ, թե գրված են ու նշված Հայ Եկեղեցու կանոնների մեջ:
Ծննդաբերության մասին, ասեմ որ անձնապես այնքան լավ եմ զգացել երբ զավակս ծնվեց,այնքան աշխույժ էի ու բոլոր ուճերիս տեր, որ կարողանում էի շատ գործ կատարել ու ձեռնարկել: Հենց ծննդաբերությունից մի ժամ հետո - հակառակ ծննդաբերության ատեն հանդիպած դժվարությունների:
Այնուամենայնիվ, չասենք, որ թափած «արյունի» պատճառով կինը «պիղծ» է ու պետք է «մաքրվի»: Դա, ըստ իս, սնապաշտություն է:

Satenik

Մարիամ ջան, ես քո բարձրացրած հարցերը տվեցի  ամուսնուս, նա ինձ խաղաղեցրեց, պատասխանելով մոտավորպես հետևյալը, թե չի կարելի որ ես, իմ աշխարհիկ տգիտությամբ ու մտքերով, դատեմ եկեղեցու այս կամ այն կարգի մասին: Որ Եկեղեցում տգետներ չեն հավաքված ինձ պես, այլ գրագետ քրիստոնյա հայեր են, որոնց մեջ դարեր շարունակ աստվածաշնորհ հանճարներ ենք ունեցել:  ՈՒ որ եթե ինձ որևէ բան կարող է տարօրինակ թվալ, դա դեռ ոչինչ չի նշանակում: 
Հիմա ես ամաչում եմ, որ տատանվեցի: Ինձնից հասնում է ազնիվ ապրել,  պատգամներին հետևել, աշխատանքս կատարել  պատշաչ ձևով ու այդքանով ծառայել ազգիս և Աստծոն: Սա քիչ ու հեշտ բան չէ: Եթե ամեն հայ այսքանը կարողանա կատարել, Հայաստանը կծաղկի այդ թվում և որպես քրիստոնյա երկիր:
Այսպես ապրելու համար իմ հիմնական հենարանը իհարկե Հայ Առաքելական Եկեղեցին է:

Mariam

Երբ արյունահոսության հիվանդությունից տառապող կինը մոտեցավ ու ծածուկ դպավ Քրոստոսին, Նա չբացաքանչեց.«Ո՞ր պիղծն ինձ դպավ», այլ հրապարակավ՝ ժողովրդի առջև հայտնվեց Աստուծո ողորմածությունը ու միակ Բարին՝ ժողովրդի կողմից պիղծ նկատված կնոջն ասեց. «Քաջալերվի'ր, դո'ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա խաղաղությամբ»: Ղուկաս, 8,48Մեծ հանգանքով եմ դիտում հայկական սովորույթները, բայց ինձ անհնարին է մի բան՝ հրաժարվել Սուրբ Հաղորդությունից: Դա իմ միակ հենարանն է այս անիմաստ աշխարհում, ամեն բարու միակ աղբյուր: Ու զանազան պատրվակներով մարդկանց – կանանց - հեռացվելն Սուրբ Հաղորդությունից ինձ անչափ է տրտմեցնում, ու ինձ թվում է  թե դրանով Աստված Ինքն չի ուրախանում: Հիսուսի ողորմածությունը անչափելի է «Եկեք իմ մոտ, բոլորդ, ովքեր տառապում էք» - ներեցեք, Աստվածաշնչի խոսքերը մտապահեցի ֆրանսերեն լեզվով – ու անթիվ նման խոսքեր, արտասանված մեր Տիրոջ կողմից:
Անիմաստ էի գտնում Եկեղեցում կատարվածը, նաև դրա պատճառով. մի աղջիկ ինձ մոտեցավ ու հարցրեց.«Մարիամ, անոր  որ տվել- ասեց՝ գցել - են մկրտվածների բերանում, ի՞նչ անեմ»: Ու ապշած փորձել եմ պատմել որ Սուրբ Հաղորդությունը Հիսուս Քրիստոսի սուրբ Մարմինն ու Արյունն է,  Աստուծո Կյանքն է, մեր տված հավիտենական կյանքը Աստուծո բարի կամքով, որ Իր միածին Որդին առաքեց աշխարհ, որպեսզի մարդիկ կյանք ունենան: Ու պատմել եմ Հիսուս Քրիստոսի կյանքի մասին, Նրա սուրբ սրբոց լինելու մասին, խաչելության ու հարության մասին, ու մաև Նրա հրամանի մասին, որ Հաղորդությունը կատարենք Իր հիշատակի համար::
Տեսե'ք. աղջիկը գիտեր «դաշտանի մասին հայկական - ու հրեական -  սովորությունը»,գիտեր գլուխ ծածկելու անհրաժեշտությունը, բայց գիտէր և ոչինչ:
Սուրբ Հաղորդության մոտենալու միակ մեկ արգելք գիտեմ ես՝ մահացու մեղքը, չխոստովանված ծանր մեղքը: Մեղքի մասին քարոզեր քահանան,և Հիսուս Քրիստոսով գտած փրկության, Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, որ Աստուծո հրաշալի հայտնութունն է, դաստիարակեր ժողովրդին այսինքն մեր հոգու սնունդ բերեր, աստվածային լույս սփռեր:
Եթե ավանդույթը չի փակում դեպի Աստված տանող ճանապարհը, հարգելի է, ձեռնտու ու գովելի: Բայց երբ փակում է մարդկանց ճանապարհը դեպի Աստված...արգելում Հիսուս Քրիստոսին ՝ Փրկչին մոտենալը, հակառակ որ դրա համար եին հավաքվել մարդիկ, տղամարդ թե կին անխտի'ր:
Դեռ չեմ իմանում, այս սովորույթը տարածվա՞ծ է Հայ Եկեղեցում, մտե՞լ է Հայ Եկեղեցու կարգի մեջ:

Satenik

#8
Quote from: Mariam on January 10, 2006, 12:36:10 PM
Երբ արյունահոսության հիվանդությունից տառապող կինը մոտեցավ ու ծածուկ դպավ Քրոստոսին, Նա չբացաքանչեց.«Ո՞ր պիղծն ինձ դպավ», այլ հրապարակավ՝ ժողովրդի առջև հայտնվեց Աստուծո ողորմածությունը ու միակ Բարին՝ ժողովրդի կողմից պիղծ նկատված կնոջն ասեց. «Քաջալերվի'ր, դո'ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա խաղաղությամբ»: Ղուկաս, 8,48
Մարիամ ջան, պարզ է, որ այդ կինը, որ դիպչել է Քրիստոսին, դաշտան դադարեցնելու համար չի դիպչել: Կա մի հսկա ցուցակ տարբեր մահացու հիվանդությունների, որոնք ուղեկցվում են արյունահոսությամբ: Այդ կինը կարող էր ունենալ ստամոքսի արյունահոսող խոց, անոթի պատռված անևրիզմա, թոքախտ, տրավմա և այլն:
QuoteԲայց երբ փակում է մարդկանց ճանապարհը դեպի Աստված...արգելում Հիսուս Քրիստոսին ՝ Փրկչին մոտենալը, հակառակ որ դրա համար եին հավաքվել մարդիկ, տղամարդ թե կին անխտի'ր:
Մարիամ ջան, ոչ ոք չի ասում թե ստամոքսի արյունահոսող խոցով չհաղորդվես կամ եթե վիրավոր զինվոր ես, եկեղեցի չմտնես:
Ինձ թվում է դու միքիչ չափազանցնում ես: 30:)

Mariam

Ավետարան ըստ Ղուկասու
Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր  արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որևէ մեկից բժշկուել, յետեւից մոտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց: Եւ Յիսուս ասաց.«Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»: Եւ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին: «Վարդապե'տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»: Եւ Յիսուս ասաց:« Մէկն ինձ դիպաւ, որուհետեւ զգացի, որ ինձնից զորութիւն դուրս եկաւ»: Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչ բանի համար դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց: Եւ նա ասաց.« Քաջալերուի'ր, դո'ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»:

Ֆրանսերեն երկու Աստուածաշունչը մեզ բացատրում են թէ կինն հետեվից է դիպչում Քրիստոսին, որովհետև ըստ հրեական օրենքի նա պիղծ է համարվում, ու մեզ հրավիրում է կարդալ Հին Կտակարանի հետևյալ օրենքը:

Ղեւտական 15,19-33
Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր է մնում դաշտանի մէջ: Ով որ դիպչի նրան անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: Ինչի վրայ որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում կամ ինչի վրայ է նստում անմաքուր է համարւում.....
Եթէ մի կնոջ դաշտանն անկանոն է ...այդ բոլոր օրերի ընթացքում թող անմաքուր համարուեն...այն անկողինը...այն աթոռը...ով որ դիպչի նրան: Երբ դադարի կնոջ արիւնահոսութիւնը, նա պէտք է հաշուի եօթը օր, ապա մաքուր կհամարուի: Ութերորդ օր, պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի քահանային մօտ, վկայութեան խորանի դուռը: Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ իբրեւ ողջակէզ: Քահանան այս ձեւով Տիրոջ առաջ պէտք է քաւութիւն տա նրան իր արիւնահոսութեան համար, որ նրան անմաքուր էր դարձրել»:
Իսրայելի որդիների խստորէն զգուշացրէ'ք իրենց անմաքրութիւններից, որպէսզի իրենց մէջ գտնուող իմ խորանը չպղծեն ու իրենք այդ անմաքրութեան պատճառով չմեռնեն: Այս է կարգը սերմի ծորում ունեցողի, երազախափութեան պատճառով անմաքուր դարձածների, արիւնահոսությիւն ունեցող կնոջ, ծորում ունեցողի, տղամարդ թէ կին...

Ավելացնեմ, որ կնոջ տասներկու տարվա արիւնահասությունը ուրիշ հիվանդություն չէ քան մեր երևակայածը: Արդեն նույն բառը «արյունահոսություն» է գործածվում Ավետարանում ու Ղեւտական գրքում: Ու էլ ունեցածս երկու Աստվածաշունչ մեկնաբանում են այս դրվագը նույն ուղղությամբ:
Փառք մեր Փրկիչին, որ վերցրել է այս տեսակի բոլոր անմաքրությունները, մեզ խստորէն պատվիրելով պահել սրտի մաքրությունը, միակ պայմանը Նրա Խորանին մոտենալու ու Նրա Ամենասուրբ Հաղորդությունը ստանալու համար::