«ՄԻՏՔ» ակումբ > Մրցութային թեմաներ

Աշուն է, անձրև…

(1/1)

Ղուկաս Վահան:
Ձեր աշխատանքները տեղադրեք այս թեմայի մեջ որպես պատասխան։

Masnaget:
        Աշուն
Աշունն է ահա  իմ սիրտը մաշում,
Շոյում, շշնջում, երգում անդադրում,
Հանգիստ չի տալիս սիրո իր երգով,
Ոչ էլ անմոռաց կյանքի հուշերով:

Նա կյանքիս մասին շատ բաներ գիտի.
Իմ երգն աշնանն է լսվել կարոտով,
Իմ սիրտն աշնանն է բացվել վառ սիրով,
Իմ կարոտն աշնանն է ծաղկել տեսիլքով:

Գնա, իմ աշո՛ւն, փարվի՛ր ամենքին,
Պարգևիր սիրո պահեր անմեկին,
Տե՛ս` բոլոր մարդիկ չե՞ն փոխվել արդյոք,
Չե՞ն կոտրել քարը իրենց սրտերի:

Գիտեմ, որ մարդիկ կփոխվեն նորեն,
Բայց երգն իմ անշուշտ նույնը կմնա,
Որ աշնան նման փարվի ամենքին,
Շոյի, գուրգուրի ու բարի դարձնի:  

Luse:
Աշուն ու անձրև. քայլում եմ դանդաղ,
Փնտրող հայացքով շուրջս եմ նայում.
Նրան այնպես եմ ուզում մոռանալ,
Բայց իմ սրտի մեջ պահել եմ ամուր:

Մեր անցած աշնան ոտնահետքերը
Անձրևը եկել, ջնջել է վաղուց,
Բայց այդ մոլորված, կորած հետքերը
Տեսնում եմ կարծես ամեն անցնելուց:

Ուզում եմ փարվել նրա հետքերին
Ու անէանալ, կորչել, վերանալ
Ու անցած տարվա նրա խոսքերին
Միամտաբար նորից հավատալ:

Ուզում եմ ձուլվել խոնավ անձրևին
Ու փոքրիկ-փոքրիկ մի կաթիլ դառնալ,
Կամացուկ դիպչել նրա շուրթերին
Ու անցած աշնան համբույրը դառնալ...

Hasik:
ԱՇՈՒՆ Է, ԱՆՁՐԵՎ ...
           Երանի նրան, ով գեթ մեկ անգամ իր կյանքում զգացել է մայրության բերկրանքը, այն փոքրիկի շարժը, սրտի տրոփյունը, որ ուզում է շուտ լույս աշխարհ գալ` տեսնելու և հասկանալու, թե ինչ է կատարվում իր շրջապատում, արևը որտեղից է ծագում ու մայր մտնում, աստղերն ինչպես են շարվում ու պար գալիս երկնքում, ամպի  ծվեններն ինչպես են շարժվում, ծառերն ինչպես են կանաչում, բողբոջում, դեղնում, կարմրում ու չորանում, ինչպես է ձմռանը հաջորդում գարունը, գարնանը` ամառը, իսկ ամռանը` աշունը:

       Դրսում աշուն է, անձրև, ցուրտ, մռայլ ու ամպամած երկինք, մարդիկ դժգոհում են, որ նորից սկսվեց անձրևը` իր հետ բերելով սառնություն ու տխրություն, իսկ իմ փոքրիկի համար արև է` ջերմ ու պայծառ, և անկախ այդ սառնությանն ու տխրությանը` ես երջանիկ եմ, շատ երջանիկ, որովհետև իմ մեջ ունեմ նրան, որովհետև զգում եմ, որ կյանքը շարունակվում է, որ ապրում եմ ու պարտավոր եմ ապրել, փայփայել ու պաշտպանել իմ հրաշքին ամենքից ու ամենից, անգամ անձրևի սառը կաթիլներից, որոնք զգուշությամբ հպվում են պատուհանին ու թափվում ցած` ասես հիշեցնելով, որ իրենք նույնպես Երկիր մոլորակի վրա գոյություն ունենալու իրավունք ունեն, որ պետք չէ դժգոհել անձրևից ու կաթիլներից. չէ որ Աստված միայն ինձ ու քեզ չի ստեղծել, այլ արարել է ամեն գեղեցիկն ու բարին, ինչպիսին աշունն է, աշնան անձրևը, անձրևի կաթիլները, ինչպիսին ես եմ, դու ես ու մեր բալիկը, մեր անմար սերը, ինչպիսին մեր այգու բոցկլտացող տանձենին է, ինչպիսին ...:
       Օ, Տեր Աստված, որքան կատարյալ ես Քո արարչագործության մեջ, որքան ներդաշնակ է բնությունը, եթե իհարկե մարդ-արարածն այն չխախտի:
         Պատուհանից դուրս կրկին անձրև է, ու կարծես թե պայքար է մղվում արևի շողերի ու սև ամպերի միջև. արևը փորձում է վերջին անգամ  ջերմացնել մարդկային սառը սրտերը, հիշեցնել, որ անձրևից հետո երկնքում միշտ հայտնվում է պայծառ արևը, որ տխրությանը միշտ հաջորդում է ուրախությունը, որ միշտ հաղթում է բարին, հույսը, հավատը, սերը, Սերն առ Աստված, առ մեր Արարիչն ու Փրկիչը:
       Իսկ ուր մնացին սևակնած ամպերը:
          Եկե’ք մեր կյանքից դուրս մղենք չարը, նախանձը, հուսահատությունը, անհանդուրժողականությունը ..., թող մեր սրտերում ու հոգիներում տիրեն միայն լույսն ու ջերմությունը, սերն ու խաղաղությունը, ու թե անձրևները գան, թող իրենց հետ բերեն միայն ու միայն ջերմ հիշողություններ, ուրախ ժպիտներ, սեր, սեր, սեր ...:
  

TILIL:
        
Աշուն է, անձրև…
        Աշուն է, անձրև, հոգուս համահունչ: Հոգիս պատել է մի անքննելի ու անհասկանալի տխրություն: Քայլում եմ այսպես մենակ, հուսահատ  աշնան անձրևի կաթիլների տակ: Փորձում եմ գտնել իմաստը կյանքի և լցնել կյանքս մեծ ուրախությամբ, սակայն տխրությունն ինձ բաց չի թողնում:
   Բայց ահա այս հուսալքված և տխուր պահին անձրևի կաթիլներին փոխարինում է աշնան արևը և հույսի նման սնուցում հոգիս: Ահա ծիածանն ուրախ գույներով: Եվ կարծես հրաշք. տխրություն չկա, հոգիս պատել է մի ուրախություն: Եվ այդ արևի լույսով  ու հույսով ես գտնում եմ կյանքիս իմաստը, ես կրկին ուրախ եմ և ցնծում եմ, աշնան անձրևի կաթիլներն ինձ այլևս չեն տխրեցնում, այլ հակառակը ինձ պարգևում են բազում ժպիտներ, քանզի հասկանում եմ, որ և′ արևը, և′ անձրև, և′ աշունը, և′ ուրախությունն ու ցնծությունը և′ ….. Աստված է տվել: Տվել է բնություն իր բազմազանությամբ և անբացատրելի էությամբ: Եվ այդ ամենի մեջ կա միայն ՍԵՐ: ՍԵՐ, որ կարող է միայն երջանկություն պարգևել: Միայն թե  պետք է այդ ՍԵՐԸ տեսնել և գտնել, այլ ոչ թե անտեսել և հուսահատվել:
        Սիրում եմ աշնան անձրևը կաթ-կաթ, հատակը խոնավ և օդը մաքուր:
   Աշուն է, անձրև… և ես ուրախ եմ 30:):

Navigation

[0] Message Index

Go to full version