«Լուսամուտ-2007»

Started by Ղուկաս Վահան, December 22, 2007, 08:28:52 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

«Լուսամուտ-2007»-ի անվանակարգերը և մրցանակակիրները

Մեր երկխոսությունների այս Լուսամուտում առաջին անգամ սահմանվում են անվանակարգեր  :D
Կարելի է ասել, որ սա մի փորձ է կամ ձև՝ գնահատելու և արժևորելու միասին անցած մեր այս ճանապարհը ::)
Առավել քան վստահ եմ, որ ձեզ համար սուբյեկտիվ կթվան տրված անվանակարգերը, ուստի համբերություն եմ մաղթում 19:)  Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է տեսնում իր Լուսամուտից դուրս կամ ներս գտնվող աշխարհը 32:)
Խնդրում եմ նկատի ունենալ նաև, որ հնարավորությունների պատճառով անվանակարգերը քիչ են լինելու։ Սա առաջին փորձն է։


Այսպիսով.


ԱՄԵՆԻՑ ԿԱՅՈՒՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ


Satenik 21:) 21:) 21:)
Սաթենիկը մեզ հետ է 2005 թվականի մայիսի 18-ից, և մինչ օրս առիթ չի եղել, որ նա լքի Լուսամուտը։ Թեև վերջին շրջանում քիչ է գրում, բայց նկատելի է, որ իրեն հետաքրքրող թեմաների շրջանակում, երբ ասելիք ունի, արտահայտվել է։ Այս կայունության համար նա նկատվում է որպես «Լուսամուտ – 2007»-ի ամենից կայուն անդամը 39:)
Հուսանք այս կայունությունը հետագայում ևս կշարունակվի։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սաթենիկին իր ներկայության ու աջակցության համար և իրեն նվիրում ֆոնդում եղած Ստեփան Կերտողի «Հայ Եկեղեցին առաջին աշխարհամարտի տարիներին» գիրքը՝ նկատի ունենալով իր ազգային անկոտրուն ոգին։

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ (ՕՆԼԱՅՆ) ԵՂԱԾ, ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ

MONK 21:) 21:) 21:)
Մոնկը մեզ է միացել 2006 թվականի դեկտ. 10-ին։
Միշտ առանձնացել է իր ակտիվ մասնակցությամբ, մի պահ լռեց, բայց ահա նորից ակտիվ է 18:) Սիրում է շատ հարցեր տալ։ Նույնիսկ երբ իրեն հարց են տալիս, նա նորից շարունակում է հարցերին հարցերով անդրադառնալ :(
Լուսամուտի վիճակագրությունը ցույց է տալիս, որ նա բոլորից շատ է ակտիվ (online) եղել, բոլորից շատ նա է գրառումներ կատարել և ամենից շատ նա է նոր թեմաներ բացել։
Հուսանք իր օրինակը խթանի մյուսներին։
Այսու, Մոնկը նկատվում է «Լուսամուտ – 2007»-ի ամենից ակտիվ և ամենից շատ գրառումներ կատարած անդամը 39:)  որի համար նրան շնորհվում է «Միտք» ակումբի ֆոնդից «Աստվածաշունչ ըստ հայ մատենագրության» գիրքը։

ԱՄԵՆԻՑ ՀԱՄԱՐՁԱԿ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Arphi 21:) 21:) 21:)
Արփին մեզ է միացել 2007 թվականի սեպտ. 19-ին։
Երբ դեռ նոր էինք բացել «Միտք» ակումբը, Արփին համարձակ մտավ 31:)  և առաջին մրցույթում տեղադրեց իր գրած նյութը։ Մյուսները համբերությամբ սպասում էին, սակայն Արփին համարձակություն դրսևորեց, չվախեցավ ու չամաչեց գրել 18:)
Գնահատելով իր այս համարձակությունը նրան շնորհում ենք «Լուսամուտ – 2007»-ի ամենից համարձակ անդամի անվանակարգը 39:)
Արփին այս վերջին շրջանում մի քիչ պասիվ է, ուշ–ուշ է մտնում ֆորում։ Ենթադրում ենք, որ նա ինտերնետ կապի խնդիր ունի, ուստի այս անվանակարգի որպես մրցանակ իրեն ենք նվիրում 25 (քսանհինգ) ժամ ինտերնետային կապ։

ԱՄԵՆԻՑ ՍԻՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Այս անվանակարգը սահմանում են ֆորումի մասնակիցները։ Կբացվի թեմա «Միտք» ակումբի «Քվեարկություններ» ենթաբաժնում։ Նախորդ քվեարկության օրինակով կկատարեք ձեր ընտրությունը, կամփոփենք արդյունքները։ Քվեարկությունների վերջնաժամկետը դեկտ. 29-ն է (որպեսզի հասցնենք մինչև Նոր տարի իմանալ այս տարվա ամենից սիրված մասնակցին)։


Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Չմոռանամ հավելել, ադմինիստրացիայի կողմից յուրաքանչյուր մրցանակակրի վարկանիշը ավելացվում է մեկ նիշով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Տեղեկացնեմ, որ «ԱՄԵՆԻՑ ՍԻՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ» անվանակարգի մրցանակակրին նվիրել ենք 25 (քսանհինգ) ժամ ինտերնետային կապ։
Let's open the window of our soul and let the light enter our souls