Author Topic: "Կյանքի խոսք" եկեղեցի  (Read 10335 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline arevik

  • Newbie
  • *
  • Posts: 15
  • Rating: 0
"Կյանքի խոսք" եկեղեցի
« on: August 30, 2010, 05:51:40 AM »
Խնդրում եմ ինձ որևէ ինֆորմացիա տաք <<"Կյանքի խոսք" եկեղեցի>> կոչվածի մասին: Արդյոք դա հերթական աղանդներից չէ ? Ասում են,նրանք քարոզում են նույն,մեր քրիստոնեական Աստվածաշունչը:Բայց արդյոք դա ճիշտ է?
« Last Edit: August 30, 2010, 09:48:04 AM by Masnaget »

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #1 on: August 30, 2010, 01:13:58 PM »
Այս աղանդը նույնպես վնասակար ուսմունքներ ունի, որոնք սակայն զատորոշ տարբերություն ունեն նմանատիպ այլ աղանդների քարոզածների համեմատ: Փոքր-ինչ <<տանելի>> աղանդ է, սակայն ասեմ, որ Հայաստանի տարածքում գործում է Հայ Առաքելական Եկեղեցուց անջատ, ազատական մոտեցումներ ունի շատ դավանական հարցերում:
Այս աղանդի անդամ է երգիչ Անդրեն:

Իրենք իրենց մասին օգտագործում են <<եկեղեցի>> տերմինը բնականաբար:
Եթե հավելյալ տեղեկությունների կարիք ունեք, կմանրամասնեմ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline arevik

  • Newbie
  • *
  • Posts: 15
  • Rating: 0
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #2 on: August 31, 2010, 04:24:48 AM »
Նախ շնորհակալ եմ տրամադրած ժամանակի համար:
Հետո,ավելի մանրամասն ինֆորմացիան ավելորդ չէր լինի,հիմա բացատրեմ թե ինչու:
Բանն այն է,որ ինձ շատ հարազատ մարդ է այցելում նրանց "խմբակներին" և ես ուզում եմ հասկանալ,թե որքանով է դա "անվտանգ" նրա համար, չնայած,որ նա պնդում է,որ "դա իրեն խաղաղություն է բերում և այն բոլորովին էլ աղանդ չէ":

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #3 on: September 01, 2010, 02:06:41 PM »
<<’’Կյանքի խոսք’’ եկեղեցի>> աղանդը  բողոքական հոսքերից սերված մի շարժում է, աջ կենտրոնամետ քաղաքական շահեր հետապնդող ամերիկյան ուղղություն, սկիզբ է առել  19-րդ դարի վերջերին, մի քանի շերտ փոփոխություններ է ունեցել, տարածվել աշխարհով մեկ: Այս աղանդն ունի մի քանի այլ անվանումներ` <<Բարգավաճման Ավետարան>>, <<Հավատքի շարժում>>, <<Կենդանի ջուր>>, <<Կենդանի աղբյուր>>, <<Նոր կյանք>>, <<Աստծո/Ճշմարտության   խոսք/եկեղեցի>>, այլև <<Փառաբանության եկեղեցի>>, <<Կենդանի հավատք>> և այլն: Հաճախ դժվարանում են հստակեցնել այս աղանդի նոր անվանումը:
Այս աղանդը կրում է <<Քրիստոնեական գիտություն>> և <<Բանականության գիտություն>> աղանդների ազդեցությունը, որոնք իրենց հերթին առաջացել են <<Սուրբ/Սրբության շարժում>> հոսանքից:
Առաջին հայացքից անվնաս անվանումներ ունեցող այս շարժումն իրականում տանգավոր տարրեր է պարունակում իր ուսմունքներում.
1.   Մարդկային մտածողության ցանկացած արգասիք վերագրում են Սուրբ Հոգուն:
2.   Ճշմարիտ քրիստոնյաները նրանք են, ովքեր մկրտվել են Սուրբ Հոգով, ջրով մկրտությունը ոչինչ չի նշանակում:
3.   Պնդում են, թե մարդը կարող է որոշակի հզոր ուժ ձեռք բերել, եթե ճանաչի և տիրապետի որոշ օրենքների:
4.   Ասում են, թե նույնիսկ Աստված չի կարող մարդուն հավիտենական կործանումից փրկել, այլ միայն իրենց աղանդին անդամակցելը:
5.   Հերյուրում են, թե Քրիստոս Իր ամբողջ իշխանությունը տվել է քրիստոնյաներին, և հիմա Ինքը նրանցից կախման մեջ է գտնվում:
6.   Խոսում են այն մասին, թե Քրիստոս Խաչի վրա երևութապես և պատրանքային կերպով մեռավ:
Տե'ս
 մեր վարդապետությունը



Թվարկեմ մի քանի զավեշտալի արտահայտություններ, որոնք արվել են <<Կյանքի խոսք եկեղեցի>> աղանդի ժողով-հավաքների ժամանակ. <<Դուք աստվածներ եք>>, <<Ձեր մեջ ատոմային ռումբ կա>>, <<Ես Սուրբ հոգու բարմենն եմ>> և այլ զառանցանքներ:
Սրանց հատուկ է նաև <<Սուրբ ծիծաղ>> կոչված զանգվածային փսիխոզի հասկացությունը (մեկը` <<Սուրբ Հոգու բարմենը>> ծիծաղում-վարակում  է ներկաներին, սրանք էլ <<վարակվում>> ծիծաղում են):
Ուսմունով իրենց համարում են հիսնականներին հարող, օրենքի հալածանքից էլ խուսափելու համար էլ ծպտվում են բողոքականության անվան տակ:
Կից նկարներում` Երեց Թիմը քարոզի ժամանակ և իրենց եկեղեցին
Շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline arevik

  • Newbie
  • *
  • Posts: 15
  • Rating: 0
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #4 on: September 02, 2010, 03:33:49 AM »
Անչափ շնորհակալ եմ տեղեկատվության համար:
Բավականին ինֆորմատիվ էր, սակայն կուզենայի նաև Ձեր կարծիքն իմանալ հետևյալ հարցի վերաբերյալ.ինչ եք կարծում,ամենաարդյունավետ եղանակը որն է աղանդների դեմ պայքարելու?Ես միայն մի ճանապարհ եմ տեսնում աղանդավորներին փրկելու,այն է` թեկուզ ուժով նրանց մեր,առաքելական եկեղեցի տանելը:

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #5 on: September 02, 2010, 02:11:00 PM »
Ուժով բան չես կարող անել. նախ օրենքն է արգելում, և երկրորդ` Քրիստոս Ինքը քարոզչության բռնի ուղին չի ընտրել և դա ուսուցանել է աշակերտներին: Պետք է աղանդների դեմ օրենքներով պայքարել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline Armine

  • Newbie
  • *
  • Posts: 3
  • Rating: 0
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #6 on: September 04, 2010, 05:36:47 AM »

  Կյանքի Խոսք եկեղեցի երբեք չեմ այցելել և չգիտեմ` արդյոք նրանք իսկապես կատարում են այն կետերը, որոնք դուք նշել եք, բայց ինձ մեկ այլ հարց է հուզում. << Հայաստանում չեն գործում Առաքելականին "քույր" համարվող եկեղեցիներ? >>:

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #7 on: September 05, 2010, 02:42:48 AM »
Այստեղ որոշ տեղեկություններ կան այդ մասին:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline BAREV

  • Հոգևորական
  • Jr. Member
  • ***
  • Posts: 52
  • Rating: 3
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #8 on: September 23, 2010, 09:55:53 PM »
"Կյանքի խոսք"-ի վերաբերյալ մի քանի դիտողություններ կուզենայի նշել.
Հոգեգալստական, հիսունական կամ խարիզմատ շարժման մաս կազմող այս հարանվանությանը հատուկ է այպես կոչված "ազատ մոտեցումը" Աստծուն, Քրիստոսին ու Աստվածաշնչին: Հոգեգալստական ընտանիքին պատկանող այս ճյուղի առանձնահատկություններից մեկն այն է, որ շեշտը դնում են նյութական բարեկեցության վրա՝ ասելով, որ քանի որ Քրիստոս աղքատ չէր, մենք էլ դրամից չպիտի խորշենք:

Offline BAREV

  • Հոգևորական
  • Jr. Member
  • ***
  • Posts: 52
  • Rating: 3
Re: "Կյանքի խոսք" եկեղեցի
« Reply #9 on: September 24, 2010, 03:00:54 AM »
Կարևոր մի հանգամանք կա, որ վերաբերում է բոլոր նմանատիպ ուղղություններին: Աղանդին միանալու ոչ ոք չի գնում, նրան տանում են: Բացի տասանորդի վճարումից ֆինանսական զոհաբերությունն է շեշտվում՝ ասելով, որ Աստծուց ստանալու համար դու պետք է սովորես տալ, կտրել քեզանից, զոհաբերել՝ հանուն "եկեղեցու" բարգավաճման, ասենք Աֆրիկայում կամ Հնդկաչինում, կարճ՝ հանուն աղանդի բարգավաճման:
Սկիզբը միշտ հիանալի ու շլացուցիչ ընդունելությունն է՝ ժպիտներ, ջերմ, սիրալիր հայացքներ: Հոգեբանները սա կոչում են "սիրո ռմբակոծում": Երբ նորեկն ամբողջովին արդեն կլանված է ու տարված "կյանքը նորովի կառուցելու" տեսիլքով, սկսվում է բուն աշխատանքը:
Նմանատիպ շարժումների ամենամեծ գայթակղությունը "լեզվախոսությունը" կամ "գլոսսոլոլիան" է, որ ընկալվում է իբրև Ս.Հոգու մկրտություն՝ հղում տալով հատկապես Գործք Առաքելոցում հիշվող Հոգեգալուստի պահին և քարոզչության ընթացքում լեզուներ խոսելու երևույթին: Սա իրոք մեծագույն գայթակղության քարն է: Էքստատիկ վիճակում հատկապես միավանկ բառերի արագ-արագ արտաբերումը և հաճախ "ամեն" բառի գործածումը մեկնաբանվում է որպես հոգու զրույց Աստծո հետ, երբ միտքը չի մասնակցում այդ "զրույցին": Այնինչ Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում հենց այս մասին է խոսում ու զգուշացնում նման երևույթներից՝ ասելով "աղոթում եմ հոգով, աղոթում եմ նաև մտքով":
"Լեզվախոսության" այսօրինակ մոդելը տարածված է նաև շամանիզմի, սատանայապաշտության և սպիրիտիզմին հարող մի քանի ուղղություններում: Քրիստոնեության սկզբնական դարերում էլ հանդիպում էր այս երևույթը: Օրինակ, Եզնիկ Կողբին, խոսելով մոնտանականների մասին, ասում է որ նրանք "շամբիշ" բարբառով էին պաշտամունք մատուցում՝ դատապարտելով և սատանային պաշտողներ անվանելով նրանց: