"Կյանքի խոսք" եկեղեցի

Started by arevik, August 29, 2010, 06:51:40 PM

Previous topic - Next topic

FelisCatus

#10
Շատ ուրախ եմ, որ այսպիսի ֆորում գտա: Ինձ ծանոթ մի անձ հաճախում է Էմմանուէլ «եկեղեցի»: Ինտերնետում երկար փնտրտուքներից հետո եզրահանգման եկա, որ դա նույն Կյանքի խոսք աղանդն է: Ես նրան ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ այլևս չմասնակցի քարողներին: Նա պնդում է, որ տարօրինակ ոչինչ չի նկատել ու որ այնտեղ ավելի հասկանալի են մեկնաբանում ավետարանը, քան առաքելական եկեղեցում: Նաև ասում է, որ դուրը գալիս է աշխույժ մթնոլորտը և այլն: Շատ բան չգիտեմ այս աղանդի մասին: Խնդրում եմ ինձ մի փոքր ավելի ինֆորմացիա տրամադրել կամ օգնել խորհուրդներով, որպեսզի թույլ չտամ նրա ուղեղը "լվանան": 14:)
Dream as if you'll live forever; Live as if you'll die today.

Տ. Տաթև քհն.

#11
Բարև Ձեզ, ինչ վերաբերում այդ աղանդի մասին եղած տեղեկատվությանը, կարծում եմ այս թեմայում բավականին խոսվել է այդ մասին, Ձեր ծանոթին ոչ թե անհրաժեշտ են գիտելիքներ այդ աղանդի մասին, այլ` Հայ Առաքելական եկեղեցու, այն հավատը,սերը, նվիրումը, որ նա այժմ դրսևորում է աղանդի նկատմաամբ, պետք է արթնացնել Մայր Եկեղեցու հանդեպ, պետք է ցույց տալ, որ Քրիստոսի սերն ու կենդանի հավատը կարելի է ու պետք է գտնել հենց Մայր Եկեղեցում... այս առաքելությունը դյուրին չէ, քանզի մտնել եկեղեցի ու մոմ վառելով այդ սերն ու հավատը չի ավելանա, անտարբերության զգացումը չի անցնի... Դուք Ձեր ծանոթին պետք է առաջնորդեք ՀԱԵ-ու այն կառույցներ, որտեղ կազմակերպվում են նույն աշխույժ ու ջերմեռանդ սերտողությունները Սուրբ Գրքի և այլ քրիստոնեական գիտելիքների, որտեղ կա նույն մթնոլորտը, ինչ փնտրում է Ձեր ծանոթը... իսկ այդպիսի կառույցնեը հավատացեք այժմ քիչ չեն մեր Եկեղեցու անդաստանում: Ասեք թե որտեղ եք դուք ապրում, որ մենք ձեզ ավելի հստակ առաջարկությամբ կարողանանք օգնել

Տ. Տաթև քհն.

ի դեպ, նույնիսկ Ավետարանական եկեղեցու շատ անդամներ ու ներկայացուցիչներ «Կյանքի խոսքը» համարում են շատ լուրջ ու վտանգավոր աղանդ...

FelisCatus

#13
Շնորհակալություն խորհրդի համար, Տեր Հայր:
Որոշ ժամանակ առաջ ՀԱԹ-ի Սուրբ Երրորդություն եկեղեցում կային այդպիսի դասեր(հուսով եմ հիմա էլ կան http://holytrinity.am/files/main_page/Dasyntac.htm):  Առաջարկեցի իմ ծանոթին, ասաց, որ հաճույքով կգա հետս, բայց նաև չի պատրաստվում կիսատ թողել իրենց «եկեղեցու» դասերը:
Մենք ապրում ենք Երևանում:Ձեր առաջարկները սիրով կընդունեմ (կարևոր չէ, թե Երևանի որ հատվածում լինի):
Եւս մի հարց ունեմ. դուք է՞լ եք կարծում, որ ՀԱԹ-ի ՀԱԵի մոտ գտնվող կառույցը պատկանում է «Կյանքի խոսք»-ին:
http://emmanuel.am/images/church.jpg խոսքս սրա մասին է
Dream as if you'll live forever; Live as if you'll die today.

Տ. Տաթև քհն.

#14
շատ լավ է, որ Ձեր ծանոթը համաձայնել է այցելել Ձեր հետ... կարող եմ առաջարկել ոչ միայն մասնակցել Սբ Երրորդություն եկեղեցու ծրագրերին, այլև Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցում կազմակերպվող  «Մանանա» ծրագրին:

Տ. Տաթև քհն.

Quote from: FelisCatus on April 08, 2011, 11:05:37 AM


Եւս մի հարց ունեմ. դուք է՞լ եք կարծում, որ ՀԱԹ-ի ՀԱԵի մոտ գտնվող կառույցը պատկանում է «Կյանքի խոսք»-ին:
http://emmanuel.am/images/church.jpg խոսքս սրա մասին է

այդ մասին հստակ տեղեկություն չունեմ, եթե չեմ սխալվում, այո, իրենց է պատկանում, իրենք շուտով Երևան քաղաքում ունենալու են  հսկա մի շինություն ևս